Մաթեմատիկա 6-րդ դասարան, Մաթեմատիկա նախագծեր

Պարապմունք 54 նախագիծ՝ կորդինատային համակարգ

Սիրելի սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝
Նախագիծ՝ Կոորդիանատային համակարգ

Ի՞նչ գիտես կոորդիանատային համակարգի մասին, կարող ես օգտվել այս հղումից կամ այլ աղբյուրներից:

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով՝ Դեկարտյան կոորդինատային համակարգ։ Կոնկրետ կետի դիրք որոշող թվերի ամբողջությունը կոչվում է այդ կետի կոորդինատներ։ Մաթեմատիկայում կոորդինատները որոշակի քարտեզագրքի ինչ-որ քարտեզի համադրված կետերի բազմաձևության թվերի ամբողջություն են։ Երկրաչափությունում կոորդինատները հարթության վրա և տարածության մեջ կետի դիրքը որոշող մեծություններ են։ Հարթության վրա կետի դիրքն ամենից հաճախ որոշվում է երկու ուղիղներից հեռավորությամբ, որոնք հատվում են մի կետում (կոորդինատների սկզբնակետում) ուղիղ անկյան տակ։ Կոորդինատներից մեկը կոչվում է օրդինատ, իսկ մյուսը՝ աբցիս։ Տարածության մեջ Դեկարտի համակարգով կետի դիրքը որոշվում է միմյանց նկատմամբ ուղիղ անկյան տակ մի կետում հատվող երեք կոորդինատային հարթություններից հեռավորություններով կամ գնդային կոորդինատներով, որտեղ կոորդինատների սկիզբը գտնվում է գնդի կենտրոնում։ Աշխարհագրությունում կոորդինատներն ընտրվում են որպես գնդային կոորդինատային համակարգ՝ լայնություն, երկարություն և բարձրություն հայտնի ընդհանուր մակարդակի վրա։ Աստղագիտության մեջ երկնային կոորդինատներն անկյունային մեծությունների կարգավորված զույգ է , որոնց օգնությամբ որոշում են լուսատուների և օժանդակ կետերի դիրքը երկնային մակերևույթի վրա։ Աստղագիտությունում օգտագործում են տարբեր երկնային կոորդինատային համակարգեր։ Նրանցից յուրաքանչյուրն ըստ էության իրենից ներկայացնում է գնդային կոորդինատային համակար համապատասխան ձևով ֆունդամենտալ հարթության ընտրությամբ և հաշվարկի սկզբով։ Ֆունդամենտալ հարթության ընտրությունից կախված՝ երկնային կոորդինատների համակարգը կոչվում է հորիզոնական (հորիզոնի հարթություն), հասարակածային, արևուղային  կամ գալակտիկական ։


Առաջադրանքներ:
Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:

№ 1

(3;3); (0;3); (-3;2); (-5;2); (-7;4); (-8;3); (-7;1); (-8;-1); (-7;-2); (-5;0); (-1;-2); (0;-4); (2;-4); (3;-2); (5;-2); (7;0); (5;2); (3;3); (2;4); (-3;4); (-4;2);
աչք՝ (5;0).

 № 2
(3;0); (1;2); (-1;2); (3;5); (1;7); (-3;6); (-5;7); (-3;4); (-6;3); (-3;3); (-5;2); (-5;-2); (-2;-3); (-4;-4); (1;-4); (3;-3); (6;1); (3;0);
աչք (-1;5). 

 № 3
(1;7); (0;10); (-1;11); (-2;10); (0;7); (-2;5); (-7;3); (-8;0); 

(-9;1); (-9;0); (-7;-2); (-2;-2); (-3;-1); (-4;-1); (-1;3); (0;-2); 

(1;-2); (0;0); (0;3); (1;4); (2;4); (3;5); (2;6); (1;9); (0;10);
աչք (1;6). 

