բնագիտություն 6

Բնագիտություն 21.10.2021

  1. Որքա՞ն ճանապարհ կանցնի շնաձուկը 2 ժամում, եթե ընթանա 50 կմ/ժ արագությամբ:

100կմ

  1. 2. Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:

4 ժամ, 30 րոպե

  1. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Կարելի է որոշել տեսնելով:

  1. Լրացրե՛ք բաց թողնված թվերը.
  2. 1մ/վ = 3.6կմ/ժ
  3. 72կմ/ժ = 2000սմ/վ

պատմություն

Գիտելիք հին եգիպտացիների և նրանց առեղծվածների մասին (թարգմանություն)

Знания древних египтян и их загадки

Եգիպտոսը հին աշխարհի համար սուրբ գիտության իսկական ամրոց էր: Հին Եգիպտոսում զմռսման պրակտիկան, ըստ երևույթին, դարձավ մարդու մարմնի կառուցվածքի մասին տեղեկատվության առաջին և հիմնական աղբյուրը: Իսկ եգիպտացիները անատոմիայի իմացությամբ հավասարը չունեին: Զմռսումը պահանջում էր տարբեր ռեակտիվների օգտագործում: Փորձերը նպաստեցին ռեակցիաների քիմիական բնույթի մասին պատկերացումների առաջացմանը։ Ավելին, ենթադրվում է, որ հենց «քիմիա» անվանումը գալիս է Եգիպտոսի հին անունից՝ Քեմետ։ Օրացույցի գյուտի համար մարդկությունը նույնպես պարտական ​​է Հին Եգիպտոսին: Ինչպես մյուս ժողովուրդները, եգիպտացիներն առաջինը հաշվի առնելու համար հիմք ընդունեցին լուսնային տարին (354 օր): Բայց նրանք շուտով հասկացան, որ այս համակարգը բավականաչափ ճշգրիտ չէ և խանգարում է իրենց բարդ վարչական մեխանիզմի ճշգրիտ գործունեությանը։ Դրա վրա նշվում էին միայն որոշակի կրոնական տոներ: Նոր դարաշրջանից մոտ 3 հազար տարի առաջ Եգիպտոսում ներդրվեց արևային օրացույց, որի համաձայն տարին բաժանվեց 365 օրվա (12 ամիս 30 օր և 5 օր ավելացված տարեվերջին): Եգիպտացիներն արդեն գիտեին, որ իրենց տարին արևից 6 ժամ կարճ է (365,25 օր): Կա ևս մեկ անբացատրելի առեղծված՝ այս քաղաքակրթության հսկայական գիտելիքները աստղագիտության մեջ: Քեոպսի բուրգը գրեթե անվրեպ ցույց է տալիս դեպի հյուսիս։

Знания древних египтян и их загадки
Մայրենի 6-րդ դասարան

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը: Հեքիաթը մի թագավորի մասին է, որ արդեն ծերացել էր և ժառանգելու ժամանակն է եկել։ Թագավորը իր որդիներին ուղարկում է քաղաքեքաղաք, թե որն է ամենապիտանի բանը։


Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը: Ամենապիտանի բանը հենց լույսն է։


Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր: Այո, ես համաձայն եմ, քանի որ առանց լույսի մարդը չի կարող սնունդ ստանալ, տաքանալ և ապահովել իր կյանքը։


Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր: հրաշագեղ – սքանչելի արդարամիտ – շիտակ խելացի իմաստուն կամեցավ – ցանկանալ դժվարին  դժվար վեհ – գերագույն  ահագին – հսկայական   փափագս – ցանկություն  բախտավոր – բարեբախտ ուղի – ճանապարհ  շինել – կառուցել