Մայրենի 6-րդ դասարան

Առակների շարք

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Ամեն լավ և վատ աշխատանքը ցույց է տալիս արդյունքները։


Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

 Եթե ինչ որ բան օգուտ է տալիս, ապա կարիք չկա այն ոչնչացնելու։

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:

Առակը պատմվածք է, որը սովորեցնում է մեզ կյանքին և մեզ տալիս է իմաստ խոսքեր, որի օգնությամբ մենք ապրում ենք և զարգանում։


Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մերարմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազանվայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 26

Մասշտաբի գաղափարը (տեսություն)
 

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ,1սմ,1մ,1դմ,1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

 Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

Ուշադրություն:

Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի (հարաբերության) տեսքով:
Օրինակ՝ օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

Լուծում

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12500000 սմ-ը կամ 125 կմ-ը:

Եթե 1 սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 125⋅7=875 կմ:

Պատասխան՝ 875կմ:

Հարցեր, առաջադրանքներ:

1.Ի՞նչ է մասշտաբը:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  



2.Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 2սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։

200կմ


3. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3սմ-ի – 15000մ

բ) 10սմ-ի – 500մ

գ) 1/2սմ-ի – 25մ

դ)1.3/4 սմ-ի – 8750սմ


4.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:

50կմ

5.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը  7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:

350կմ

6..Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:

4կմ