Մայրենի 6-րդ դասարան

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

պատմություն

Նախագծային շաբաթ, դեկտեմբերի 20-27

Նախագծային շաբաթ

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր/ցանկալի է/, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ, պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը

Նոր տարին Իսպանիայում

Նոր տարին տարբեր երկրներում

պատմություն

Նոր տարին տարբեր երկրներում

Հին Հայաստան

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։

Հրեական Նոր տարին

Հրեական Ռոշ Հաշանա տոնը  Փասախից 163 օր հետո (սեպտեմբերի 5-ից հեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում)։ Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը։ Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրերը)։ Այդ օրերն անվանում են նաև «ապաշխարության օրեր» կամ «վախի օրեր»։ Համարվում է, որ Ռոշ Հաշանայի օրը որոշվում է մարդու հաջորդ տարվա ճակատագիրը։ Տոնին հաջորդող դատաստանի օրը հրեաները ողջունում են միմյանց հատուկ մաղթանքով. «Թող, որ Կյանքի գրքում դուք գրանցված լինեք հաջող տարում»։ Հավատացյալներն հագնում են վառ գույնի հագուստ։ Տոնական ճաշկերույթի ժամանակ ընդունված է թաթախել հալան կամ խնձորը մեղրի մեջ։

Չինաստան

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։ Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։ Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։ Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։

Եգիպտոս

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

Իրան

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նոռուզ («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։

Ռուսաստան

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Երբ 1918 թվականին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ՝ նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը։ Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է։

Հունաստան

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

Բուլղարիա

Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը։ Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար։ Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել։ Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից։

Ճապոնիա

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։Ճապոնացիները նոր տարին դիմավորոմ են նոր շորերով։

Վիետնամ, Կամբոջա, Կորեա, Մոնղոլիա

Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։ Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»։ Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն։ Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է։ Կարելի է ձեռք բերել նաև «համայումի»՝ բութ ծայրով և սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին։ Կարելի է ձեռք բերել նաև «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր։ Այդ իրը խորհրդանշում է բարիք և հաջողություն։

Իսպանիա

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։

Կոլումբիա

Նոր տարվա նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում։

Շոտլանդիա

Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ։

Անգլիա

Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։

Էկվադոր

Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ։ Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը։ Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ։

Իտալիա

Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։

Դանիա

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։ Դա ևս վատ չէ։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր)։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը։ Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով։

Գերմանիա

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

Հնդկաստան

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ պապին։ Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։

Շվեդիա

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

Ֆրանսիա

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։

Հունգարիա

Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել։ Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը։

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա

Español, պատմություն

Նոր տարին Իսպանիայում

Նոր տարին Իսպանիայի ամենասիրված տոներից մեկը։ Նշվում է հունվարի 1-ին ամեն տարի, գրիգորյանցկիի ամսացույցով սկսած 1582 թվականից։ Անտեսելով այն, որ Նոր տարվա հեղինակությունը մտնում է կատալոնական Սուրբ ծննդյան տոների մեջ, այն նշվում է ամբողջ Իսպանիայի բնակչության կողմից։ Նոր տարվա վերջին օրը, ամբողջ քաղաքների բնակչությունը հայտնվում է գլխավոր հրապարակում և սպասում Սուրբ ծննդին, ամեն անգամ նայելով ժամացույցին, թե երբ օրը կփոխվի։ Այդ արարողությունը ցույց են տալիս ամբողջ աշխարհով մեկ, ուղիղ միացումով։ Իսպանիայում Նոր տարվա ավանդույթների մեջ մտնում են բնակչության կողմից շատ խաղող ուտելը, որը իրենց կարծիքով մաքրում է ոգին։ Ամեն մի խաղողը օգնում է նոր տարում լինել ավելի հաջողակ։ Այդ ավանդույթը առաջին անգամ հիշատակվել է 1897 թ., սակայն իսպանացիները մտածում են, որ այդ ավանդույթը եկել է Էլչեից, և այն հիշատակվել է 1909 թվականին։ Այդ բանից հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Երկրում նորաձև է նաև կարմիր հագուստ կրելը ն

