Մայրենի 6-րդ դասարան

Ածական անուն, գործնական աշխատանքներ

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ — նրբագույն, գերնուրբ
ողբալ — ողբալի,
քաղաք — քաղաքային, անքաղաքավարի, քաղաքական
կարմիր — կարմրավուն,
ուժ — ուժգին, անուժ, ուժային
հուր — հրեղեն, անհուր
թախիծ — թախծալի, անթախիծ, թախծոտ
աղետ — աղետալի, աղետավոր,
բույր — բուրումնավետ, անբույր
փառք — փառավոր, անփառք
պողպատ — պողպատյա, պողպատե
ածել — ածելի, ածան, ածական
հարմար — հարմարավետ, անհարմար
արևմուտք — արևմտյան
վախ — վախկոտ, անվախ,
մեղմ — մեղմիկ, մեղմիվ
համ — համեղ, անհամ
վճար — վճարովի, անվճար
պոչ — պոչատ, անպոչ, պոչավոր
վստահել — անվստահ, անվստահելի
լեզու — անլեզու, լեզվական, լեզվանի
գրավել — գրավիչ, անգրավ
զրնգալ — զրնգան, զրնգուն
ձև — ձևական, տձև

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող – Վիճահարույց թեմա
հյուրին մեծարող – Հյուրամեծար մարդ
միշտ բխող – Մշտաբուխ խոսք
սիրտ կեղեքող – Սրտակեղեք արտահայտություն
լուրջ մտածող – Լրջմիտ աշակերտ
բույնն ավերված – Բնավեր հավ
աշխարհով մեկ սփռված – Աշխարասփյուր Հայություն
նոր տնկված – Նորատունկ ծառ
զարդերով նախշված – Նախշազարդ գորգ
երկնքի մեջ մխրճված – Երկնամուխ ամպ

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:



Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ  մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Русский язык 6

13-17 декабря

  1. Чем мама украсила елку?
    Разноцветные бусами, флагами, фонариками, золотыми орехами, пастилками и крымские яблочками.

  1. Кто откусил яблоко?
    Минька.

  1. Кто съел больше сладостей?
    Лёла.

  1. Кто сломал куклу.
    Минька.

  1. Как отреагировали гости на испорченные подарки?
    Они возмутились и ушли.

  1. Как отреагировал папа на ситуацию?

Он сказал, что дети поступили очень плохо. Он потушил свечи и сказал всем моментально ложится спать, а что завтра игрушки он отдаст гостям.

7. Правильно ли поступили Минька и Лелька?
Нет, ведь это очень грубо. Они без разрешения вошли в комнату и испортили ёлку. Во вторых они поругались с гостьями.

Домашнее задание: Написание новогодних пожеланий и прикрепление их к созданным открыткам с помощью программы  Canva

Մայրենի 6-րդ դասարան

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածների

ց մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

English 6

My city

I’m from Yerevan. Yerevan is capital city of armenia. There are fantastic old buildings in the city and there’s a very big attraction park called Yerevan Park. There are interesting museums such as Cascade, Matenadaran, History museum of Armenia and more. My favourite is Erebuni Museum Archaeological Preserve. There are good cafes, restaurants. My favourite is caucasus restaurant. There’s also a big library called National Library of Yerevan. There are beautiful, interesting shops. There are many squares such as Republic Square, Freedom Square, Sasuntsi Davit Square and more. There are many beautiful parks such as Lovers park, circular park, Yerevan Botanical Garden and more. My favourite is Missak Manouchian Park. There are bear, elephant, piano statues made from grass. I leave in Sundukyan 98 street. In my street there is only Rio Mall. Next to Republic Square is Vernissage market, where people sell silver jewelry, souvenirs, carpets, paintings and more. Yerevan is great. In my city there’s zoo called Yerevan Zoological garden. In Yerevan Zoological garden there’s an elephant, pigs, horses, camel, monkeys, lions, tigers, donkey, lemurs, turtles, bears and more. In Yerevan zoo there’s a I really like it here.

բնագիտություն 6

Բնագիտություն դեկտեմբերի 13-ից  17-ը Դասարանական 2

1. Որտեղի՞ց է առաջացել «էլեկտրական» բառը:

Հույները Սաթին անվանում էին էլեկտրոն, որից էլ առաջացել է <<էլեկտրական>> բառը.

