Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 51

Կառուցեք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշեք հետևյալ կետերը՝ A (+3, +4), B (–2, +1), C (-3, -4), D(0, +1), E (–5, +3), F (+3,-5), G (+1, 0), M (+6, +4), N (-2,-4), K (-1, -3):

Կառուցեք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և հարթության վրա նշեք հետևյալ կետերը

ա) (-2,-4),
բ) (+1, -2),
գ) (+3, -3),

դ) (0, +3),
ե) (+5,-5),
զ) (-2,-6),

է) (-1,0),
ը) (+4,-4),
թ) (-5, +4):

Ինչի՞ է հավասար կորդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը:
0

  1. Ինչի՞ է հավասար աբսցիսների առանցքի վրա գտնվող կետի կորդինատը:

0

Մայրենի 6-րդ դասարան

Ածական անուն

Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս  այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ  երկինք, տաք  օր:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրականբաղդատականգերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝  մեծ  տուն, խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:

Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։

Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի,  այրի, համր, խուլ, որբ և այլն։

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթե դուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

  1. պարզ՝ լայն, խոր, թանձր
  2. բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
    1. ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
    2. բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
    3. բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական, բարձրաշխարհիկՙ եռհարկանի։

 Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ 
       Նախածանցներ
ամենա – ամենագեղեցիկ, ամենալավ
ան – անբախտ, անօրինական
ապ – ապերախտ, ապօրինի
դժ – դժկամ, դժբախտ
չ – չտես, չսերտ
տ – տհաս, տգետ


Վերջածանցներ

-ալի – հյութալի, ամոթալի

-ական – մարգարեական, հերոսական
-ային – կարգային, գրքային
-անի – լեզվանի, պարմանի
-ավետ – բուրումնավետ, արդյունավետ
-ավոր – կալանավոր, լուսավոր
-ատ – պոչատ, բացատ
-ե – արծաթե, ոսկե
-ելի – բնակելի, դարձելի

-եղ – ուժեղ, հյութեղ
-ին – առաջին, խորին
-կոտ – բամբասկոտ, վախկոտ
– յա – արծաթյա, ոսկյա
-ոտ – կրակոտ, բրդոտ
-ու – պտղատու, բերքատու
-ուն – կանգուն, խոսուն

Без рубрики

Պարապմունք 50

1.Ինչ խնդիր  կառաջարկես  մաթեմատիկական ֆլեշմոբի դեկտեմբեր ամսվա համար։(Երկարաժամկետ նախագիծ)



2.Տոնական դասին նվիրված՝ Կատակ խնդիրներ։



3. Հաշվիր
4-8=(-4) 5-17=(-12)  5-25=(-20)         
10-25=(-15)          
0-18=(-18)                  
-3-6=(-9)              
-17-25=(-42)      
-14-10=(-24)
-10+12=(+2)   
-15+20=(+5)     
-17+51=(+34)        
20-(+15)=(+5)   
30-(+12)=(+18)        
-28-(+25)=(-53)

       

4.Հաշվիր

ա) (–18) · (+3)=(-54)
բ) (+15) · (–4)=(-60)   
գ) (–100) : (+10)=(-10)    
դ) (0):(–15)=0

5. Լրացրու՛ բաց թողած  փակագծեր անպես, որ ստացվի ճիշտ հավասարություն.

(3+7)×2-5=15                             
18-(8:2+5)=9                           
(2×3+4):2=5

5+(12-8):2=7                              
22-20:(2+3)=18                    
17-24:(2+4)=13


6.Ապրանքի գինը նախ իջեցվել է 30%-ով, ապա՝ ևս 20 %-ով։Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 9000 դրամ։

9000:100×30=2700

9000-2700=6300

6300:100×20=1260

6300-1260=5040