Մայրենի 6-րդ դասարան

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբերին կատարված աշխատանքներ

Սպիտակ ջրաշուշանը

Առյուծի մահը

Հայ մուկը

Գործնական քերականություն նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3

Գոյական, գործնական աշխատանք

Երկհնչյուններ

Գործնական քերականություն

Գործնական աշխատանքներ

Գործնական աշխատանքներ 2

Ստեփան Զորյան․ Չալանկը

Հոմանիշներ

Բաց թողած տեղերում լրացրու Օ կամ Ո

Աշունը իմ բակում

Աշնան ընթերցարան

Երկրագործի ընթերցարան

Ստեփան Զորյան։ Պապն ու թոռը

Սողոմոն Իմաստուն։ Երեք առակ

Մայրը։ Հովհաննես Թումանյան

Գոյականի հոլովները

Գոյական անուն աշխատանքներ

Գործնական քերականություն

Պառավ ձին, Լև տոլստոյ

Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր

Ինքնագնահատական

7

բնագիտություն 6

Բնագիտություն դեկտեմբերի 6-10

  1. Ի՞նչ ջերմային երեւույթներ գիտեք։

Տաքացնելիս և սառեցնելիս մարմինների ծավալի փոփոխությունները, հալումը և պնդացումը, հեղուկների ու խտացումը ջերմային երևույթների օրինակներ են։

  1. Ի՞նչ փորձերով կարող եք ցույց տալ տաքացման ժամանակ գազերի ըն­
    դարձակումը։

Կարելի է շշի փականի վրա փուչիկ ամրացնել: Շշի տակի մասը տաքացնելուց փուչիկը փսկած վիճակից կփչվի:

  1. Ինչո՞ւ է գազօջախի վրա տաքանալիս բերնեբերան լցված թեյնիկից ջու­
    րը թափվում։

Գազոջախի վրա բերնեբերան լցված թեյնիկի ջուրը սկսում է թափվել ջերմային ընդարձակման հետևանքով։

  1. Ի՞նչ փորձով կարող եք ցույց տալ պինդ մարմինների ջերմային ընդար­
    ձակումը։

Վերցրեք պողպատյա օղակ և գնդիկ, որն անցնի օղակի միջով, սակայն տրամագիծը միայն չնչին չափով փոքր լինի օղակի տրամագծից։ Օղակն ամրացրեք ամրակալանի թաթիկին, իսկ գնդիկը տաքացրեք սպիրտայրոցի բոցի վրա։ Տաքացրած գնդիկը օղակի անցքի միջով այլևս չի անցնում։ Դա վկայում է այն մասին, որ տաքանալիս պինդ մարմինները ևս ընդարձակվում են։

  1. Ո՞ր երեւույթներն են կոչվում հալում եւ պնդացում։

Հալումը նյութի անցումն է պինդ վիճակից հեղուկ վիճակի։ Պնդացումը նյութի անցումն է հեղուկ վիճակից պինդ վիճակի։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

  1. Ո՞ր երեւույթներն են կոչվում գոլորշացում եւ խտացում։

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում, հակառակ անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի՝ խտացում։

Մայրենի 6-րդ դասարան

Հովհաննես Թումանյան Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում ՔյորօղլինՔյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Թումանյանի մանուկ ժամանակ գյուղացիները ապրում էին վատ վիճակում: Ուսումը վատն էր, երեխաները չէին կարողանում լավ կրթություն ստանալ: Մեծահասակները ամբողջ օրը աշխատում էին, որպիսի իրենց հացը վաստակ են:


3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Դավիթ Մկրտչյան Ինքնակենսագրություն

4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 48

1. ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։

երկուսն էլ + են կամ –

բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։

Բաժանելին +, Բաժանարարը – կամ Բաժանելին -, Բաժանարը +

2. 30 թիվը ներկայացրե՛ք՝

ա) նույն նշանն ունեցող երեք արտադրիչների արտադրյալի տեսքով,

30=5x3x2

բ) չորս արտադրիչների արտադրյալի տեսքով. այդպիսի արտադրյալում քանի՞ արտադրիչ նույն նշանը կարող են ունենալ։