ր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերում։ Իսպանիայում Ամանորը սկսվում է դեկտեմբերի 25-ին և տևում է 12 օր՝ մինչև հունվարի 6-ը: Իսպանացիները սիրում են Նոր տարին դիմավորել աղմկոտ և ուրախ միջավայրում: Ոչ բոլորն են զարդարում իրենց տունը տոնածառով. շատերը նախընտրում են զարդարել այն Սուրբ ծնունդը խորհրդանշող և աստղ հիշեցնող ծաղիկներով, որոնց իրենք անվանում են Ֆլոր դե Նավիդադ, որ թարգմանաբար նշանակում է «սուրբ ծննդյան աստղ»: Ամանորը դիմավորելուց հետո իսպանացիները դուրս են գալիս փողոց և այնտեղ շարունակում իրենց խնջույքը: Ամենահետաքրքիր ավանդույթը, թերևս, այն է, որ է Նոր տարվա գիշերը իսպանացիները ուտում են խաղողի 12 հատիկ՝ պահելով 12 երազանք, որպեսզի եկող տարվա ամեն մի ամսում իրենք հաջողակ լինեն։ Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Նոր տարվա մաղթանք

Իսպաներեն՝ navidad navidad hoy es navidad es un día de alegria y felicidad

Հայերեն թարգմանություն՝ Սուրբ ծնունդ Սուրբ Ծնունդ Այսօր Սուրբ Ծնունդը ուրախության և երջանկության օր է

Ձայնագրություն`

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա, n-mcity

պատմություն

Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը

Տոնածառ

Ըստ Վ. Տոպորովի՝ դեռ պալեոլիթի ժամանակաշրջանից գոյություն ունի աշխարհը ծառի տեսքով պատկերելու արքետիպը։ Այստեղից էլ ծագում է ծառերի պաշտամունքը, որ տարածված է տարբեր մշակույթներում։ Կախված աշխարհագրական ու կլիմայական պայմաններից և տեղական ավանդույթներից՝ պաշտամունքի առարկա են դարձել տարբեր ծառեր՝ կաղնի, սոճի, կիպարիս, հացենի, նվենի և այլն։ Հունաստանում գլխավոր սուրբ ծառը համարվել է կիպարիսը, Հռոմում՝ թզենին, ինչպես նաև հոնին, որ աճում էր Պալատին բլրի լանջին։ Հնագույն պաշտամունքների մնացորդները այսօր էլ պահպանվում են տարբեր վայրերում։ Եվրոպայում այսօր էլ լայն տարածում ունի մայիսի մեկը «մայիսյան ծառով» նշելու հնագույն ավանդույթը։ Վրացիները դեկտեմբերի 31-ին օջախը գցելու համար նախապատրաստում են բոխի փայտ ու պատրաստում են չիչիլակի։ Սվանեթում Ամանորին տանը սովորաբար տեղադրվում էր կեչի։ Լեռնային հրեաների սովորույթների համաձայն՝ երիտասարդները գարնան առաջին օրվան նախորդող գիշերը գնում էին անտառ՝ փնտրելու «շամ ագաջին», որոնք կտրում էին, դրանցով խարույկ վառում, որի վրայով թռչում էին ու շուրջը երգում։ Եվրոպական մի շարք ժողովուրդների մոտ ընդունված էր Սուրբ ծնունդից առաջ՝ Ճրագալույցի երեկոյան, օջախը գցել մեծ գերան կամ կոճղ, որ քիչ-քիչ վառվում էր տոնի տասներկու օրերի ընթացքում։ Համարվում էր, որ այդպիսի գերանի մի կտորը, որ պահպանվում էր հետագա տարվա ընթացքում, տունը պաշտպանում էր կրակից ու կայծակից և հաջողություն էր բերում տուն։ Հարավային սլավոնացիների մոտ այդպիսի գերանը կոչվում էր բադնյակ, սկանդինավյան ժողովուրդների մոտ՝ juldlock, ֆրանսիացիների մոտ՝ la bûche de Noël։ Կելտերի մոտ ձմեռային արևադարձի հետ կապված էր մղամուճ ծառը։ Կելտերի միջոցով մղամուճի խորհրդանիշը անցել է անգլո-սաքսերի մշակույթ։ Սլավորական ժողովուրդների ավանդույթներում նշանակալի տեղ էին զբաղեցնում կաղնին, կեչին, ուռին։ Եղևնին սլավոնների ազգային ծառաբանության մեջ համարվում է թաղման ու հիշատակի արարողությունների հետ կապված ծառ, ինչպես նաև որպես ծիսական ծառ օգտագործվում է սուրբծննդյան, ամանորյա, ինչպես նաև կրոնական այլ տոների ժամանակ և հարսանիքներում։ Եղևնին՝ որպես սուրբծննդյան խորհրդանիշ, առաջին անգամ տեղադրվել է ХIХ դարի սկզբում Սանկտ Պետերբուրգում բնակվող գերմանացիների ընտանիքներում. ճրագալույցի օրը տան մի անկյունում տեղադրվում էր փոքր եղևնի, և որոշակի ժամի ընտանիքի հայրը դրա վրայից վերցնում էր ծածկոցը։

