Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանքներ

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ,  միակ, սայլակ:


                                          -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք: 

                                             -ատ վերջածանցով

բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ

                                              -եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:

                                                    -կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:

                                                   -ե ածանցով
 փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

Ներարկել – սրսկել

վատաբանել – փնովել

ասպատակել – արշավել

հանգցնել – մարել

հուսալքվել – հուսահատվել

պղծել – ապականել

Եղրևանի – յասաման

բաղձանք – իղձ

բերկրանք – հրճվանք

գոտեմարտիկ – ըմբիշ

բնօրրան – հայրենիք

խուփ – կափարիչ:

Ապաշնորհ – անձիրք

միալար – անընդհատ

անհեթեթ – անիմաստ

վախկոտ – անարի

անթաքույց – անսքող

փութկոտ – արագաշարժ

Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:
Երանգավառ – դժգույն

կիրթ – անտաշ

բերկրալից – թախծոտ

իրական – երևակայական

տգեղ – չնաշխարհիկ

թափառական – նստակյաց

մեղմ – փոթորկուն

համեստ – գոռոզ

խորդուբորդ – ողորկ

անշուք – զարդարուն

ընդարձակ – հակիրճ

փորձառու – անվարժ

Խաղաղվել – վրդովվել

նահանջել – հարձակվել

ձերբակալել – ազատել

ապաքինվել – հիվանդանալ

տարանջատվել – միավորվել

երկրպագել – ատել

Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
Կապնվել — կապվել
ձեռնտու — ձեռնատու
ութանասուն — ութսուն
տարկետում — տարեկետում
արժանավույն — արժանվույն
օրեկան — օրական
սնանկանալ — սննկանալ
վարկաբեկել — վարքաբեկել
երկպառակտություն — երկպառակություն
բարյացակամ — բարյացկամ
ներեղություն — ներողություն
ընտանեական — ընտանեկան
անձեռնմխելիություն — անձեռնամխելիություն
անձեռնոցիկ — անձեռոցիկ