2. Ներկայացրե՛ք էլեկտրական երեւույթների օրինակներ:

Օրինակ թուղթը կամ մետաքսը շփում ենք ապակու հետ։

3. Ո՞ր լիցքն են անվանում դրական, ո՞րը` բացասական:,

Թղթով կամ մետաքսով շփած ապակու վրա ստացված լիցքերը պայմանականորեն անվանել են դրական, իսկ բրդով կամ մորթիով շփած ճկազանգվածի վրա ստացված լիցքերը բացասական։

4. Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցքերը, հակառակ նշանիլիցքերը:

Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները վանում են, իսկ տարբեր նշաններ ունեցողները ձգում։

5. Միմյանց հետ շփվելիս միայն մի՞ մարմինն է էլեկտրականանում, թե՞երկուսն էլ:

Երկուսն էլ էլեկտրանացվում են։

6. Մարմինները շփելիս ինչո՞ւ են դրանք լիցքավորվում: Ինչպե՞ս է դատեղի ունենում:

Որովհետև շփելու հետևանքով առաջանում են լիցքեր, իսկ դրանք անտեսանելի են:

7. Ինչո՞ւ, ձեռքին պահելով, չի կարելի շփումով էլեկտրականացնել մետաղե ձողը:

Որովհետև մեր միջով անցնում է էլեկտրական հոսանք:

Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանք, ածական

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:

Ըստ գույների

Խաժ, դեղձան, գորշ, լաջվարդ, լուրթ, ծավի, բիլ

Արտաքին

Ուռուցիկ, գանգուր, կլոր, գորշ, ծուռ, հարթ, մանր, ուղիղ, խորդուբորդ

Ներքին

Կծու, թթու, քաղցր

Ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան

Հեզ, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, ժանտ, համեստ, խորամանկ, բիրտ, ծույլ, նենգ, ազնիվ, աշխատասեր

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Ազնվագույն, ամենից ազնիվ, ամենաազնիվ,

ամենահին, ամենից հին, հնագույն,

ամենից բարի, ամենաբարի,

ամենից նոր, ամենանոր, նորագույն,

ամենից ծանր, ամենածանր, ծանրազգայուն

ամենից զգայուն, ամենազգայուն,

ամենից սուր, ամենասուր,

ամենաերկար, ամենից երկար

ամենամեծ, մեծագույն, ամենից մեծ,

ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն

խոշորագույն, ամենախոշոր, ամենից խոշոր

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրիխուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Արծաթ – արծաթագույն, արծաթյա

Ադամանդ – ադամանդեադամանդակուռ,

Ծիծաղ – ծիծաղախիտ, անծիծաղ

Լույս – լուսավոր, լուսաբաղձ

Սեր – սիրային, սիրառատ

Հոտ – հոտավետ, անուշահոտ

Հուր – հրեղեն, հրագույն

Դառն – դառնոտ, դառնահամ

Մազ – անմազ, կարմրամազ

Գույն – գունավոր, ոսկեգույն

Գութ – անգութ, բարեգութ

Իմաստ – անիմաստ, խորիմաստ

Մարմար – մարմարյա, մարմարապատ

ՊալատականՆա ներկայացավ բնակչությանը, որպես պալատական։ Պալատական ախոռներում շատ ձիեր կային։

ապստամբ – Նրան պատժեցին, քանի որ նա համարվում էր, որպես ապստամբ։ Ապստամբ գյուղացիները չխոնարհվեցին թշնամու դիմաց։

ավագ – Նրա ավագ որդին պատերազմում ընկել էր։ Բոլորը լսում էին իրենց ավագին։

դավաճան – Հերոսների կողքին միշտ հայտնվում են դավաճանները։ Նրան կարելի էր կոչել դավաճան հայ, քանի որ նա թշնամուն ներս թողեց Հայաստան։

հերոսՄենք ունեցել ենք և՛ հերոսներ, և՛ դավաճաններ։ Նա հերոսաբար ընկավ մարտում։

հանցագործ – Նա հանցագործի տեսք ուներ, ինչը վախեցրեց բոլորին։ Հանցագործը իր պատիժը կրեց բանտում։

խավար – Այդ օրը խավար գիշեր էր։ Խավարը պատել էր ողջ քաղաքը։

հսկա – Հաճախ երեխաները հավատում են հսկաների գոյությանը։ Նրա հսկա տեսքը վախեցնում էր շրջապատին։

վիրավոր – Վիրավոր զինվորը ընկած էր մարտի դաշտում։ Վիրավորները բուժում էին ստանում։

բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական


Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով — խռովկան
խոտոր — անխոտոր
երերուն — աներեր
տարակուսելի — անտարակույս
արտաքուստ — ներքուստ
անզարդ — զարդարուն
ամոթխած — անամոթ
աղմկոտ — անաղմուկ
արատավոր — անարատ 
քաղցրահամ — դառնահամ
ընչատեր — ընչազուրկ
թեթևաբարո — ծանրաբարո