Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 45

Ամբողջ թվերի համար ճիշտ են ոչ միայն գումարման օրենքները, այլև բազմապատկման տեղափոխական, զուգորդական և բաշխական օրենքները։

Տեղափոխական օրենք

Երկու ամբողջ թվերի արտադրյալը արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում: 

                                           a · b = b · a։

Զուգորդական օրենք

Երկու ամբողջ թվերի արտադրյալը մի երրորդ ամբողջ թվով 

բազմապատկելու արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը ստացվում է առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելու ժամանակ:

                                       (a·b)·c = a·(b·c)։

Բաշխական օրենք

Ցանկացած ամբողջ թվերի համար ճիշտ է նաև բազմապատկման բաշխական օրենքը։

Որևէ ամբողջ թիվ երկու ամբողջ թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված արդյունքները գումարելով 

իրար.

                                    a·(b +c) = a·b + a·c։

Քանի որ ամբողջ թվերի հանումը կարելի է հանգեցնել նրանց 

գումարմանը, ուստի ամբողջ թվերի բազմապատկման բաշխական օրենքը հանման նկատմամբ հանգեցվում է գումարման նկատմամբ բաշխական օրենքին, այսինքն`

a (b – c) = a (b + (–c)) = ab + a (–c) = ab + (–ac) = ab – ac:

Առաջադրանքներ

1) Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք բազմապատկման 

զուգորդական օրենքի ճշտությունը.

ա) +9, –2, +5
տես օրինակը՝

(+9x(-2))x(+5)=(+9)x((-2)x(+5))


բ) +5, –8, –3

(+5x(-8))x(-3)=(+5x(-3))x(-8)=120


գ) –4, +20, –5,

(-4x(+20))x(-5)=(-4x(-5))x(+20)=400

դ) –5, +4, +7

(-5x(+4))x(+7)=(-5x(+7))x(+4)=-140


2) Որոշե՛ք արտադրյալի նշանը,  կատարե՛ք բազմապատկումը. 

 ա) (–2) · (+3) · (–7) = +42

բ) (–5) · (–4) · (+3 ) · (–2) = -240

 գ) (–1) · (–1) · (–1 ) = +1

դ) (+7) · (–3) · (+4) · (–5) = -21 x -20 = +420


3) Օգտվելով գումարման նկատմամբ բազմապատկման բաշխական օրենքից՝ հաշվե՛ք հարմար եղանակով,տես օրինակը.

ա) 5×25+5×75=5x(25+75)=5×100=500
գ) ( –7 ) · ( –4 ) + ( –7 ) · (–6 )=-7x(-4+(-6))=-7x(-10)=70
բ) ( –2 ) · ( +4 ) + ( –2 ) · ( +96 )=-2x(4+96)=-2×100=-200
դ) ( –6 ) · ( –5 ) + ( –6 ) · ( -95 )=-6x(-5+(-95))=-6x(-100)=600

4) Եթե արտադրիչների քանակը զույգ թիվ է, և բոլոր արտադրիչնեը բացասական թվեր են,  կարո՞ղ է արդյոք արտադրյալը դրական թիվ լինել: Բերե՛ք օրինակներ: Այո կարող է

օրինակ՝((-2)x(-8)x(-9)x(-12)=+1728


5) Որոշե՛ք, թե ինչ նշան կունենա չորս ամբողջ թվերի արտադրյալը, եթե՝ 

ա) այդ թվերից երկուսը դրական են, երկուսը՝ բացասական +

բ) այդ թվերից երեքը բացասական են, մեկը՝ դրական –

գ) այդ թվերից երեքը դրական են, մեկը՝ բացասական –



6)Գիշերը օդի ջերմաստիճանը -10 աստիճան էր։ Առավոտյան այն դարձավ +2 աստիճան: Քանի՞ աստիճանով փոխվեց օդի ջերմաստիճանը:

+12 աստճանով

7)Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման կարգով.      
81, – 93 , 104, – 300, – 88 , 112, 0, +2, -11։

300, 112, 104, 93, 88, 81, 11, 2, 0

8)Լրացուցիչ աշխատանք: Խնդիր ֆլեշմոբից:
Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար

500:10=50

50:2=25

50×8=400

400+25=425

425գրամ

պատմություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում պատմություն

Սիրելի սովորողներ, ստորև գրվածը տեղադրել բլոգում, յուրաքանչյուր առաջադրանքի տակը տեղադրեք ձեր կատարված առաջադրանքի հղումը; Այս աշխատանքը կատարել մինչև դեկտեմբերի 1-ը:

Նոյեմբերի 1-7-ըԱռաջադրանք 1Առաջադրանք 2

Հղում Նոյեմբերի 1-7 կատարել եմ


Նոյեմբերի 8-14-ըԱռաջադրանք 1Առաջադրանք 2

Հղում Նոյեմբերի 8-14 կատարել եմ


Նոյեմբերի 15-21-ըԱռաջադրանք 1Առաջադրանք 2

Հղում Նոյեմբերի 15-21 կատարել եմ


Նոյեմբերի 23-28-ըԱռաջադրանք 1Առաջադրանք 2

Հղում Նոյեմբերի 23-28 կատարել եմ


Ինքնաստուգում

Հղում Ինքնաստուգում կատարել եմ

Թարգմանություն

Կատարել եմ

Հետազոտական աշխատանք

Կատարել եմ


Գնահատում

Գնահատում է սովորողը 9

Գնահատում է ծնողը 9

պատմություն

Առաջադրանք 6-րդ դասարան, նոյեմբերի 28 – դեկտեմբերի 5

Առաջադրանք 1

Առաջադրանք 

1.Պատմիր Խեթական պետության,  Միտանի պետության մասին:Հիմնավոր Խեթական պետութան հզորացման ժամանակաշրջանը:

Խեթական պետություն, Միտանի

Խեթեր

Խեթեր.ժողովուրդ, որը երկրպագում էր երկգլխանի արծվին

Խեթական պետություն, Խատտի, Հաթի, հնագույն պետություն Փոքր Ասիայում։ Ստեղծվել է մ.թ.ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Հատտուսան և այլն։ Մ.թ.ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և սկզբնավորել խեթական պետությունը (Հին թագավորություն, մ.թ.ա. XVIII – XVII դդ.)։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։ Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է Բաբելոնը և Հալաբը կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան, որը սկզբնաղբյուրների բացակայության պատճառով չի ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է խուռիների ազդեցությունը։ Մ.թ.ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը որն ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է Եգիպտոսի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, հուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։

2.Պատմիր փյունիկեցիների, նրանց ձեռքբերումների մասին:

«Փյունիկյան պետությունները»/նշված աղբյուրից ընտրել մեկ թեմա ,կարևոր հատվածները թարգմանել,

Փյունիկյան պետությունները

Փյունիկիա հնագույն պետություն Միջերկրական ծովի արևելյան ափին։ Փյունիկիայում բնակվել են փյունիկեցիներ, որոնք այնտեղ են եկել Էրիթրեական ծովի ափերից։ Հավանական է, մ.թ.ա. V-IV հազարամյակներում փյունիկցիները Միջերկրական ծովի ափին հիմնել են բնակավայրեր, որոնք աստիճանաբար դարձել են առևտրաարհեստավորական և նավահանգստյան կենտրոններ՝ Սիդոն, Տյուրոս, Բիբլոս։ Մ.թ.ա. II հազարամյակում Փյունիկիան գյուղատնտեսական տարածքներ ունեցող քաղաք-պետությունների համախմբություն էր։ Փյունիկիան իր աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ գործուն մասնակցություն է ունեցել Միջագետքի ու Նեղոսի հովտի հետ ցամաքային առևտրին, տիրել է Միջերկրականի ծովային ուղիներին։ Մ.թ.ա. II հազարամյակի սկզբին գտնվել է եգիպտական փարավոնների գերիշխանության տակ, ինչը, սակայն, Փյունիկիայի քաղաք-պետություններին չի խանգարել դիվանագիտական հարաբերություններ պահպանել Հյուսիսային Միջագետքի պետությունների հետ։ Մ.թ.ա. XIII-XIIդդ. Փյունիկիայի քաղաքները ազատագրվել են եգիպտական լծից։ Մ.թ.ա. Xդ. Տյուրոսի թագավոր Ածիրամը Փյունիկիայի տարածքում կազմել է Տյուրես- Սիդոնի միացյալ թագավորությունը, դարձել Փյունիկիայի ամբողջ ծովափի հեգեմոնը։ Նրա օրոք Իսրայել-Հուդայի թագավորության հետ հաստատվել է ռազմաքաղաքական սերտ դաշինք։ Տյուրոսն աստիճանաբար կորցրել է իր ազդեցությունը, և մ.թ.ա. Xդ. վերջին Փյունիկիայի քաղաքները դարձել են ինքնուրույն։ Մ.թ.ա. II-I դդ. Փյունիկիայի պետության մեջ նշանակալից երևույթ էր Միջերկրականի կենտրոնական և արևմտյան ափերի գաղութաբնակեցումը։ Փյունիկեցի առևտրականներն ու ծովահեններն այդտեղ թափանցել են դեռևս մ.թ.ա. II հազարամյակի կեսին։ Փյունիկիան գաղութներ է հիմնել Հարավային Իսպանիայում, Սիկիլիայում, Սարդինայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Մ.թ.ա. IX-VIIդդ. այդ գաղութները ձեռք են բերել քաղաքական ինքնուրույնություն և աստիճանաբար մտել են փյունիկյան նախկին գաղութ Կարթագենի պետության մեջ։ Փյունիկիայի քաղաքները մ.թ.ա. VIII-VIIդդ. ենթարկվել են ասորեստանցիների հարձակմանը։ Մ.թ.ա. VIIIդ. Փյունիկիայի հյուսիսում հիմնվել է ասորեստանյան կուսակալություն։ Սակայն Փյունիկիայի քաղաքները պահպանել են ներքին ինքնավարությունը և սեփական թագավորների իշխանությունը։ Մ.թ.ա. 722-ին ասորեստանցիները ճնշել են տյուրոսցիների, իսկ 701-ին՝ Փյունիկիայի հարավում Սիդոնի գլխավորած ապստամբությունը։ Մ.թ.ա. 677-ին Սիդոնը կործանվել է, իսկ Բիբլոսը, Տյուրոսը և այլ քաղաքներ ճանաչել են Ասորեստանի գերիշխանությունը։ Մ.թ.ա. 605-ի Ասորեստանի անկումից հետո Փյունիկիան դարձել է կռվախնձոր Նոր Բաբելոնյան թագավորության և Եգիպտոսի միջև։ Մ.թ.ա.539-332-ին մտել է Աքեմենյան պետության կազմի մեջ։ Փյունիկիայի նավատորմը պարսիկների կողմից գործուն մասնակցություն է ունեցել մ.թ.ա. 500-449-ի հույն-պարսկական պատերազմներին։ Մ.թ.ա. IV-I դդ. Փյունիկիան գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեյանների, Սելևկյանների պետության կազմի մեջ։ Մ.թ.ա. II-Iդդ. Կիպրոսում ստեղծվել է հունա-փյունիկիական թագավորություն։ Մ.թ.ա. I դ. 1-ին կեսին Փյունիկիան գտնվել է Տիգրան Բ Մեծի հայկական պետության, այնուհետև՝ հռոմեական Ասորիք պրովինցիայի կազմի մեջ։ Փյունիկիցիներն աստիճանաբար ձուլվել են Ասորիքի մյուս բնակչությանը։