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա

Սանտա կլաուս

Սանտա Կլաուսի նախատիպն է համարվում համաքրիստոնեական սուրբ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին թարմանաբար Սանտա նշանակում է «սուրբ», իսկ Կլաուս՝ «Նիկողայոսը հայտնի էր իր բարեգործություններով. երեխա ունեցող աղքատ մարդկանց տալիս էր օգնություն նվերի տեսքով։ Սկզբնապես եվրոպական երկրներում ընդունված էր դեկտեմբերի 6-ին՝ եկեղեցական օրացույցով Սուրբ Նիկոլայի օրը, երեխաներին տալ նվերներ նրա անունից։ Սակայն Ռեֆորմացիայի դարաշրջանում, երբ հավանություն չէին տալիս սրբերի երկրպագությանը, Գերմանիայում և սահմանակից երկրներում այն անձը, որը բաժանում էր նվերներ, դառնում էր մանուկ Քրիստոսը, իսկ նրա ծննդյան օրը դեկտեմբերի 6-ից տեղափոխվեց և դարձավ դեկտեմբերի 24-ը, որը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակն էր։ Հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում նորից սկսեցին նվերները երեխաներին տալ Սուրբ Նիկողայոսի անունից, սակայն սա տեղի էր ունենում արդեն դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ ծննդին։ Բայց որոշ Եվրոպական երկրներում դեռ ուժի մեջ են մնում ավելի հին սովորույթները։ Այդպես, Հոլանդիայում, որտեղ Սուրբ Նիկողայոսի անունը հնչում է որպես Սինտերկլաս, երեխաները կարող են նվերներ ստանալ և՛ դեկտեմբերի 5-ին, և՛ Սուրբ ծննդին։ 1650-ական թվականներին հոլանդացի գաղութարարների շնորհիվ Սուրբ Նիկոլայի կերպարը հասավ նաև հյուսիսամերիկյան մայրցամաք՝ Նոր Ամստերդամ, այժմյան Նյու Յորք։ Հարկ է նշել, որ Հյուսիսային Ամերիկայում հիմնված անգլացի պուրիտանները Սուրբ ծնունդ չէին նշում։ 1809 թվականին լույս տեսավ ամերիկացի գրող Վաշինգտոն Իրվինգի «Նյու Յորքի պատմություն» գիրքը, որտեղ պատմում էր հոլանդական կառավարության ժամանակների մասին՝ հիշատակելով և մեծարելով Սուրբ Նիկողայոսին Նոր Ամստերդամում։Սանտա Կլաուսը Թոմաս Նաստի նկարում (1881)։ Պոետ Կլեմենտը, Քլարկ Մուրը և Թոմաս Նաստը մեծ դեր են ունեցել կերպարի այժմյան ձևավորման մեջ: 1823 թվականին լույս է տեսնում Քլարկ Մուրի «Սուրբ ծնունդին նախորդող գիշերը, կամ Սուրբ Նիկողայոսի այցելություն» գիրքը, որում պատմում էր Սանտա Կլաուսի՝ հեքիաթային կերպարի մասին։ Այս պոեմը, որը մեծ հռչակ ձեռք բերեց, վերահրատարակվել է 1844 թվականին։ 1863 թվականին Harper’s Weekly պարբերականում աշխատող հայտնի ամերիկացի նկարիչ Թոմաս Նաստը օգտագործեց Սանտա Կլաուսի կերպարը՝ պատկերելով նրան իր քաղաքական ծաղրանկարների շարքում նվերներ բաժանող հերոսի կերպարով ըստ Քլարկ Մուրի գրքի։ Կերպարը մեծ հռչակ է ձեռք բերում, ավելի ուշ Նաստը երեխաների համար նկարում է շատ ու շատ զվարճալի նկարներ Սանտա Կլաուսի կյանքից, որոնք տեղ են գտնում տարբեր պարբերականների էջերում։ Իր նկարներում Նաստը մտածել և մանրամասն նկարագրել է Սանտայի առօրյան։ Նկարիչն առաջին անգամ է հիշատակում այն մասին, որ Սանտան ապրում է Հյուսիսային բևեռում և ունի հատուկ գիրք, որտեղ գրանցում է երեխաների լավ և վատ արարքները։ Նաստի նկարներում կարելի է նկատել Սանտայի պատկերի հեզհետե փոփոխություն՝ մորթե մուշտակով տարեց մարդուց վերածվելով կիսամուշտակով ավելի իրական և ուրախ մարդու։ Ինչպես վկայում է History Channel հեռուստաալիքը, «Նաստը Սանտա Կլաուսին արտանկարել է իրենից»։ Նկարիչը եղել է միջին տարիքի, երկար մորուքով, գիրուկ մարդ։ Պետք է նշել, որ սկզբնապես Նաստի նկարներում Սանտայի կիսամուշտակը շագանակագույն էր, սակայն նոր նկարներում գրեթե միանգամից այն ստացավ կարմիր երանգ։ History Channel-ը իր «Սանտայի լեգենդները» ծրագրում նշում է, որ Սանտայի կիսամուշտակի կարմիր գույնը չունի որևէ հստակ իմաստ։ 1931 թվականին «Կոկա-Կոլա» ընկերությունը թողարկեց գովազդային հոլովակ՝ ձմռանը զովացուցիչ ըմպելիքների վաճառքը ավելացնելու նպատակով։ Այդ պատճառով նրանք առաջարկեցին Սանտայի ավելի ժամանակակից կերպար՝ մշակված Սանդբլոմ Հեթդոնի կողմից։ Հենց այս գեղանկարչին է պատկանում Սանտա Կլաուսի՝ ամբողջ աշխարհում հայտնի և ճանաչելի կերպարը։ Նրա նկարները դարձան ամենահաջողվածը բոլոր այն նկարներից, որոնք նկարվել էին Քլարկ Մուրի պոեմի և Թոմաս Նաստի նկարների ազդեցության արդյունքում։Սանտա Կլաուղը էլֆի տեսքով «Պակ» (Puck) ամսագրի շապիկին (1904) Սանդբլոմի մեկնաբանությամբ՝ Սանտայի մուշտակը եղել է կարմիր, սպիտակ խավեզրերով։ Բայց հեքիաթային հերոսի հագուստի գույների համակցությունը ամբողջությամբ չի պատկանում «Կոկա-Կոլա» ընկերությանը, նույն կերպ էր հագնված Սանտան հայտնվել է «Պակ» ամսագրի շապիկին, այն նաև հայտնվել է «White Rock Beverages» ապրանքանիշի գովազդային պաստառին:

