պատմություն

Առաջադրանք, 6-րդ դասարան, հոկտեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբոյւրները, մասնավորապես շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:

 Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում-

  • Այս հատվածը կարդալուց հետո դուրս գրել, տալ նոր հասկացությունների բացատրությունները, սահմանումները:

Ես հասկացա, որ Արատտայի ժամանակաշրջանում, հիմնականում երկրի պետականությունը հիմնված էր հոգեվոր արժեքների վրա։ Երկրի առաջնորդը քուրմն էր և կարելի էր ենթադրել, որ օրենքների և իշխանության իրականացումը հոգեվոր արժեքներով էին իրականացնում։

  • Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները՝ նշելով նրանց գոյության դարերը:

Արատտա – մ. թ. ա. 2800-16դդ.

Հայասա – մ. թ. ա. 16-13դդ.

Նաիրի – մ․ թ․ ա․ 14-10դդ․

Վանի թագավորություն – մ․ թ․ ա․ 9-6դդ․

Ես համաձայն եմ, քանի որ Արատտան ավելի ուշ է անկում ապրել, քան Հայասան։

Արատտա/պատմել/

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին: Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները: Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը: Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է ), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը` անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր: Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր : Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք`: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղբրոնզիդարյան մշակույթ:

Առաջադրանք 2

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։ Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, միավորվելով, կազմել են տարբեր ժողովուրդներ։

Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։

Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն — հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը: Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը: Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900 — ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4 — րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5 — րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Առաջադրանքը կարդալուց հետո դուրս գրիր.

ա.ամենատպավորիչ հատվածը

բ.ինչ նոր տեղեկություն բացահայտեցիր

գ.ամփոփիր 10 նախադասությամբ

Հայոց լեզվի միջոցով մենք մեր պապերից ստացել ենք հարուստ գրական ժառանգություն։ Մենք մեր հնագույն պատմությանը ծանոթանում ենք հայերեն լեզվով, մեր պատմիչների շնորհիվ։ Ինձ տպավորեց այն հատվածը, 4-րդ դարավերջին հայոց այբուբենի ստեղծման արդյունքում, զարգացել է գրավոր խոսքը, որի շնորհիվ օտար լեզուներից թարգմանվել են բազմաթիվ գրքեր և առաջ է եկել թարգմանչական գործունեությունը։ Մեր առաջին թարգմանիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը դա Աստվածաշունչն է։ Հայոց լեզուն տարիների ընթացքում զարգանում և հարստանում է նոր բառերով։ Հայոց լեզվում տեղ են գտել մի շարք լեզուների բառեր։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը անընդհատ ենթարկվել հարձակումների և հայտնվել այլ պետությունների տիրապետության տակ։ Հատկապես հայերենում շատ են պարսկական բառերը, դա պարսկական տիրապետության տակ հայտնվելու արդյունքն էր, որը բազմիցս եղել է։ Խաչակրաց արշավանքների արդյունքում կան շատ ֆրանսիական բառեր։ Կան նաև սիրիական, հունարեն բառեր, որը քրիստոնեության զարգացման հետ է կապված։ Հայերենում գործածվում են նաև թուրքական բառեր, որն էլ պայմանավորված է Օսմանյան պետության ազդեցությամբ։ Չնայած նրան, որ Հայաստանը բազմաթիվ անգամ ընկել է այլ երկրների տիրապետության տակ, որոնք ժամանակին բացասական ազդեցություն են ունեցել Հայոց լեզվի զրգացման վրա, բայց հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գեղեցիկ լեզուն և կատարելագործել այն գրական ստեղծագործությունների միջոցով։

Լրացուցիչ

ОТКУДА ВЗЯЛСЯ ЯЗЫК: Основные теории/տեսանյութ/-ամփոփել 10-15 նախադասությամբ

Первое слово. Когда и как возникла речь | Большой скачок

Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանք

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն

ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, անբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, ան-փույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ,  անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, փամփուշտ, համբավ, բամբիշ, սմբուկ, համբարձում, ճամպրուկ, անպատիվ, գամփռ, ըմբռնել, զամբյուղ, բամբակ, ամբաստանել, ամպ, ամպրոպ, սմբակ, շամփուր, անբարիշտ, ամբաստանել, բանբեր, ռումբ:

  

Գրել Վ կամ Ֆ. 

հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավ-թավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ,ֆշշոց (օձի), ֆշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, Խոսրով, ավտոտնակ, հովտաշուշան,  փլավ, նավթամուղ, հարավ։

Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները:  Սփռոց- սփյուռ

վիմարձան – վեմ

զրկանք- զուրկ

սնահավատ- սին

փչակ – փուչ

կպչել – կիպ

խարխլել – խարխուլ

պատրանք- պատիր

փլվել-փուլ

զրախոսություն -զուր

կծկել – կծիկ

զրկանք – զուրկ

ստուգատես – ստույգ

ուղղահայաց – ուղիղ

իջևան – էջ

ըմպել – ումպ

սնել – սնունդ

ամրակ- ամուր

անրջել – անուրջ

գնանկում -գին

ջղային – ջիղ

փխրուն – փուխր

դդմապուրց – դդում

թզաչափ- թիզ

խախտել- խախտ

խճանկար -խիճ

ջլապինդ – ջիլ

վճռաբեկ – վճիռ

ծածկոց- ծածկ

խտանալ- խիտ

ոճրագործ – ոճիր

մագլցել- մագիլ

հրապուրանք- հրապույր

ճմռել – ճմուռ

լռակյաց – լուռ

կկվականչ – կկու

պտուտակ – պտույտ

ծնունդ – ծին

փշրել – փշուր

հպանցիկ – հուպ

կուրություն – կույր

մասրենի – մասուր

ձիթապտուղ – ձեթ

սրճաման – սուրճ

բարություն – բարի

ցամքոց – ցամաք

ցլամարտ – ցուլ

գնացուցակ – գին

Անհատական ուսումնական պլաններ

Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ
Ժամատախտակ 
Միջին դպրոցի կայք
Ընտրության գործունեություն – իսպաներեն
Մարզական ակումբ – սեղանի թենիս
Լրացուցիչ կրթություն դպրոցում – չեմ հաչախում
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս – չեմ հաճախում
Շուրջտարյա նախագծեր – ֆլեշմոբներ, թարգմանչական նախագծեր – կատարում եմ
Լրացուցիչ (տնային) աշխատանք – կատարում եմ

Русский язык 6

Урок 1. Древние письмена.

Домашнее задание:  

  1. Прочитать текст, понять его содержание, в классе буду задавать вопросы по нему:

Давным-давно люди начали использовать фигурки животных или просто предметы (палочки, камни.) для записи и учета скота, т.е. открыли предметное письмо.

— У древних людей существовали простые способы записывать события или передавать известия. Если племя хотело объявить другому войну, оно посылало ему копьё или стрелу. А если речь шла о мире, посылали табак и трубку в придачу или зеленую ветку.

Древнегреческий историк Геродот рассказывал, что когда могущественный и непобедимый персидский царь Дарий I вел против кочевников-скифов войну, которая «затягивалась и конца ей не было видно», скифские цари отправили к Дарию вестника с дарами. Это были птица, мышь, лягушка и пять стрел.

– Персы спросили посланца, что означают эти подношения, но тот ответил, что ему приказано только вручить дары и как можно скорее возвращаться. Персам предстояло самим понять значение этих даров…

Персы собрали совет. Дарий полагал, что скифы отдают себя в его власть и потому принесли ему в знак покорности землю и воду, ибо мышь живет в земле, лягушка обитает в воде, птица, быстрая как конь, – знак бегства, а стрелы означают, что скифы отказываются от сопротивления. Один из мудрых мужчин, сопровождавших царя с ним не согласился. Он истолковал послание скифов совершенно иначе:

«Если вы, персы, как птицы, не улетите в небо, или, как мыши, не зароетесь в землю, или, как лягушки, не поскачете в болото, то не вернетесь назад, пораженные этими стрелами». Дальнейшие события показали, что прав был именно этот мудрец: самоуверенный царь Дарий потерпел поражение от скифов.

  1. Упр. 10 ( учебник, сл. 16)- письменный перевод текста
  2. В далёкие времена бумаги не было. Вначале появились глиняные таблички. Потом стали писать на металле․ На востоке бумагу заменяла слоновая кость. Для письма использовали кожу животных — пергамент. Таких книг сохранилось много. В Древней Руси писали на берёзовой коре — берёсте․

Հնում թուղթ չկար: Սկզբում հայտնվեցին կավե տախտակներ: Հետո սկսեցին գրել մետաղի վրա։ Արեւելքում թուղթը փոխարինվեց փղոսկրով: գրելու համար օգտագործված կենդանիների մաշկը `մագաղաթը: Նման գրքերից շատերը պահպանվել են: Հին Ռուսաստանում նրանք գրում էին կեչիի կեղևի վրա – կեչիի վրա։

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 24

  1. 6000 դրամ գումարի 1/4 -ը ծախսեցին: Որքա՞ն դրամ  դրամ ծախսեցին, այն գումարի ո՞ր տոկոսն է կազմում: 1500, 25%
  2. Դասարանում կա 32 աշակերտ: Նրանց 3/4 -ը սահում էր դահուկներով: Քանի՞ աշակերտ էր սահում դահուկներով, նրանք  ո՞ր տոկոսն են կազմում ամբողջ դասարանի: 24, 75%
  1. Հեծանվորդները երկու օրում անցան 48կմ: Առաջին օրը նրանք անցան ամբողջ ճանապարհի 2/3-ը: Քանի՞ կմ անցան երկրորդ օրը: 16կմ
  1. Տղան 8 տարեկան է: Նրա տարիքը հոր տարիքի 2/9 մասն է: Իսկ հոր տարիքը պապիկի տարիքի 3/5 մասն է: Քանի՞ տարեկան է պապիկը: 60
  1.  ա) 900 դրամը փոքրացրու իր 1/10 մասով:  Քանի՞ տոկոսով այն փոքրացավ: 10%-ով

        բ) 800 դրամը մեծացրու իր 12/25 մասով: Քանի   տոկոսով այն մեծացավ: 48%-ով

  1. Խառը թիվը դարձրու անկանոն կոտորակ.

