Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 52


963.
A x=2 y=3
B x=0 y=4
C x=3 y=0
D x=-4 y=-2

M (-2 ; 0)
N (-1 ; -2)
K (1 ; 2)
L (-2 ; 3)

A- 1-ին քառորդ
D- 3-րդ քառորդ
L- 2-րդ քառորդ
K- 1-ին քառորդ

964․
l—դրական, դրական
ll—բացասական, դրական
lll—բացասական, բացասական
lV—դրական, բացասական

965․
1-ին կամ 4-րդ

966․
1-ին կամ 2-րդ

968

968

Español

Միջին դպրոց, Տնային առաջադրանք 16.12-ի համար

Կրկնում ենք ժամերը

Կատարում եք հետևյալ առաջադրանքները՝

Ejercicio 1 – Գրեք ժամերը իսպաներեն

Ejercicio 2 – գրեք ժամերը թվերով։

Son las dos y media. – 02:30

Son las ocho y diez. – 08:10

Es la una y cinco. – 01:05

Son las doce menos veinte. – 11:40

Son las tres y cuarto. – 03:15

Son las diez menos diez. – 09:50

En la una menos cuarto. – 12:45

Son las cinco y veinticinco. – 05:25

բնագիտություն 6

Բնագիտություն դեկտեմբերի 13-ից  17-ը դասարանական 1

  • Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է մի այլ մարմին համարվում է էլեկտրանացված:

  • Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, եւ որո՞նք՝ բացասական։

Եթե ապակին շփենք թղթով կառաջանա դրական լիցքեր:

Եթե ճկազանգվածը շփենք բրդով կառաջանա բացասական լիցքեր:

  • Էլեկտրացույցի թերթիկները լիցքավորվելիս ինչո՞ւ են վանում միմյանց:

Երբ էլեկտրանացած մարմինը շփում ենք ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույն լիցքերով լիցքավորելով, վանում և հեռանում են միմյանցից:

  • Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը։

Մարմնի էլեկտրականացված լինել, չլինելը որոշում ենք հատուկ սարքով, որը կոչվում է էլեկտրացույց:

Մայրենի 6-րդ դասարան

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հանկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց: Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է: Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին:

Առաջադրանքներ

1.Տեքստից դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

2․Նշիր բոլոր ածականները ընդգծված հատվածում։

3.Վերլուծիր պատմվածքը։

4.Ինչպե՞ս կփոխեիր ավարտը ։

5.Այլ կերպ վերնագրիր պատմվածքը:

6.Դուրս գրիր այն հատվածը, որը քեզ դուր եկավ այս պատմվածքում։

Մայրենի 6-րդ դասարան

Ածական, գործնական աշխատանքներ

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։



2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար – գեղեցիկ, տգեղ, հնագույն

այգի – կանաչապատ, փոքր, մեծ

ծաղիկ – անուշաբույր, գունագեղ, սքանչելի

գիրք – ուսուցողական, գեղարվեստական, արկածային

գորգ – բրդյա, հնավուրց, ձեռագործ

երկիր – հին, դեմոկրատական, ժողովրդավարական


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ


5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Պարզ — Մեծ, խոշոր
Ածանցավոր — Ուժեղ, հոտավետ, սիրելի, հոդային, համեստ
Բարդ — Ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ
Բարդ ածանցավոր — Առևտրական, միջմոլորակային ահեղամռունչ

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, դժգույն, ոսկյա, երկաթյա, համեղ, անիմաստ, անգույն, անհամ, գունատ, գունեղեն, գունեղ, ոսկեղեն, երկաթեղեն,

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահելի, համակրելի, բացատրական, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախենալի, ամաչկոտ, պարծենկոտ:

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ — յոթ գլխանի

երկու երես ունեցող — երկերեսանի

երկու փող ունեցող — երկփողանի

եռանդով օժտված — եռանդուն

շատ բուրդ ունեցոդ — բրդոտ

գույն ունեցող — գունեղ

թևեր ունեցող — թևավոր

մեծ ուժ ունեցող — ուժեղ

երեք տարի (ամ) տևող — եռամյա,

տասը տարեկան — տասնամյա:

9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրիկ, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդվել , թրթռուն, հնչեղ, շաչուն, խոհեմ, դողդոջուն:

պատմություն

Առաջադրանք 6-րդ դասարան, դեկտեմբերի 12-19-ը

Առաջադրանք 1

Հայոց թագավորությունները Ք.Ա. III դարում:

Հայոց հին վեպերը

«Վիպասանք» վիպաշարը

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

—————————

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

— Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից

————————-

1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով.

«Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում

—————————-

1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։

է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։

Առաջադրանք

Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:

Աղբյուրներ՝

Տիգրան Երվանդյան

Տիգրան և Աժդահակ

Համեմատել Երվանդ Սակավակյացին և Տիգրան Երվանդյանին:

Երվանդ Սակավակյաց Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585-550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության էին տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունից տեղեկանում ենք, որ Հայաստանից մարերի դեմ կռվին մասնակցել են 20 հազար հեծելազոր և 4 հազար հետևակ։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։ Տիգրան Երվանդյան , Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-525 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։ Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությւոնները Հայաստանի մասին:

Այնտեղ կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։

Մայրենի 6-րդ դասարան

Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունը

Անհնար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանց տոնածառի: Դա տոնի պարտադիր անհրաժեշտությունն է: Որտեղի՞ց է ծագել  Ամանորին և Սուրբ Ծնունդին տներում այդ փշատերև ծառերի տեղադրելու ավանդույթը:

Պահպանվել են շատ լեգենդներ, որոնցից յուրաքանչյուրն յուրովի է ներկայացնում Ամանորյա տոնածառի պատմությունը: Ահա դրանցից մի քանիսը.
Ամանորյա գիշերը բոլոր բույսերը գնացել էին Բեթղեհեմ`երկրպագելու մանուկ Հիսուսին: Առաջինը եկել էին արմավենիները, այնուհետև տարաշխարհիկ ծառերը`հաճարենիները, բարդիները, թխկիները, կաղնիները, մագնոլիաները, կեչիները, էվկալիպտները, հսկա կարմիր ծառերը և բարձր մայրիները: Իսկ  հեռավոր ցուրտ հյուսիսից եկել էր փոքրիկ եղևնին, որը այդ վեհասքանչ ծառերի մոտ  շատ համեստ էր: Ծառերն ամեն կերպ փորձում էին թաքցնել եղևնուն Աստվածային Մանուկից:  Բայց հանկարծ երկնքում հրաշք է կատարվում. սկսվում է աստղերի շարժումը: Նրանք սկսում են  ընկնել գետնին, և  մեկը մյուսի վրա ընկնելով, իջնում են  փոքրիկ եղևնու ճյուղերին, մինչև նա չի փայլատակում հարյուրավոր լույսերով: Այդպես եղևնին դառնում է  տոնածառ:

Մեկ այլ լեգենդի համաձայն` հրեշտակները գնացել էին անտառ` տոնածառ ընտրելու: Սկզբում նրանք ուզում էին ընտրել ամենակարող կաղնուն: Բայց հրեշտակներից մեկն ասում է. «Ոչ, մենք չենք կարող ընտրել կաղնուն, քանի որ  այն չափազանց պինդ և չափազանց փխրուն փայտ ունի, բացի այդ, կաղնուց են պատրաստվում գերեզմանների  խաչերը» : Այնուհետև հրեշտակները շարունակում են ճանապարհը և մոտենում  հաճարենուն: Սակայն երկրորդ  հրեշտակը ասում է.« Հաճարենին մենք նույնպես չենք կարող ընտրել, քանի որ աշնանը այն շատ վաղ է թոշնում և արագ  կորցնում իր սաղարթը»: Երբ նրանք մոտենում են  բարդուն, երրորդ հրեշտակն ասում է. «Բարդին նույնպես  հարմար չէ , քանի որ նրա ճյուղերը սովորաբար որպես խարազան են օգտագործում մեղավորներին պատժելիս»: Նույն կերպ մերժվում է  նաև ուռենին, քանի որ չորրորդ  հրեշտակի կարծիքով` գրեթե միշտ լացող ծառը չի կարող ուրախության խորհրդանիշ լինել: Վերջապես հրեշտակները մոտենում են  եղևնուն: Նրա մշտադալար ծածկույթը, վայելչակազմությունը, փշատերևի հաճելի բուրմունքը հիացնում են նրանց:
Այդպես եղևնին դառնում է Սուրբ Ծննդյան ծառը:

Եղևնին անմահության և հավերժ կյանքիվերածննդիանթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության  խորհրդանիշ է: Հնուց  մարդիկ հավատում էին, որ եղևնին  պաշտպանում է տունը չար ուժերից: Ձմեռային արևադարձի ժամանակ հին գերմանացիները առաստաղից հատուկ կախում էին եղևնու ճյուղերը, որպեսզի  մաքրեն իրենց տունը: Շուտով եղևնու ճյուղերին փոխարինեցին ամբողջական  ծառերը: Եղևնին արմատից  կախում էին առաստաղից, այն խորհրդանշում էր երկիրն լուսավորող արևը, իսկ ծառի արմատները` ամեն ինչի  հիմքը: Այսպիսով երկրայինը  դառնում է երկնայինի արտացոլումը: Գերմանացի ժողովուրդների մեջ եղել է հնագույն սովորություն` Ամանորին գնալ անտառ, որտեղ նախօրոք ընտրված եղևնին զարդարում էին մոմերով, գունավոր կտորներով, և ամանորյա ծեսը  կատարում էին դրա շուրջը:

Ժամանակի ընթացքում եղևնիները սկսեցին կտրել և բերել տուն, որոնք տեղադրվում էին սեղանի վրա: Ծառին ամրացնում էին մոմեր, խնձորներ, քաղցրավենիքներ:

Գերմանացիների մկրտությունից հետո այդ սովորույթներն ու ծեսերը  ստացան  քրիստոնեական իմաստ, և տներում տեղադրված տոնածառերը դարձան Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի  պարտադիր ատրիբուտ:

Այժմ այդպիսի եղևնին կոչվում է Սուրբ Ծննդյան  տոնածառ: Սուրբ Ծննդյան  հանդիսություններում ներգրավված են  ոչ միայն մեծահասակները, այլև ավելի ու ավելի շատ երեխաներ:

Տոնածառը զարդարելու ավանդույթըինչը մենք անում ենք նաև այսօր, սկիզբ է դրել գերմանական հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը: Սուրբ Ծննդյան նախօրեին, տուն վերադառնալիս,  նա հիանում էր երկնքի գեղեցկությամբ: Աստղերը փայլոմ էին նույնիսկ ծառերի ձնառատ ճյուղերի միջից, ասես բոցկլտում էին սաղարթները: Տանը Մարտինը սեղանին է դնում եղևնին, զարդարում մոմերով, իսկ գագաթին` աստղ` ի հիշատակ  Բեթղեհեմյան աստղի: Մարտին Լյութերը գրել է. «Ինչպես հավերժական Աստվածն է  մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

XVIII-XIX  դարերում տոնածառի զարդարման ավանդույթը տարածվեց ոչ միայն Գերմանիայում, այլև` Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Դանիայում, իսկ Պետրոս I-ի օրոք`  նաև Ռուսաստանում: 1699 թվականին առաջին ռուսական   կայսրը ստորագրում է հրամանագիր, ըստ որի մտնում է  նոր տարեգրություն` Քրիստոսի Ծնունդը, իսկ  Նոր տարին պատվիրում է տոնել եվրոպացիների  նման` հունվարի 1-ին: Պետրոս I-ի հրամանագրով Մոսկվայի բոլոր բնակիչներին հանձնարարվել էր տոնել Նոր տարին. գիշերը խարույկ վառել, հրավառություն կազմակերպել, շնորհավորել միմյանց, զարդարել տները փշատերև ծառերով: Պետրոս  I-ի մահից հետո այլևս տներում ամանորյա եղևնիներ  չէին դնում: Միայն պանդոկների տերերն էին իրենց տները դրանցով զարդարում, բայց այս տոնածառերը մնում էին  պանդոկներում կլոր տարին, այստեղից էլ «եղևնիներ-փայտիկներ»`  «елки-палки արտահայտությունը:

Ամանորի տոնակատարությունները և Սուրբ Ծննդյան ծառեր դնելու սովորույթը վերածնվեցին Եկատերինա II-ի օրոք: Իսկ Սուրբ Ծննդյան ծառերի զարդարումը միայն XIX դարի կեսերին: Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգում առաջին  տոնածառը դրվել էր այնտեղ  ապրող գերմանացիների կողմից: Այդ սովորույթը այնպես դուր եկավ պետերբուրգցիներին, որ նրանք նույնպես սկսեցին  տոնածառ դնել իրենց տներում: Այստեղից էլ այս ավանդույթը տարածվեց ամբողջ երկրով մեկ:

Անգլիայում, տոնածառ զարդարելու ավանդույթը իր հետ բերեց Վիկտորիա թագուհու ամուսին Ալբերտ Սաքսոնիա-Կորբուրգը 1841թվականին: Գրեթե 10 տարի  անց` ամբողջ Մեծ Բրիտանիան, արքայական ընտանիքի օրինակով, սկսեց զարդարել եղևնին և նրա շուրջը կազմակերպել ընտանեկան հանդիսություններ ու մանկական տոնակատարություններ:

Ամերիկայում տոնածառ դրվեց  նույն ժամանակում, ինչպես  Անգլիայում: Այս սովորույթը տարածվեց նաև գերմանացի արտագաղթողների միջոցով: Պերճաշուք ծառը` զարդարված մոմերով և նվերներով,  կայուն տպավորություն է թողնում գերմանացիների հարևանների վրա: Եվ արդեն բառացիորեն հաջորդ տարի բոլորն ուզում էին ունենալ իրենց տներում նույն ծառերից: Իսկ 1848թ.-ին Նյու-Յորքում հայտնվեց առաջին տոնածառ վաճառողը: Այդպես սկիզբ առավ Ամանորյա շուկան:
Թարգմանությունը` 1-ին կուրսի սովորող Մերի Հաջյանի