Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 43

1.Գտնել 17-ի երկնիշ բազմապատիկների քանակը։
1)3    2)4    3)5    4)6


2.Ճանապարհի ո՞ր տոկոսն է անցել մեքենան, եթե մնացել է անցնելու 2/5 մասը։
1)30   2)40   3)50  4) 60


3.Հաշվել 2-ից փոքր և 3 հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարը։
1)4   2)3  3)2    4)1


4. Քանի՞ անգամ է 28-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 28-ից:
1) 1    2) 3/2   3) 2   4) այլ պատասխան


Հաշվել արտահայտության արժեք. 2021 – 2020 + 2019 – 2018 + …. + 5 – 4 + 3 – 2 + 1) 1010   2) 1011   3) 1012  4) այլ պատասխան

բնագիտություն 6

Բնագիտություն նոյեմբեր 29 – դեկտեմբեր 2

Դասարանական . 2 Նոր թեմա ԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

  1. Ի՞նչ դեր ունի էներգիան կենդանի օրգանիզմներում

Էներգիան ապահովում է կենդանիների բնական աճը և զարգացումը։

  1. Որտեղի՞ց են կենդանի օրգանիզմներն էներգիան ստանում:

Կենդանի օրգանիզմները հիմնականում էներգիա են ստանում արեգակից:

  1. Ո՞ր կենդանի օրգանիզմներում է կլանվում արեգակնային էներգիան:

Կլանվում է բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։

  1. Ներկայացրե՛ք կենդանի օրգանիզմների օրինակներ, որոնք լույս
    են արձակում:

Լուսատտիկներ, լուսարձակող սնկեր, մեդուզաներ, լուսարձակող ձկներ և լուսարձակող գորտեր։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում սննդային կապերը կենդանի օրգանիզմների միջեւ:

  1. Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ:

Այո, կարող եմ պնդել, քանի որ արեգակը կենդանի օրգանիզմներին տալիս է ջերմություն, լույս, էներգիա և այս ամենից ծագում է <<կյանքը>>:

  1. Շրջակա միջավայրի բույսերի եւ կենդանիների միջեւ սննդային կապերի ի՞նչ օրինակներ գիտեք: Նկարագրե՛ք:

Սնկի աճելը ծառի վրա, բակտերիաները մեր ստամոքսում, միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը

1 * Ինքնաթիռը շարժվում է 104 կմ/ժ արագությամբ: Ի՞նչ ճանապարհ կանցնի ինքնաթիռը 3ժ -ում: 

104 x 3 = 312

312կմ

2 * Բեռը տեղափոխելու համար տղան կիրառել է 231 Ն ուժ, անցնել 2 մ ճանապարհ: Հաշվել կատարած աշխատանքը:

A=FxS

A=231×2

F=231 Ն

S=2 մ

A=462 Ջ

Մայրենի 6-րդ դասարան

Նոյեմբերի 29- ից դեկտեմբերի 3-ը, քերականություն

1.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից բացի գավաթն էլ շահեց: 

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի մեջ: 

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների հետ: 

Ըստ օրինակի՝ տասը նախադասություն գրեցի: 

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն են հրապուրում զանազան ձայներով: 


2.Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ: 

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց: 

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է: 

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց: 

Միայն անգղներն էին սավառնում այդ բերդի վրա: 

Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին: 

Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով: 

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 


Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ: 

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը: 

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում: 

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ: 

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել: 

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց: 

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափերի երկարությամբ: 

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 42

Կիրառելով գումարման օրենքները՝ հաշվե՛ք.

ա) 5+798+35=(5+35)+798=838

բ) (723+59)+17=(17+59)+723=799

գ) 357+48+13=(13+48)+357=418

դ) 488+(596+12)=1096

Կատարե՛ք գումարումները և համեմատե՛ք արդյունքները.

ա) (-15+(–23) = –23+(-15)

-38 = -38

բ) 48+(–36) = (–36)+48

+12 = +12

գ)-25+16 = 16+(-25)

+9 = +9

դ)-8+(18+(-7)) = (-8+18)+(-7).

+3 = +3

Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափո-

խական օրենքի ճշտությունը.

ա) –9, –1
Օրինակ՝ -9+(-1)=-10;    (-1)+(-9)=-10


գ) +8, –10 +8+(-10)=-2=(-10)+(+8)=-2


ե) –13, +14 -13+(+14)=+1=(+14)+(-13)=+1


է) +8, 0, +8+0=+8=0+(+8)=+8

բ) –3, +7 -3+(+7)=+4=(+7)+(-3)=+4


դ) –21, +12 -21+(+12)=-9=(+12)+(-21)=-9


զ) 0, –7, 0+(-7)=-7=(-7)+0=-7


ը) +1, –4 +1+(-4)=-3=(-4)+(+1)=-3

Կիրառեք գումարման զուգորդական օրենքը․

ա) 42+(-3+7)=(42+(-3))+7:

բ) 56+(-16+7)=(56+(-16))+7

գ) (-52+17)+(-9)=(-9+(17))+(-52)

դ) -13+(-8+25)=(-13+(-8))+25

Լրացրե’ք` բացթողումները.