30=(-10)x(-3)x(+1)x(+1)

չորսն էլ կարող են լինել

3. Բերե՛ք այնպիսի երեք ամբողջ թվերի օրինակ, որ նրանց արտադրյալը լինի բացասական թիվ, իսկ ցանկացած երկու թվերի արտադրյալը լինի  դրական թիվ։

(-3)x(-4)x(-5)=բացասական



4. Գտե՛ք , թե ինչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) | -4 կամ +4 | = 4,
բ) | 0 | = 0,
գ) 6 . | -2 կամ +2 | – 2 = 10,
դ) 2 . | -4 կամ +4 | = 8,
ե) – | -1 կամ +1 | = –1,
զ) 8 .| 0 | = 0։



5. Գտե՛ք արտահայտության արժեքը` նախ գումարելով բոլոր դրական թվերը, ապա` բոլոր բացասական թվերը.

ա) –7 + 4 + (–2) + (–3) + 10 + (–14)=-12

բ) 10 + (–8) + 6 + (–9) + (–15) + 20=+4

6. (–27) + (–13) գումարին գումարե՛ք առաջին գումարելիի հակադիր թիվը։

-13

7. Մի թիվ 4-ից փոքր է։  Պարտադի՞ր է, որ այն դրական թիվ լինի։

ոչ

8. Մի թիվ –1-ից մեծ է։ Պարտադի՞ր է, որ այն դրական թիվ լինի։

ոչ

9. Խնդիր օլիմպիադայից։ Վեց երեխա հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով։ Ընդամենը քանի՞ ձեռքսեղմում եղավ:

15

Մայրենի 6-րդ դասարան

Դավիթ Մկրտչյան Ինքնակենսագրություն

Ես Դավիթ Մկրտչյան եմ։  Ես ծնվել եմ նոյեմբերի 11-ին, 2010 թվականին Մոսկվայում։ 2011 թվականին վերադարձել ենք Հայաստան։ 4 տարեկանում հաճախել եմ <<Էրուդիտ>> քոլեջ։  Նախնական կրթությունս ստացել եմ այդ քոլեջում։ 6 Տարեկանում ես ընդունվել եմ Հայ-Արգենտինական դպրոց, որտեղ հաճախեցի 1 տարի։ Այդ դպրոցից տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որտեղ այժմ ես սովորում եմ 6-րդ դասարանում։ Կարողանում եմ խոսել չորս լեզվով դրանք են՝ իսպաներեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Իմ հայրիկը ծրագրավորող է, իսկ մայրիկս իրավաբան։ Եղբայրս նույնպես սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, արդեն 3-րդ դասարան է, նրա անունը Արթուր Մկրտչյան է, 7 տարեկան է։ Իմ սիրելի գործը դա խաղ ստեղծել սովորելն է։ Ինձ խաղ ստեղծել սովորացնում է հայրս նրան գրանցել են, որպես <<Պրոֆեսիոնալ ծրագրավորող>>, քանի որ նա շատ լավ գիտի ծրագրավորում։ Բոլորը բնավորությամբ և տեսքով ինձ նմանացնում են Հայրիկին, բայց աչքերով ասում են նման եմ մորս։ Իմ իսկական անունը հենց Դավիդ է, բայց չգիտես ինչու անունս վերածվել է Դավիթի։ Հորս անունը Գագիկ Մկրտչյան է, իսկ մորս Ալմինե Վարդանյան։ Իմ մորական տատիկը եղել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հանրաքվեի պատգամավոր է եղել։ Մորական պապիկս եղել է մասնագիտությամբ նա ավտոմեխանիկ էր համարվում, բայց գործիքներ էր պատրաստում։ Իմ մորական տատիկի անունը Լարիսա Բարինյան է, իսկ պապիկիս անուն Սուրիկ Վարդանյան։ Հորական պապիկիս անունը եղել Մկրտիչ Մկրտչյան, իսկ տատիկիս Սաթիկ Իսպիրյան։