պատմություն

Առաջադրանք 6-րդ դասարան, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը

Առաջադրանք 1

Նախնադար/դասարանական/

  1. Լրացնել, հավելել աղյուսակը՝օգտվելով հետևյալ աղբյուրից: 
  2. Վերևում նշված աղյուսակը ներկայացնել Power Point  ծրագրով՝ նյութը ներկայացնել նկարներով, 

Համաձա՞յն եք, որ անցումն արտադրող տնտեսության կարևոր նվաճում է/հիմնավորել/:

Այո ես համաձայն, որ անցումն արտադրող տնտեսության կարևոր նվաճում էր, քանի որ մարդիկ կարողացել են ստանալ օգուտ, որի միջոցով կարողանում են ապրել և կախման մեջ չեն գտնվում ցեղերի առաջնորդներից։

2. Դիտել տեսաֆիլմերից մեկը, կես էջի սահմանում պատմել

  • ինչի մասին էր
  • ամենատպավորիչ հատվածը 
  • ինչ  նոր բան իմացար

Այս ֆիլմը ներկայացնում էր, թե ինչպես ձևավորվեց քաղակարթությունը։ Դեռևս Քարե դարում մարդիկ ապարում էին տոհմերով, որը կարող էր կազմված լինել տաս հոգուց։ Նրանք զբաղվում էին որսորդությամբ, հավաքչությամբ, կարողացան հայտնաբերել կրակը։ Մերձավոր Արևելքը Սառցե դարաշրջանից հետո վերածվեց անապատների, ինչի արդյունքում մարդիկ չէին կարողանում զբաղվել հավաքչությամբ և որսորդությամբ։ Այդ պատճառով սկսեցին զբաղվել անասնապահությամբ և ստեղծեցին ոռոգման համակարգ։ Երբ մարդիկ հայտագործեցին պղինձն ու բրոնզը, սկսվեց Երկաթի դարը։ Ստեղծվեցին նոր գործիքներ, զենքեր։ Անասնապահությամբ զբաղվելը ավելի հեշտացավ, քանի որ մարդիկ ստեղծեցին գութանը։ Մարդիկ այդ դարաշրջանում տեղափոխվեցին այլ տարածքներ։ Առաջ եկավ մասնավոր սեփականությունը, հասարակությունում առաջացավ շերտավորում, որի արդյունքում ձևավորվեցին պետությունները։ Պետությունները իրար հետ պատերազմելուց բացի համագործակցում էին և առաջ է գալիս նրանց մեջ առևտրային կապը։ Ստեղծվեցին լեզուները, որի օգնությամբ մարդիկ կարողանում էին հաղորդակցվել միմյանց հետ, քիչ անց մաթեմատիկան, իսկ ավելի ուշ զարգացավ գիտությունը։ Հարյուր հազար տարիների ընթացքում կյանքը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել և մեր նախնիները անընդհատ նոր օրենքներ են ընդունել, կատարել են մեծ հայտնագործություններ, ինչի արդյունքում զարգացել և զարգանում է գիտությունը և քաղաքակիրթ հասարակությունը։

Այս ֆիլմից կարելի ենթադրել, որ ժամանակի ընթացքում մարդը ոչ միայն ինքն է ֆիզիկապես ենթարկվել փոփոխությունների, այլև ողջ աշխարհն է փոփոխվել։ Այն փոխվել է մարդու մտավոր զարգացվածության արդյունքում։ Ամենատպավորիչ հատվածը ոռոգման համակարգի հայտնագործությունն էր։

Աղբյուրներ՝

«Նախնադարյան մարդը»/մուլտֆիլմ/

«Ժայռապատկերներ»

«Մարդու ծագման առեղծվածը»/հոդված/

«Մտորումներ մարդու ծագման շուրջ»/հոդված/

«Դարերի խորքում պատմական հուշարձաններ»/տեսաֆիլմ/

«Ինչպես ստեղծվեցի քաղաքակրթությունները»/տեսաֆիլմ/

«Տարատեսակ մարդկանց դարաշրջան»/ տեսաֆիլմ/

«Ինչպիսին էին նեանդերթալցիները»/տեսաֆիլմ/

Թարգմանություն

Ինչպես են ապրել երեխաները նախնադարում։

Первобытный человек и становление первобытного общества

История первобытного общества

Մայրենի 6-րդ դասարան

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

Խոսքը վերաբերում է նրան, որ մարդը ուզում է շատ սիրել իր հարազատ մարդկանց, բայց թվում է, թե շատ քիչ սերը նրանց հանդեպ և այն բավարար չէ։

  • Երբ հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…

Իմաստը կայանում է նրանում, որ միգուցե հայրիկի հորեղբայրը չի կարողացել տալ այնքան սեր հարազատներին, որ նրանք չեն զգացել նրա հոգու ջերմությունը։ Հնարավոր է դա է պատճառը, որ տղան կարծում է մեղավորը նրա հարստությունն է։

  • Գիտեք՝ այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց

Վատ մարդկանց սիրելը և ներելը բավականին դժվար է, ուստի նրանց պետք է կարողանալ ներել և ընդունել։ Նրանց ներելու և ընդունելու համար անհրաժեշտ է, որ նրանք գիտակցեն գործած չարությունները և հասկանան, որ պետք է լինել ավելի լավը, որպեսզի մարդիկ կարողանան սիրել իրենց։

  • Տեսա, որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:

Այստեղ հերոսը ուղիղ իմաստով է հասկանում իր սրտի կենսաբանական չափերը։ Բայց նա արդեն կարողացել էր ամբողջությամբ սիրել իր հարազատներին և իր հոգու ջերմությունը նվիրել նրանց, զգալ նրանց սերը իր հանդեպ։ Ինչքան էլ նրան թվում էր, թե սիրտը նեղվածք է նրանց համար, միևնույն է նրա սիրելի մարդիկ սիրում էին նրան իր թերություններով հանդերձ։

  • Սրտիս մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

Սա կարող է վերաբերել բոլոր մարդկանց, ովքեր հայրենասեր են և սիրում են իրենց հայրենիքը։ Նա սիրում է իրեն պաշտպանող զինվորին, ովքեր կռվեցին իրենց երկրի և հայրենիքի համար և կարողացան անգամ իրենց կյանքի գնով դուրս մղել թշանամուն։ Կարծում եմ այս խոսքը վերաբերվում է բոլորիս։

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։

  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Բարի մարդիկ միշտ կարողանում են շրջապատին բարություն փոխանցել, օգնել նրանց, ուստի յուրաքանչյուրի համար նման մարդիկ դառնում են սիրելի։ Տեղավորել սրտում մարդուն, նշանակում է սիրել նրան և ընդունել նրանց իրենց կյանքում։

  • Սրտում կարող է իշխել միայն սերը։
  • Մարդը իր էությամբ այնպիսին է, որ կարող է և՛ սիրել, և՛ ատել։ Այստեղ իմաստն այն է, որ մարդը սիրում է և իր էության մեջ բացակայում է ատելությունը։ Նրա վերաբերմունքը շրջապատի նկատմամբ սերն է և ոչ չարությունը։

    Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը:

    Պատմվածքը ինձ համար իրական է, քանի որ ես սիրում եմ իմ ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բարի մարդկանց։ Սերը երևակայական չի կարող լինել, իսկ այս պատմությունը սեր էր բոլորի հանդեպ։ Երևակայական կարող է լինել այս պատմությունը այն մարդկանց համար, ովքեր չգիտեն ինչպես սիրել և ինչպես սեր փոխանցել հարազատներին և շրջապատին։