պատմություն

Պատմություն 6-12 դեկտեմբեր

Առաջադրանք 1

Դասարանական

Աքեմենյան Իրանը/Պատասխանել հարցերին/


Հայկազունիների նոր թագավորությունը, Ք. ա. VII-VI դարերում

Ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները,  ժամանակագրությունը:

Ք․ա․ 6-րդ դարում, Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր: Ք․ա․ 580-570 թվականներին հիմնադրվել է Երվանդունիների արքայատոհմը։ Արքայատոհմի առաջին թագավորը եղել է Երվանդ Ա-ն։ Նրա օրոք ձևավորվել է երկրորդ համահայկական թագավորությունը։ Նրա հաջորդել է Տիգրան Ա-ն։ Ք. ա. 550 թ. Տիգրանն աջակցեց արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով: Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1–ը:

Գրավոր ներկայացնել տաս նոր հասկացություններ, փորձել տալ դրանց բացատրությունը:

արքայատոհմ – արքայական տոհմ

դաշինք –  հասարակության անդամների միություն

ներկայացուցիչ – տոհմի անդամ

Մարաստան – հնագույն պետություն

Կապադովկիա – հնագույն պետություն

Համահայկական — Ամբողջ հայությանը վերաբերող

աշխարհակալ –  շատ երկրներ տիրող կամ նվաճող

տերություն – ինքնուրույն քաղաքականություն վարող անկախ պետություն

արշավանք – պատերազմական գործողություններ՝ հարձակում

Սկայորդի – Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:

Տիգրան Երվանդյանը ուժեղ, խելացի, քաջ թագավոր էր։ Նա աշակերտել էր փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Վերլուծել  Բեհիսթունյան արձանագրությունը:

Այդ արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում Հարմինույա, իսկ բաբելերենում Ուրարտու: Բեհիսթունյան արձանագրությունը եռալեզու էր։ Բեհիսթունյան արձանագրությունը հաղորդում է, որ «հայազգի Արախան` Խալդիրայի որդին» էր ղեկավարում Դարեհի դեմ Բաբելոնում բարձրացած ապստամբությունը, որը նույնպես ճնշվեց:

Առաջադրանք 2

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:

Ք․ա․ 336 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին 20 տարեկանում գահ բարձրացավ։ Ք. ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 331 թվականին Գավգամելայի մոտ: Դարեհ III–ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց: Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2–3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին` «խեղդամահ անում»։ Դրանից հետո Ալեքսանդրը Հայաստան նոր զորք ուղարկելու փորձ չարեց: Ք․ա․ 240 թվականին առաջին անգամ գրվեց Ալեքսանդրի վեպը։ Վեպում Ալեքսանդրը ձգտում է հաս նելու անմահության, որի համար է ճանապարհ բռնում «դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրարի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից շուրջ 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիլգամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը «դեպի Արատտա»:

Թվարկել  Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:

  1. Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տիրապետության տակ:
  2. Հայերը նույնպես մասնակցել են Գավգամելայի ճակատամարտում:
  3. Կռվի ժամանակ հայերը շատ խիզախ էին:
  4. Ք. ա. 330թ. Ալեքսանդրը մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց:
  5. Արևելյան արշավանքի ընթացքում Ալեքսանդրը շրջանցել է Մեծ Հայքը՝ խուսափելով ռազմական բախումներից։

Աղբյուրներ

Երվանդունիներ

Հայկազուն Երվանդունիների թագավորություն

Երվանդունիներ

Լրացուցիչ

Համեմատել «Գիլգամեշ» էպոսը և «Ալեքսանդրի վեպը

ա.ներկայացնել առանձին-առանձին

բ.համեմատել, համադրել, գտնել ընդհանրություններ

Русский язык 6

Иностранные языки, которые мы изучаем в школе

Изучение иностранных языков важно в наши дни. Я думаю, что культурный и умный человек должен изучать иностранные языки.  В школе я учу русский и английский язык. Мне больше нравится русский язык. Нас обучают очень хорошие учителя. Наш учитель Английского языка Анаит Мелконян. Учитель Русского языка Жанна Акопян. В нашем школе есть <<предмет по выбору>>. В котором можно выбрать языки. Например я хожу на испанский язык. Учитель испанского языка Бела Абрамян. Ещё есть грузинский, немецкий, итальянский, французский, турецкий, персидский и можно выбирать снова русский и английский. Я знаю три иностранных языка русский, английский и испанский. Человек знающий много языков называется полиглот. Я хочу знать много языков и вам тоже советую.Изучение иностранных языков важно в наши дни. Я думаю, что культурный и современный человек должен изучать иностранные языки. В школе я учу русский и английский язык. Мне больше нравится русский язык. Нас обучают очень хорошие учителя. Наш учитель Английского языка Анаит Мелконян. Учитель Русского языка Жанна Акопян. В нашем школе есть <<предмет по выбору>>. В котором можно выбрать языки. Например я хожу на испанский язык. Учитель испанского языка Бела Абрамян. Ещё есть грузинский, немецкий, итальянский, французский, турецкий, персидский и можно выбирать снова русский и английский. Я знаю три иностранных языка русский, английский и испанский. Человек знающий много языков называется полиглот. Я хочу знать много языков и вам тоже советую.