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա

Մաթեմատիկա և երևակայություն

Անանիա շիրակացու խնդիրներ

Գրաբար․

Ա. Հարցումն․ Այսպէս լուայ ի հաւրէն իմմէ, եթէ ի ժամանակի պատերազմացն Հայոց ընդ Պարսս սաստիկ քաջութիւնք լինէին ի Կամսարականէն Զուրակայ, որպէս թէ ամսալրեայ ալորբք երիցս յարձակեալ ի վերայ զալրացն Պարսից՝ և հարկանէր յառաջնոլմն զկէս գարուն, և ի հետ մտեալ հարկանէր երկրորդումն զչսրրռրդ մասն զալրուն, և յերրորդումն զմետասաներորդն։ Եւ մնացեալքն անկանէին փախստեայ ի Նախճաւան, թուով [=280]։ Արդ պարտիմք և մեք իմանալ մնացելովքս, եթէ յառաջ քան զկոտո–րումն որչա՞փ էին։

Աշխարհաբար․

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։

1760

Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։

144 մարգարիտ, 6720 դրամ։

Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։

1686

Խնդիր4. Սուրբ Սոֆիայի միաբանների աշխատավարձը բաժանվում էր այսպես․ 1/5 մասը ստանում էին սարկավագները, 1/10-ը՝ քահանաները, 240 լիտր՝ եպիսկոպոսները և 2000 լիտր՝ մնացած միաբանները։ Գտի՛ր, թե ամբողջ աշխատավարձը քանի՞ լիտր էր։

3200 լ

Խնդիր5. Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես․ 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8-ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին։ Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր։

240

Մաթեմատիկա և երևակայություն

Նոյեմբեր ֆլեշմոբ առաջին մակարդակ

1․ Արթուրը, Սոֆին, Դավիթը, Մարիան մասնակցում էին Թթուդրիկի ծեսին։ Նրանցից մեկը կաղամբ էր բերել, մյուսը՝ ծաղկակաղամբ, մնացած երկուսը՝ վարունգ։ Սոֆին և Դավիթը բերել էին բանջարեղենի տարբեր տեսակներ, Մարիան՝ ծաղկակաղամբ։ Ի՞նչ բանջարեղեն էր բերել Արթուրը։