№ 4

(1;-4); (1;-6); (-4;-6); (-3;-5); (-1;-5); (-3;-4); (-3;-3); 

(-1;-1); (-1;0); (-3;0); (-3;-1); (-4;-1); (-4;0); (-3;1); (-1;1);

 (-1;2); (-3;3); (-1;4); (0;6); (1;4); (1;2); (3;4); (6;5); (9;2); (9;0); 

(9;-4); (6;-4); (5;-1); (4;-1); (1;-4);   
աչք (-1;3). 

№ 5

(7;-2); (7;-3); (5;-3); (5;-4); (1;-4); (1;-5); (-7;-5); (-8;-3);(-10;-3);

 (-11;-4); (-11;-5); (-6;-7); (-4;-9); (-4;-11); (-12;-11);  (-15;-6);

 (-15;-2); (-12;-1); (-10;-1); (-10;1); (-6;3); (2;3); (3;4); (5;4); (6;5); (6;4); (7;5); (7;4); (8;2); (8;1); (4;-1); (4;-2); (7;-2);   
աչք՝  (6;2). 

№ 6
(5;1), (6;2), (6;3), (5;6), (4;7), (5;8), (6;8), (8;9), (9;9), (7;8), (9;8), (6;7), (7;6), (9;6), (11;5), (12;3), (12;2), (13;3), (12;1), (7;1), (8;2), (9;2), (8;3), (6;1), (5;1) և  (5;7)։



№7.
(4;-4), (4;-6), (8,5;-7,5), (9;-7), (9;-6), (9,5;-5), (9,5;-3,5), (10;-3), (9,5;-2,5), (4;5), (3;6), (2;6), (0;5),(-3;5), (-7;3), (-9;-1), (-8;-5), (-8;-7), (-4,5;-8), (-4,5;-7), (-5;-6,5), (-5;-6), (-4,5;-5), (-4;-5), (-4;-7), (-1;-7),(-1;-6), (-2;-6), (-1;-4), (1;-8), (3;-8), (3;-7), (2;-7), (2;-6), (3;-5), (3;-6), (5;-7),(7;-7),
Ականջ՝ (6;-4), (6;-3), (7;-2,5), (7,5;-3),
Աչք՝ (8;-6)




№8
(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2;-3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) և (-1; 5)․


№9
(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11),  (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․


№10. Տեղադրիր փղի նկարը /նախորդ դասից/

(4;-3)(2;-3),(2;-2)(4;-2)(4;-1),(3;1)(2;1)(1;2)(0;0)(-3;2).(-4;5),
(0;8),(2;7),(6;7),(8;8),(10;6),(10;2),(7;0),(6;2),(6;-2),(5;-3),(4;-3),
(4;-5),(3;-9),(0;-8),(1;-5),(1;-4),(0;-4),(0;-9),(-3;-9),(-3;-3),(-7;-3),(-7;-7),
(-8;-7),(-8;-8),(-11;-8),(-10;-4),(-11;-1),(-14;-3),(-12;-1),(-11;2),(-8;4),(-4;5)

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-52.png
պատմություն

Պատմություն Դեկտեմբեր Ամսվա ամփոփում

Առաջադրանք նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը

Հղում Առաջադրանք նոյեմբերի 28-դեկտեմբերի 5-ը


Առաջադրանք դեկտեմբերի 6-12-ը

Հղում Առաջադրանք դեկտեմբերի 6-12-ը


Առաջադրանք դեկտեմբերի 12-19-ը

Հղում Առաջադրանք դեկտեմբերի 12-19-ը


Առաջադրանք  դեկտեմբերի 20-27-ը

Հղում Առաջադրանք  դեկտեմբերի 20-27-ը


Թարգմանություն

Կատարել եմ

Նախագծային աշխատանք

Կատարել եմ

Ուսումնական ճամփորդություն/պատումը կամ տեսանյութը

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Գնահատիր այս ամսվա ուսումնական աշխատանքը

9

Ծնողն է գնահատում:

9

պատմություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Ես միջին դպրոցի սովորողների հետ գնացի Էրեբունի թանգարան։ Մենք գնացինք թանգարան դեկտեմբերի 10-ին: Շարժվեցինք ժամը 14:00-ին։ Այնտեղ ես շատ եմ եղել, բայց այս ամենը, ինչ որ իմացա չգիտեի դրա մասին։ Օրինակ՝ դուք գիտեի՞ք, որ հին ճամանակ մարդկանց թաղում եին կարասների մեջ: Թանգարանում պահպանվում են հին ժամանակվա հագուստները, ուլունքները, ափսեները և այլ իրերը: Մենք հանդիպեցինք ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի հետ: Ուսումնասիրեցինք Վանի թագավորությունը ավելի խորը և մանրամասն։ Ռուբեն Սարգսյանը մեզ բացատրեց ամեն ինչ, ինչ որ կար թանգարանում։ Թանգարանում նաև կար Էրեբունի ամրոցի փոքր մոդելը։ Մենք պլանավորում էինք նաև գնալ Էրեբունի ամրոցը, բայց ցավոք չգնացինք, քանի որ ժամանակը ավարտվել էր։ Էրեբունի թանգարանի ճամփորդության իմ դասարանի մասնակիցներն էին՝ Արման Աբրահամյանը Արգիշտի Ղարիբյանը Վահագն Մաշինյանը Արեգ Հարությունյանը Մարկ Բուդաղյանը Տիգրան Հայրապետյանը Արեգ Քեշիշյանը։

պատմություն

Պատմության ամփոփում ինքնաստուգում

1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782 Էրեբունի – Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։ 8-րդ, դար երկրորդ կես

Ք.ա.776 Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։ – 8-րդ դար, երկրորդ կես

Ք.ա.714 Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։ – 8-րդ դար, առաջին կես

Ք.ա. 827 – 825 Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։ 9-րդ դար, առաջին կես

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:

եղբայր – 2014, 21-րդ դար, առաջին կես

մայրիկ – 1983, 20-րդ դար, երկրորդ կես

հայրիկ – 1973, 20-րդ դար, երկրորդ կես


3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 

Հնագետները ուսումնասիրում են այդ երկրի հնությունը, նախնադարյան կյանքը և գտնում տարբեր բաներ, որոնք այժմ չեն օգտագործովում։

  • ազգագրագետները 

Ազգագրագետները ուսումնասիրում են ժողովրդի հնագույն ավանդույթները, ծեսերը, սովորույթները, և այլն։

  • դրամագետները

Դրամագետները ուսումնասիրում են տնտեսական կյանքը: Նրանք ուսումնասիրում են, դրամը, ապրանքի գները և այլ բաներ:

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.
  • ներքին քաղաքականություն
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը

Արգիշտի Ա – կառավարել է մոտ մ․ թ․ ա․ 827- մ․ թ․ ա․ 764թթ․ Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում։

Սարդուրի Ա – կառավարել է մոտ մ․ թ․ ա․ 835 – մ․ թ․ ա․ 825թթ։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա:

Իմ կարծիքով Արգիշտի Ա-ն ավելի զորեղ արքա է քան Սարդուրի Ա-ն, քանի որ նրա ժամանակ գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները  Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասին Նկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։

Սխալ է, ոչ ոքի գույքը մարդու կյանքից թանկ չէ, որ նրան սպանեն։

  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։

ՍԽալ է, քանի որ ինքը ստրուկին չի սպանել, այլ գողացել է։

  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։

Սխալ է, որ ինքը ստրուկին չի սպանել, այլ թաքցրել է։

  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։

Սխալ է, քանի որ ստրուկը մարդ է և ունի ազատության իրավունք։

  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։

Ճիշտ է, քանի որ ոչ ոք իրավունք չունի այլ մարդուն կյանքից զրկելը։

  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։

Ճիշտ է, քանի որ մյուսի սեփականությանը վնաս տալու համար, պետք է պատասխանատվություն կրել քո սեփականությունով։

