պատմություն

Իմ մեկ օրը նախնադարում

Ես շատ կուզենայի շրջագայել անցյալում, հատկապես՝ նախնադարում։ Այնտեղ ես կապրեի այնպիսի պայմաններում, ինչպիսին նախնադարյան մարդիկ են ապրում։ Ես նրանց հետ կզբաղվեի որսորդությամբ, անասնապահությամբ։ Ես կուզենայի սովորել նրանց լեզուն, կուսումնասիրեի նրանց հավատքը։ Ինձ նախնադարյան մարդիկ կսովորեցնեին դարբնության, ոսկերչության և զինագործության արհեստին։ Նրանց հետ ես շատ կցանկանայի պատրաստել ոսկերչական իրեր՝ վզնոցներ, ապարանջններ և այլն։ Դարբնությունը նախնադարում շատ մեծ նշանակություն է ունեցել, քանի որ այն հադիսացել է մարդու կյանքի անբաժան մասը։ Դարբինների հետ ես կպատրաստեի աշխատանքային գործիքներ՝ մանգաղներ, գութանի խոփեր, կացիններ և մուրճեր։ Զինագործությունը նախնադարում շատ տարածված էր, քանի որ մարդը պետք է պաշտպանվեր կենդանիներից և արտաքին թշնամիների հարձակումներից։ Եթե ես լինեի այնտեղ կկարողանայի սովորել նրանց հետ պատրաստել՝ թրեր, նիզակներ, զրահներ։ Այս ամենին տիրապետելու համար կարծում եմ իհարկե մեկ օրը շատ քիչ է։ Եթե կարողանայի մեկ ամիս անցկացնել նրանց հետ ես կպատմեի, թե ինչպես է զարգացել ապագայում գիտությունը և ինչպես է փոխվել մարդու ապրելակերպը։ Հայտնվելով մեր օրերում ես ներկայիս մարդկանց ավելի ճշգրիտ կպատմեի նախնադարյան դարաշրջանը։

Մայրենի 6-րդ դասարան

Հայոց լեզու

1.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա)  Նախ                     ուշագնաց           

      Ապ                         հասարակարգ

      Ստոր                    ձայնափող
      Գեր                        հանրամատչելի

      Մակ                      դիպված

      Ընդ                        բայական

Նախադեպ, ապուշ, գերձայն, ստորակարգ, մակբայ, գերհաս։

Բ)  Ենթ                        վերադարձ          

      Հակ                        աշխարհասփյուռ

      Ներ                        անվանակոչություն
      Անդր                     գունաբաժանում

      Դեր                        թունավորել

      Դժ                          կարգախումբ

Դժգույն, հակաթույն, ենթակարգ, դերաբաժանում, անդրաշխարհ, ենթախումբ։

Գ)  Ենթ                       կողմնորոշում          

      Հար                        խմբերգ

      Ապ                         դրույթ
      Բաց                       կշռույթ

      Թեր                       գրականություն

      Մակ                      անշնորհքություն

Ապաշնորհ, թերակշիռ, մակագիր, բացորոշ, ենթախումբ, հարադիր

2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա․ Ընչաքաղց – անկշտում

զգաստ – զգոն

լիովին – ամբողջապես

գթալ – կարեկցել

ժրաջան – ջանասեր

ամբոխ – բազմություն

Բ․ Լուրթ – կապտագույն

համամիտ – համակարծիք

տոկուն – կայուն

հաղթանդամ – մեծամարմին

ստահակ – խարդախ

ալևոր – զառամյալ

Գ․ Զեփյուռ – սյուք

ճգնել – ջանալ

պերճ – շքեղ

ձանձրալի – տաղտկալի

ճիրան – մագիլ

մեծանուն – անվանի

3. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ)   

4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել –  չափազանցել

Բ. Շունչ տալ – շնչավորել

Գ. Սիրտ անել – համարձակվել

Դ. Լույս սփռել – պարզաբանել

բնագիտություն 6

Դասարանական 2 Բնագիտություն

  1. Ո՞ր նյութերն են կոչվում վառելանյութեր:

Քարածուխ, բենզին, գազ, կերասին

  1. Թվարկե՛ք պինդ, հեղուկ եւ զազային վառելանյութերի տեսակներ:

Քարածուխ, տորֆը, փայտ

Բենզին, կերոսինը, մազութ

  1. Ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման հետեւանքով:

Մոխիր և այլ թափոններ

  1. Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:

Փայտի այրումից ստացված ջերմություն

  1. Ո՞րն է ածխածին պարունակող վառելանյութերի վտանգը բնության համար:

Գազը ախտոտում է օդը և վնասակար է բնության համար

պատմություն

Առաջադրանք 6-րդ դասարան, սեպտեմբերի 20-26-ը

Առաջադրանք 1

«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ  կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը  կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն: 

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ

7.Արեգակնային, ավազային  ժամացույց

Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել

օրացույց

Օժանդակ գրականություն՝

Օրացույց

Իրանական օրացույց

Գրիգորյան օրացույց. Ինչ մենք գիտենք դրա մասին: Ի՞նչ է նշանակում օրացույցի «Նոր» և «Հին» ոճ:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը/տեսաֆիլմ/

