Մայրենի 6-րդ դասարան

Աշունը իմ բակում

Եկավ աշուն։ Բնությունը հագել է իր նոր հագուստը, վերածվելով բազմերանգ հրաշքի։ Բակում լսվում է տխուր աշնան երգը։ Տերևները պարում են <<Քամու մեղմ օրոր>> մեղեդու պարը, թափվելով թաց հողի վրա։ Մեր բակը շատ նման է նկարչի նկարի, որում նա օգտագործել է կախարդական գույներ։ Ոսկեզօծ ծառերը աստիճնաբար մերկանում են և ճյուղերը դողում են քամուց։ Արդեն շուտով իր դերում կլինի ցրտաշունչ և դաժան ձմեռը, չթողնելով ճյուղերին տաքանալ և հանգստանալ։ Վառ աշունը իր հետքն է թողնում բնության վրա, վերածելով այն կախարդական հեքիաթի։ Այլևս բակում չի լսվում թռչունների գեղեցիկ երգը, նրանք արդեն չվել են տաք երկրներ և միգուցե անհամբեր սպասում են գարնան գալուն, որ կրկին վերադառնան մեզ հյուր։ Տերևները իրենց խաղն են խաղում միմյանց հետ։ Տերևների խաղը շատ նման է չարաճճի երեխաների խաղին, որոնք չեն ուզում ենթարկվել իրենց ծնողներին և փախչում են հեռու-հեռու, հայտնվելով հեռավոր խոր անտառներում։ Տերևների ծնողները ծառերն են, որոնք շատ մեծ դժվարությամբ են բաժանվում իրենց չարաճճի փոքրիկներից։

No description available.
No description available.
c
No description available.
No description available.
No description available.
No description available.