ա) 1. 1/2 – 3/2

բ) 1. 1/3 – 4/3

գ) 31. 14/15 – 479/15

դ) 1. 2/3 – 5/3

ե) 13. 3 /4 – 55/4

զ) 2 1. 4/7 – 151/7

  1. Հաշվիր գումարը.

 ա) 2 1.  ⅕  + 2/5 = 21.3/5

բ) 3. 9/17  +  2/17 = 3.11/17
գ) 3. 2/25 + 3. 23/25 = 7

դ) ⅝ + 31. ⅛ = 31. 3/4

  1. Խնդիր ֆլեշմոբից, լրացուցիչ: Ձեռքի գնդակի մրցաշարում չորս մարզիկներ խփել են տարբեր քանակի գոլեր:  Չորս մարզիկներից ամենաքիչ գոլ խփել է Մեսրոպը: Մյուս երեք մարզիկները միասին խփել են 20 գոլ: Ամենաշատը քանի՞ գոլ կարող էր խփել Մեսրոպը:

4

Մայրենի 6-րդ դասարան

 Հարի  Բրաունի նամակը դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչոր  բան  անել  քեզ  համար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթե  ինչոր  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  ինձ  հետ,  սիրել,  ապահովել  իմ  զարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Համոզի՞չ են հարցադրումները: Համաձա՞յն ես այս մտքերի հետ: Եթե ոչ՝ պարզաբանիր:
Ոչ ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:
Եթե ինչ-որ  մեկը  քեզ  սիրում ու գնահատում  է,  ուրեմն  դու  արժանի ես:
Դու ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:
Ոչ ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:

Այո ինձ համար շատ համոզիչ են, ես համաձայն եմ։

Ի՞նչ տվեց քեզ նամակը:

Այս նամակից ես հասկացա, որ ոչ մեկ պարտավոր չէ ինձ համար ինչ որ բան անել և այդ ասածը երբեք չեմ խախտի։

Español

Spanish lessons 30,09,2021

  1. Թարգմանել տեքստը և պատասխանել հարցրերին։

Hola, me llamo Pablo. Yo soy español pero vivo en Paris. Yo tengo catorce años. Yo estudio en en el colegio. Yo vivo con mis padres y mis hermanos, tengo un hermano y una hermana. Mi hermano se llama Juan y mi hermano se llama Ana. Ellos estudian en la universidad. Tenemos también un perro que se llama Sol.

Բարև, իմ անունը Պաբլո է: Ես իսպանացի եմ, բայց ապրում եմ Փարիզում: Ես տասնչորս տարեկան եմ: Ես սովորում եմ դպրոցում: Ես ապրում եմ ծնողներիս և եղբորս և քս հետ, ունեմ եղբայր և քույր: Եղբորս անունը Խուան է, իսկ եղբորս անունը ՝ Անա: Նրանք սովորում են համալսարանում: Մենք ունենք նաև շուն ՝ Սոլ անունով:

անծանոթ բառեր

  • vivo – ապրում եմ
  • estudio – սովորում եմ
  • colegio – դպրոց
  • padres – ծնողներ
  • hermano – եղբայր
  • hermana – քույր
  • también – նաև

2. Պատասխանիր հարցերին

  1. ¿De dónde es Pablo? Pablo está en Francia.
  2. ¿Dónde (որտեղ) vive? Pablo? Pablo vive en Paris.
  3. ¿Cuántos años tiene? Tengo diez años.
  4. ¿Dónde estudia? Yo estudio en el Complejo Educativo Mkhitar Sebastatsi.
  5. ¿Cómo se llama su hermano? Mi hermano se llama Arthur.
  6. ¿Cómo se llama su hermana? Yo no tengo es hermana.
  7. ¿Cómo se llama su perro? Yo no tengo es.

3. Գրիր նմանատիպ փոքրի պատմություն իսպաներենով քո մասին։

Hola, me llamo Davit. Yo soy Armenia․ Yo vivo en Ereván. Yo soy diez años: Yo estudio en el Complejo Educativo Mkhitar Sebastatsi. Yo vivo con mis padres y hermano, tengo un hermano. Mi hermano se llama Artur. Mi hermano estudia en el Complejo Educativo Mkhitar Sebastatsi.

4. Վարժությունների գրքից կատարել հետևյալ առաջադրանքները՝

էջ 9 վարժ. 6 – խառը բառերը դասավորել այնպես, որ ստացվի ճիշտ նախադասություն (որը դժվարանաք բաց թողեք)

էջ 9 վարժ. 7 – գրել գոյականների իգական սեռը

էջ 10 վարժ. 8 – գրել համապատասխան հոդը ըստ գոյականի սեռի

էջ 11 վարժ. 1 – բաց թողնված տեղերում ավելացրեք ճիշտ բառը

էջ 11 վարժ. 4 – վերևում գրված հարցերը տեղադրեք իր պատասխանի մոտ