Как появился календарь?/տեսաֆիլմ/

Юлианский и григорианский календари: что означает “старый стиль”?/տեսաֆիլմ/

Առաջադրանք 2

Փորձիր մեկ էջի սահմանում ներկայացնել հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդությունները:/Ստորև ՝օժանդակ աղբյուրից, ընտրել տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված ավանդություններից մեկը, դա ներկայացնել, պատրաստել տեսանյութ:/

Օժանդակ աղբյուր այս թեմայի շրջանակում:

Ավանդազրույցներ հայերի մասին

պատմություն

Ատլանտիդա

Ատլանտիդա հայտնի ըստ ավանդության կղզի-պետություն։ Առավել մանրամասն նկարագրված Պլատոնի երկխոսության մեջ, ինչպես նաև հայտնի Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի հիշատակումներում և ակնարկներում։ Ատլանտիդայի գտնվելու վայրի մասին նախնիների ցուցմունքները հայտնի չեն։ Ըստ Պլատոնի` կղզին գտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտք` Ատլանտա սարի առջևում։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում անցավ ջրի տակ։ Պլատոնը նշում է մ.թ.ա. 9500 թվականը որպես աղետի ժամանակաշրջան։ Ատլանտիդայի մասին պատմվածքների հետաքրքրությունը արտահայտվեց Վերածննդի դարաշրջանում։ Արդի գիտության մեջ Ատլանտիդայի գոյության մասին հարցերը վիճելի են։ Գոյություն ունի 1950-ականների վերջին մշակված հատուկ ուսմունք՝ ատլանտալոգիա։ Ատլանտիդան հանդես է գալիս որպես հայտնի օբյեկտ մշակույթում։ Պատմաբանների և հատկապես բանասերների ամենատարածված կարծիքը Ատլանտիդայի պատմությունը տիպիկ փիլիսոփայական առասպելն է, որի նմուշները հանդիպում են Պլատոնի այլաբանություններում։ Իսկապես, Պլատոնը, ի տարբերություն Արիստոտելի և առավել ևս պատմաբաների, երբեք նպատակ չի ունեցել ընթերցողին հայտնել որևէ իրական փաստ, այլ միայն մտքեր, որոնք պատկերվել են փիլիսոփայական առասպելներով։ Այն չափով, որով մենք ստուգում ենք պատմությունը, այն հերքվում է առկա հնէաբանական նյութերով։ Իսկապես, որևէ զարգացած քաղաքակրթության ոչ մի հետք չկա Հունաստանի կամ Եվրոպայի և Աֆրիկայի արևմուտքում, ոչ սառցե և հետսառցե, ոչ էլ դրան հաջորդող դարաշրջաններում։ Դրա հետ մեկտեղ, տեսանելի է, որ Ատլանտիդայի պատմականության կողմանկիցները ուշադրություն չեն դարձնում այլաբանություններում ստուգելի մասը (ներառյալ Աթենքյան քաղաքակրթության կարևորագույն դերը), այլ իրենց հետազոտությունները կենտրոնացնում են բացառապես «չստուգվող» Ատլանտիդայի վրա։ Հետագայում փաստերի աղբյուր են հանդիսանում եգիպտական քրմերը, մինչդեռ բազմաթիվ հին եգիպտական տեքստերում, առավել ևս պապիռուսի վրա, չի գրված ոչինչ, որը կհիշեցնի Պլատոնի պատմվածքը։

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 21

1.Աշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված է 

երեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության 50% -ն է կազմում, իսկ երկրորդ մասը կազմում է աշտարակի բարձրության 1/10  մասը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։
168մ

2. Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 10%-ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

360

3. Գտի՛ր թիվ, որի

ա) 30%-ը լինի   900
Հուշում: Մտածում ենք, գտնել այնպիսի թիվ, որի 30%-ը լինի  900: Այդ թվի անունը դնում է ?, այսինքն կլինի
?. 30/100=900
Անհայտ թիվը ? գտնելու համար կատարում ենք հակառակ գործողությունը:

900:30/100=900×100/30=3000
Պատասխան 3000:

բ) 25%-ը լինի  1000 – 4000

գ)10 %- ը լինի 400 – 4000

դ) 2%-ը լինի 500 – 25000
ե15%-ը լինի 150 – 1000

զ )4%-ը լինի  60 – 1500

է)20%-ը լինի  50 – 250

4. Ուղղանկյան երկարությունը 32 սմ է, իսկ նրա լայնությունը կազմում է երկարության 25 %-ը։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P=80սմ 256սմ^2

5. Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %-ն են կազմում։ Այդ դասարանում սովորում է 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում:

25

Լրացուցիչ: Խնդիրներ ֆլեշմոբից:

6. Մայրիկը սեղանին  թողել էր 9 կտոր շոկոլադ և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ երեխային թույլ էր տվել ուտել միայն մեկ կտոր։ Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

4ժամ

7. Արամը կերավ ափսեում եղած ծիրանների 3/11 մասը, Արմանը  կերավ մնացած ծիրանների 3/8 մասը, արդյունքում ափսեում մնաց 10 ծիրան։ Սկզբում քանի՞ հատ ծիրան կար ափսեում։

22