  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։

Սխալ է, քանի որ կարելի է պարտքը մարել, աշխատանքի միջոցով այլ, ոչ թե ստրկությամբ։

  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։

Ճիշտ է, քանի որ ծեծի համար պետք է վճարել տուգանք։

  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Սխալ է, քանի որ բոլորը հավասար են և նա պետք է տուգանք վճարի, ինչպես բոլորին ապտակելու համար։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

Բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ:

Օրենքը կարևոր է պետության համար, քանի որ

  1. Կանխում է հանցագործությունների կատարումն ու ավելացումը։
  2. Հանցագործները իրենց կատարած հանցագործությունների համար կրում են պատիժ։
  3. Մարդը կարողանում է պաշտպանել իր իրավունքները և ազատությունները։
  4. Մարդը ունենում է իրավունքներ, դրա հետ մեկտեղ նաև պատասխանատվություն օրենքի և հասարակության առջև։
  5. Օրենքները համապատասխանեցվում են տվյալ պետության սովորույթների և ավանդույթների հետ։ Դրա արդյունքում պաշտպանվում և հարգվում են տվյալ ազգի սովորույթներն ու ավանդույթները։

Կարելի է ասել, որ օրենքները հնարավորություն են մեզ տալիս պաշտպանել մեր իրավունքները։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը – Թուրքիա
  • անվանումը – Արևմտյան և Արևելյան Հայաստան
  • լեզուն – Հայերեն
  • կրոնը – Քրիստոնեություն
  • առաջնորդ – Տիգրան Մեծ
  • օրենքներ/10օրենք/

Օրենք 1. Յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք իրավունք չունի նրան զրկել կյանքից, հակառակ դեպքում պատիժ կկրի։

Օրենք 2. Յուրաքանչյուր երեխա պետք է կրթություն ստանա։

Օրենք 3. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության իրավունք։ Նրան ազատությունից կարելի է զրկել, եթե նա հանցագործություն կատարի։

Օրենք 4. Յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր սեփականությունը։ Նրան իր սեփականությունից կարելի է զրկել, եթե նա մյուսների սեփականությանը վնաս է տվել կամ պարտք է։

Օրենք 5. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի աշխատելու։ Նրա աշխատանքը պետք է լինի իր մասնագիտությանը համապատասխան։

Օրենք 6. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ տեղաշարժվելու։ Դա նշանակում է, որ մարդը կարող է շրջագայել կամ ապրել այլ երկրներում։

Օրենք 7. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի պաշտպանել իր երեխաներին հանցագործներից։ Դա նշանակում է, որ նա կարող է անգամ հանցագործին սպանել, եթե հանցագործը կարող է վնասել իրեն, իր ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին։

Օրենք 8. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրել երկրի ղեկավարին։ Դա նշանակում է, որ մարդը ընտրությունների միջոցով կարողանում է իր կարծիքը և որոշումը արտահայտել տվյալ առաջնորդի մասին։

Օրենք 9. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի բողոքի ակցիաներ անցկացնել։ Դա նշանակում է, որ նա այդ ակցիաների միջոցով արտահայտում է իր անհամաձայնությունը, կոնկրետ որև դեպքի հետ կապված։

Օրենք 10. Բոլորը հավասար են և պետք է կրեն պատասխանատվություն իրենց կատարած արարքների համար։ Դա նշանակում է, որ ոչ մի անձ, թեկուզ նա հարուստ է, չպետք է պատասխանատվությունից ազատվի։

Դա կարելի է ասել, որ բոլորը հավասար են օրենքի առջև։

7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը

Իմ ամենադուր եկած և ամենահետաքրքիր թեման դա Վանի թագավորություն էր։ Ես ոչինչ չէի ուզի փոփոխել։

Ինքնագնահատական

9