3.«Դրվագներ Ասորեստանի պատմության էջերից»

Ասորեստանի վերելքը

Ասորեստան նաև անվանում են Ասորական կայսրություն, եղել է Սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյան թագավորությունը և կայսրությունը Հին Մերձավոր Արևելքում և Լևանտում։ Այն որպես պետություն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում Աշուր քաղաք պետությունից և գոյատևել է մինչև կործանումը մ.թ.ա. 612 թվականից մ.թ.ա. 609 թվականները ընկած ժամանակահատվածում։ Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջից մինչև մ.թ. յոթերորդ դարերի սկիզբը այն եղել է որպես աշխարհաքաղաքական միավոր, որի մեծ մասը եղել է օտարերկրյա տերությունների տիրապետության տակ, չնայած մեծ թվով Նեո-ասորական պետություններ հզորացան տարբեր ժամանակներում, օրինակ՝ Պարթևական և Սասանյան կայսրություններ, որոնց ժամանակ Ասորեստանը դարձավ Արևելյան եկեղեցու բնօրրանը։ Կենտրոնացած լինելով Բարձր Միջագետքի Տիգրիսի ավազանում (ժամանակակից հյուսիսային Իրաք, հյուսիսարևելյան Սիրիա, հարավարևելյան Թուրքիա և հյուսիսարևմտյան Իրան)՝ Ասորեստանը դարձավ իր ժամանակների ամենահզոր կայսրություններից մեկը։ Զբաղեցնելով մեծ Միջագետքի մեծ մասը, այսպես կոչված «քաղաքակրթության բնօրրանը», որը ներառում էր Շումերը, Աքքադը և Բաբելոնը՝ Ասորեստանը ունեցավ մեծ տեխնիկական, գիտական և մշակութային ձեռքբերումներ։ Իր հզորության գագաթնակետին այն ձգվում էր Կիպրոսից Արևելյան Միջագետքով Իրան և ներկայիս Հայաստանից ու Ադրբեջանից Արաբական թերակղզի, Եգիպտոս և արևելյան Լիվիա։

4.«Բաբելոնի վերելքն ու անկումը»