վարունգ

2. Նոյեմբերի 28-ին շնիկը 7 շաբաթական և 2 օրական էր։ Ո՞ր օրը նա կդառնա ուղիղ 8 շաբաթական։

դեկտեմբերի 3

3. Սովորողները ներկեցին դպրոցի պահարանները, որոնք տեղադրված էին ըստ համարների հերթականության՝ 1, 2, 3, 4, և այլն: Քանի՞ պահարան ներկեց Արամը, եթե ներկեց հերթականությամբ 8-րդ համարից մինչև 29-րդ համարի պահարանները:

21

4. Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։

7

5. Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։

6 ժամ

6. Տատիկն իր մոտ եղած երեք կոնֆետները տվեց թոռնուհուն: Քանի՞ կոնֆետ եղավ թոռնուհու մոտ, եթե մինչև վերցնելը տատիկից երկու կոնֆետ ավելի ուներ:

5 կոնֆետ

7. Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

10.49

8. Շարքով դրված էր 14 ընկույզ։ Նարեկը վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Հայկը՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։

հավասար են

9. Արտաշեսը ծառից տանձ հավաքելու համար 17 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց:

9

10. Տոպրակի մեջ կան մրգեր։ Բացի երկու հատից, մնացածը նարինջ է, բացի երկու հատից, մնացածը մանդարին է, բացի երկու հատից, մնացածը խնձոր է։ Քանի՞ միրգ կա տոպրակում։

3

Մաթեմատիկա և երևակայություն

Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

1. Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար։

425

2. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,___, 318:

158

3. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը:

Captionless Image

18

4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9 թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․ 682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է):

Captionless Image

402

5. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1 դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3, 4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։

85

6. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր ամենափոքր եռանիշ թիվը։

999:9-99:9=100

7. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկ։

4կգ

8. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգ-ով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:

105

9. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5 թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ թվանշանները չեն կարող կրկնվել։

Չորսի բաժանվող 4 եռանիշ թիվ կարող ենք կազմել և այդ թվերն են 120-ը, 152-ը, 520-ը և 512-ը։

10. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2:

90

Русский язык 6

Ёлка Зощенко

В этом году мне исполнилось, ребята, сорок лет. Значит, выходит, что я сорок раз видел новогоднюю ёлку. Это много!

Ну, первые три года жизни и, наверное, не понимал, что такое ёлка. Манерно, мама выносила меня на ручках. И наверно, я своими чёрными глазёнками без интереса смотрел на разукрашенное дерево.

А когда мне, дети, ударило пять лет, то я уже отлично понимал, что такое ёлка.

Ёлка рассказ Зощенко

И я с нетерпением ожидал этого весёлого праздника. И даже в щёлочку двери подглядывал, как моя мама украшает ёлку.

А моей сестрёнке Лёле было в то время семь лет. И она была исключительно бойкая девочка.

Она мне однажды сказала:
— Минька, мама ушла на кухню. Давай пойдём в комнату, где стоит ёлка, и поглядим, что там делается.Наконец он все же набрался храбрости настолько, что решился признаться в собственной трусости.Незнайка на Луне

Вот мы с сестрёнкой Лелей вошли в комнату. И видим: очень красивая ёлка. А под ёлкой лежат подарки. А на ёлке разноцветные бусы, флаги, фонарики, золотые орехи, пастилки и крымские яблочки.

Моя сестрёнка Лёля говорит:
— Не будем глядеть подарки. А вместо того давай лучше съедим по одной пастилке.

И вот она подходит к ёлке и моментально съедает одну пастилку, висящую на ниточке.

Я говорю:
— Леля, если ты съела пастилку, то я тоже сейчас что-нибудь съем.

И я подхожу к ёлке и откусываю маленький кусочек яблока.Ёлка Зощенко

Лёля говорит:
— Минька, если ты яблоко откусил, то я сейчас другую пастилку съем и вдобавок возьму себе ещё эту конфетку.

А Лёля была очень такая высокая, длинновязая девочка. И она могла высоко достать.

Она встала на цыпочки и своим большим ртом стала поедать вторую пастилку.

А я был удивительно маленького роста. И мне почти что ничего нельзя было достать, кроме одного яблока, которое висело низко.