ա) 3+5+(-8) = 3+(-8)+(+5)

բ) 6+(-2)+(-1) = (-1)+(6+(-2))

գ) -4+2+(-7) = 2+(-7+(-4))

դ) -1+(-7)+3 = (3+(-7))+(-1)

Հաշվե՛ք՝ կիրառելով գումարման օրենքները

ա) 49+((-49)+22) = 22

բ)-12+(12+(-29)) = -29

գ) (47+(-58))+(-47) = -58

դ) (124+59)+(-24) = 159

ե)-56+17+(-27) = -66

զ) 49+(-72)+62 = 39

է) 36+(-51)+14 = -1

ը)-48+(-19)+28 = -39

Տասնվեցհարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները  կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2  հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ,  ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն  վերելակները։

երկուսն էլ 9-րդ հարկում են

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 41


1. Գրի՛ր մի քանի ամբողջ թվեր:

5, -5, 10, -10



2. Առանձնացրո՛ւ այն թվերը, որոնք փոքր են զրոյից՝

-2,+2, -3, 0, 14, -1, |-1|, +1, -15:



3. Զրոն ամբողջ թի՞վ է:

Այո



4.
Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի 

փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.

ա) ( –4 ) · ( +5 ) < 0,
դ) ( –2 ) · ( –3 ) > 5,

բ) ( +9 ) · ( +1 ) < 91
գ) ( 9 ) · ( –7 ) < 63

5) Հաշվե՛ք.

ա)  | –11 + 4 | = -7
դ) | 8 – 4 + 2 | · | -7 | = -42

բ)  | –2 + 1 | = -1
գ) | 9 – 5 – 14 | = -10


6) Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի 5 %-ը:

4


7)Հաշվիր
ա) (–1) · (+7) = -7

բ) (+15) · (–60) = -900
գ)-310:(-31) = 10
դ)65 · (+65) = 4225

8)Կատարիր գործողությունը
ա) 6 – 17 = -11

բ) –30 +44 = 14

գ) 12 – 9 = 3

դ) -18 –(- 23) = 5
ե)(+15)+(+15)-(-30) = 60

զ)12-(+14) = -2

9) Տրված են –8 եւ +5 թվերը։ Գրե՛ք այդ թվերի հակադիր թվերը:

–(–8)=+8

–(+5)=–5

10) Ճի՞շտ է, որ եթե մի ամբողջ թիվը փոքր է մյուսից, ապա նրա բացարձակ արժեքը նույնպես փոքր կլինի մյուսի բացարձակ արժեքից։ Օրինակով հիմնավորիր:

Նայած օրինակ, օրինակ այստեղ այո՝ (-16)<(+17), (+16)<(+17), իսկ այստեղ ոչ՝ (-3)<(+1),  (+3)>(+1)  

Մայրենի 6-րդ դասարան

Մայրը:  Հովհ.  Թումանյան,

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

օճորք – առաստաղ


Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Այլ կերպ վերնագրիր պատմվածքը։

Վերլուծիր պատմվածքը։

Արդյո՞ք համոզիչ էր հեքիաթը։ Պատասխանդ հիմնավորիր

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 40

Թեմա՝ Ամբողջ թվերի բաժանումը

Տեսական նյութ

Ձևակերպենք ամբողջ թվերի բաժանման համապատասխան կանոնները:

Կանոն 1.

Միևնույն նշանն ունեցող ամբողջ թվերի քանորդը դրական

ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և

բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին:

օրինակ՝

(-15):(-5)=+|-15||-5|=+155=3

Կանոն 2.

Տարբեր նշաններ ունեցող ամբողջ թվերի քանորդը բացասական

ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է

բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին:

Օրինակ՝

(-15):(+5)=-|-15||+5|=-155=-3:

Նշենք նաև, որ ոչ մի ամբողջ թիվ 0-ի բաժանել չի կարելի, իսկ 0-ն

ցանկացած ամբողջ թվի բաժանելու արդյունքը հավասար է 0-ի։

Առաջադրանքներ

1) Հաշվե՛ք / կրկնողություն.

ա) (–7) · (+16)

-112

բ) (+16) · (–4), 

-64

գ) (–1) · (+1),

-1 

դ) (+20) · (–19),

-380

ե) (–4) · (+5), 

-20

զ) (+23) · (–6)։


-138

2) Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19)

-2

դ) –420 ։ (–15) 

+28

է) 0 ։ (–14)

0

բ) –600 ։ (–150)

+4

ե) –531 ։ (+3) 

177

ը) –121 ։ (–11)

+11

3) Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում

կստացվի հավասարություն.

ա) –3 · -7 = 21,  

գ) –10 · 0 = 0,  

ե) –15 · -3 = 45, 

բ) 6 · 6 = –36,  

դ) –9 · 9 + 1 = –80,  

զ)  3 · 7 = 21։

4) Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7)

-2
բ) –55 ։ 11 + 48 ։ (–16)

-8


5) a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն, բեր օրնակ

ա) a : b = 0,

a=0, b=10

գ) a : b = a,

a=51, b=1

բ) a : b = 1,

a=21, b=1
դ) a : b = –a

a=(-21), b=(+1)

6) Հաշվիր՝
2.⅕+2.¼=4. 45
3.15/21-3=2. 85
1.2/3×2/7=
8.½:2=17/4


7) Ապրանքի գինը 2500 դրամ է, 20% զեղջելուց հետո ինչքա՞ն կդառնա ապրանքի գինը:

2500:100=25

25×20=500

2500-500=2000