Բաբելոն

Բաբելոնի նոր թագավորությունը

Բաբելոն, հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկը, որը եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։ Թագավորությունը կոչվել է Բաբելոն քաղաքի անունով։ Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմականացված խուռիներն (հայ-հարիներ) էին, շրջակա սեմական ժողովուդների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբաններն ինչ-ինչ նկատառումներով վերափոխել են «խուռի» անվանման)։ Համմուրաբի արքայի օրոք Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204 թվականներ)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը։ Մ.թ.ա. 539 թվականին Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը նվաճել է Բաբելոնը, և այն վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140 թվականից Բաբելոնը մտել է Պարթևական, այնուհետև՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքան է եղել Համմուրաբին (մ.թ.ա. 1792-1750 թվականներ), ում օրոք ստեղծվել է առաջին օրենսգիրքը` բաղկացած 282 հոդվածից։

5.«Ցին կայսրության հաջողություններն ու ձախողումները»

«Հին Չինաստան, Մեծ կայսրության պատմությունը»

«Ցին կայսրություն»

Ցին դինաստիա, պաշտոնապես Մեծ Ցին, հայտնի նաև Մեծն Ցինի կայսրություն կամ Մանջուրյան դինաստիա, Չինաստանի վերջին կայսերական դինաստիան։ Կառավարել է երկիրը 1644-1912 թվականներին, 1917 թվականին կարճ վերահաստատումով (վերջինս տևել է ընդամենը 11 օր)։ Ցին դարաշրջանին նախորդել է Մին դինաստիան և հաջորդել Չինաստանի հանրապետությունը։ Բազմամշակույթ Ցին կայսրությունը գոյություն է ունեցել գրեթե 3 դար և տարածքային հիմք է հանդիսացել ժամանակակից Չինաստանի համար։

Դինաստիան ստեղծվել է Մանջուրիայի Այսին Գյորո տոհմի կողմից։ 16-րդ դարի վերջին Մին դինաստիայի վասալ Այսինգյորո Նուրհացին սկսեց վերամիավորել ջուրջենական տոհմերը, այսպես կոչված՝ «Ութ դրոշի բանակի» մեջ։ Նուրհացին կազմավորեց նրանցից ոչ միայն ռազմական ուժ, այլև սոցիալական ընդհանրություն, որը հայտնի դարձավ որպես Մանջուրիա։ 1636 թվականին նրա որդին՝ Այսինգյորո Աբահայը, սկսեց դուրս մղել Մինի ուժերը Լյաոնինից և նոր դիանստիան հռչակեց Ցին։ 1644 թվականին գյուղացիական ապստամբ զորքը, որը գլխավորում էր Լի Ձիչենը, գրավեց երկրի մայրաքաղաք Պեկինը։ Մինի գեներալ Ու Սանգույը համաձայնության եկավ մանջուրների հետ և թագաժառանգ Դորգոնի գլխավորած Ութ դրոշի բանակի համար բացեց Շանհայի անցումը․ Դորգոնը ճնշեց ապստամբությունը և վռնդեց ապստամբներին մայրաքաղաքից։ Չինաստանի գրավումը մանջուրների կողմից շարունակվեց մինչև 1683 թվականը և ավարտվեց միայն Կանսի կայսեր օրոք (կառավարել է 1661-1722 թվականներին)։ Ցյանլուն կայսեր Տասը Մեծ Արշավները, որոք նա ձեռնարկեց 1750-1790-ական թվականներին, ընդլայնեցին Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։ Չնայած Ցինի վաղ կայսրերը շարունակում էին հետևել մանջուրական ապրելակերպին և, կրելով կայսեր պաշտոնական կոչումը, շարունակում էին միաժամանակ մնալ նաև մոնղոլների խաներ և հովանավորել բուդդիզմին Տիբեթում․ նրանք կառավարում էին երկիրը՝ ցուցաբերելով կոնֆուցիական մոտեցում և բյուրոկրատական ապարատ, որոնք ավանդական էին Չինաստանի համար։ Նրանք պահպանեցին և օգտագործեցին քննությունների ավանդական համակարգը՝ պետական ապարատ հավաքագրելով հան-չինացիներին և հասան հարևան պետությունների հետ վասալական հարաբերությունների հաստատման, որոնք նախորդ դինաստիայի կառավարման ժամանակ արդեն սովորական էին։ Այնպիսի շրջաններում, ինչպիսին Թայվանն է, Ցին տիրակալների արտաքին քաղաքականությունը նման էր գաղութայինի։

Առաջադրանք 2

6.«Արիական քաղաքակարթություն»

7.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

8.«Կորեական քաղաքակրթության առանձնահատկությունները»

9.«Հին Հնդկաստանի պատմության էջերից»

Հնդկաստան

Հին Հնդկաստան