Я говорю:
— Если ты, Лёлища, съела вторую пастилку, то я ещё раз откушу это яблоко.Ёлка - рассказ ЗощенкоИ я снова беру руками это яблочко и снова его немножко откусываю.

Лёля говорит:
— Если ты второй раз откусил яблоко. то я не буду больше церемониться и сейчас съем третью пастилку и вдобавок возьму себе на память хлопушку и орех.

Тогда я чуть не заревел, Потому что она могла до всего дотянуться, а я нет.

Я ей говорю:
— А я, Лёлища, как подставлю к ёлке стул и как достану себе тоже что-нибудь, кроме яблока.

И вот я стал своими худенькими ручонками тянуть к ёлке стул. Но стул упал на меня. Я хотел поднять стул. Но он снова упал. И прямо на подарки.

Леля говорит:
— Минька, ты, кажется, разбил куклу. Так и есть. Ты отбил у куклы фарфоровую ручку.

Тут раздались мамины шаги, и мы с Лёлей убежали в другую комнату.

Лёля говорит:
— Вот теперь, Минька, и не ручаюсь, что мама тебя не выдерет.
Я хотел зареветь, но в этот момент пришли гости. Много детей с их родителями.

И тогда наша мама зажгла все свечи на ёлке, открыла дверь и сказала:
— Все входите.

И все дети вошли в комнату, где стояла ёлка.

Наша мама говорит:
— Теперь пусть каждый ребёнок подходит ко мне, и я каждому буду давать игрушку и угощение.

И вот дети стали подходить к нашей маме. И она каждому дарила игрушку. Потом снимала с ёлки яблоко, пастилку и конфету и тоже дарила ребёнку.

И все дети были очень рады. Потом мама взяла в руки то яблоко, которое я откусил, и сказала:
— Лёля и Минька, подойдите сюда. Кто из вас двоих откусил это яблоко?

Лёля сказала:
— Это Минькина работа.

Я дёрнул Лелю за косичку и сказал:
— Это меня Лёлька научила.

Мама говорит:
— Лёлю я поставлю в угол носом, а тебе я хотела подарить заводной паровозик. Но теперь этот заводной паровозик и подарю тому мальчику, которому и хотела дать откусанное яблоко.

И она взяла паровозик и подарила его одному четырёхлетнему мальчику. И тот моментально стал с ним играть.

И я рассердился на этого мальчика и ударил его по руке игрушкой. И он так отчаянно заревел, что его собственная мама взяла его на ручки и сказала:
— С этих пор я не буду приходить к вам в гости с моим мальчиком.

И я сказал:
— Можете уходить, и тогда паровозик мне останется.

И та мама удивилась моим словам и сказала:
— Наверное, ваш мальчик будет разбойник.Ёлка рассказ

И тогда моя мама взяла меня на ручки и сказала той маме:
— Не смейте так говорить про моего мальчика. Лучше уходите со своим золотушным ребёнком и никогда к нам больше не приходите.

И та мама сказала:
— Я так и сделаю. С вами водиться — что в крапиву садиться.

И тогда ещё одна, третья мама сказала:
— И я тоже уйду. Моя девочка не заслужила того, чтобы ей дарили куклу с обломанной рукой.

И моя сестрёнка Лёля закричала:
— Можете тоже уходить со своим золотушным ребёнком. И тогда кукла со сломанной рукой мне останется.

И тогда я, сидя на маминых руках, закричал:
— Вообще можете все уходить, и тогда все игрушки нам останутся.

И тогда все гости стали уходить.

И наша мама удивилась, что мы остались одни.

Но вдруг в комнату вошёл наш папа.

Он сказал:
— Такое воспитание губит моих детей. Я не хочу, чтобы они дрались, ссорились и выгоняли гостей. Им будет трудно жить на свете, и они умрут в одиночестве.

И папа подошёл к ёлке и потушил все свечи. Потом сказал:
— Моментально ложитесь спать. А завтра все игрушки я отдам гостям.

И вот, ребята, прошло с тех пор тридцать пять лет, и я до сих пор хорошо помню эту ёлку.Без детей нельзя было бы так любить человечество.Ф.М. ДостоевскийЁлка - рассказ Зощенко

И за все эти тридцать пять лет я, дети, ни разу больше не съел чужого яблока и ни разу не ударил того, кто слабее меня. И теперь доктора говорят, что я поэтому такой сравнительно весёлый и добродушный.