Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 17

1.Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի համեմատություն.

 ա)1/2=4/8

 բ)1/5=4/20, 

գ)2/10=14/20 

դ)3/50=9/150

 2. Գնացքն ամբողջ ճանապարհի 3/4 -ն անցնում է 9 ժամում: Ինչքա՞ն ժամանակում կանցնի ամբողջ ճանապարհը:

12

3. 160գ ծովի ջուրն պարունակվում է 8գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56գ աղ։

1120գ

4. Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Որքա՞ն դրամ կստանա բանվորը 16ժ աշխատելու համար։

5000դրամ

5. Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 3/5 -ն  է կազմում։ Ինչի՞ է հավասար գումարը։

1

6. Բերված պնդումներից որո՞նք են ճիշտ, որո՞նք՝ սխալ.

ա) Երկու զույգ թվերի գումարը զույգ թիվ է։

բ) Երկու կենտ թվերի գումարը զույգ թիվ է։

գ) Որպեսզի բնական թիվը բաժանվի 5-ի, անհրաժեշտ է, որ նրա գրառումն ավարտվի միայն 5-ով։

7.Հաշվե’ք արտահայտության արժեքը՝

¾: ¼ +7/2 x 4 +38×11/19- 1/5:1/50=29/1

8. Ընտրի’ր որևէ տարբերակ և մինչև կիրակի փորձիր լուծել.

Երկրորդ մակարդակ

Առաջարկում են սովորողները

Русский язык 6

27 сентября-1 октября

Домашнее задание: дочитай все басни с этой страницы. Выдели из прочитанных какую-нибудь одну басню и напиши, чему она тебя научила.

Собака и ее тень басня учит нас что надо ценить то, чтою имеешь. Не надо завидовать на чужое, пытаться это отнять. Басня «Собака и ее тень» учит не быть завистливым и жадным, реально оценивать окружающий мир и не гоняться за миражами.

բնագիտություն 6

Դասարանական աշխատանք․ բնագիտություն 

Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք  քայքայման ռեակցիաներ.

Քայքայման ռեակցիա
բ) CH4 = H2 + C
դ) FeS = Fe + S

Միացման ռեակցիա
ա) C + O2 =CO2
գ) H2 + S = H2S

2.Ցանկում առանձնացրու՛ քիմիական երևույթները .

փորձանոթն ընկնում ու կոտրվում է

փորձանոթի խառնուրդից գազ է անջատվում

շաքարը լուծվում է ջրում

շաքարի այրվում է

Մայրենի 6-րդ դասարան

Կոմիտաս Վարդապետ

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։ Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին[7]։ 1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին։ Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել։ Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին։ 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի։ Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»։ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։ Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։ Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը։

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական ազգագրության ռահվիրաներից մեկը։

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 16

1.Գրեք թվային հարաբերության 5 օրինակ (օրինակ՝ 2:4,12:6)

8:4, 18:2, 20:10, 90:2, 160/8

2. Ի՞նչ է համեմատությունը։

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է 

համեմատություն։ 

3. Ո՞րն է համեմատության տառային արտահայտությունը:

a:b=c:d

4.Համեմատություն կազմող թվերից որո՞նք են համեմատության եզրային անդամները, որո՞նք՝ միջին անդամները, ցույց տուր օրինակի վրա:

3/6=8/62

միջին անդամներ կապույտ

եզրային անդամներ կարմիր

5. Ո՞րն է համեմատությունների հիմնական հատկությունը:

Եզրային անդամների արտադրյալը հավասար է միջին անդամների արտադրյալին:

6. Գտե՛ք տառի թվային արժեքը

ա) 3/36=1/12

բ) 2/11=12/66

7. 640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող 

ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի 

ավազանում, եթե խողովակը բաց լինի 5 ժ։

400^3

8)Բնակարանի մակերեսը  120մ^2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 12կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 20մ^2 է:

2կգ

բնագիտություն 6

Սեպտեմբերի 27-ից -հոկտեմբերի 1

  1. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում քայքայման ռեակցիա: Ներկայացրե՛ք օրինակներ:

Քայքայման ռեակցիա կոչվում են այն երևույթները, որոնց ժամանակ բարդ նյութը վերածվում է քայքավում է առաջացնելով այլ նյութեր: Օրինակներ` ջրի քայքայում, կավճի քայքայումը:

  1. Ներկայացրե՛ք շատ արագ եւ շատ դանդաղ ընթացող ռեակցիաների օրինակներ:

Կրակի քայքայում, ջրի քայքայում:

Այրում, գազի միացում

3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է
ջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Քայքայման ռեակցիա

Ի՞նչ երևույթներ ես տեսնում նկարում:

Ես տեսնում երկու տարբեր նյութեր տարայի մեջ և այդ նյութերը տաքանում են։ Հետո այդ նյութերը միանում են և ստացվում պինդ մասսա:

Մայրենի 6-րդ դասարան

Լուր-դա-լուր

Այնտեղ, Սև-ջրի չքնաղ եզերքներին էր, որ ապրում էր Հասոն։

Երկրի սիրուն և քաջ պատանին էր նա։ Ոչ մի մարդ նրան չէր կարող զինաթափ անել։ Ավազակը սիրտ չուներ նրա հոտի շուրջը ման գալ և ոչ իսկ գայլը ոչխարի կողքին քարշ գալ։ Հասոն որքան բարի էր դեպի լավը, այնքան էլ անգութ էր դեպի չարը։

Սիրուն էր Հասոն, նոր ծագող արևի պես չքնաղ։ Երկրի աղջիկների խելքը գնում էր նրան տեսնելիս։ Հապա նրա նվագե՞լը։ Նրա սրնգից հանած ձայները կարելի էր, որ հրեշտակները ունենային այնքան գրավիչ, այնքան սիրահույզ։ Ձայներ, որոնք հոսում էին մելամաղձիկ, քչքչում էին որպես հեզիկ վտակ, դայլայլում որպես սիրահար սոխակ։

Մարդ թե անասուն, այդ ձայնը լսելիս, ակամա մոտ էր զալիս, քարանում և աշխատում էր չկորցնել ո՛չ մի խազը, ո՛չ մի գեղզեղանքը։

Նստում էր Հասոն ժայռերի գլխին, աչքերը ուղղած լա՜յն հորիզոնին, Սև-ջուրը գալարապտույտ ոտքերի տակին, զղզղուն զեփյուռը խաղում ճակատին։

Եվ նա նվագում էր։

Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս ոչխարներն այն անմիտ՝ մոռացել էին ուտելը, մոտ էին գալիս։Հասոն քարերն էր դողացնում, Սև-ջրի ալիքները հուզում, բնությունն էր քարացնում, զեփյուռին ողբացնում, ամեն ինչ շարժում, հրեշտակների նախանձը գրգռում։

Այդպես էր Հասոն։

Էլ ինչպես ոչխարները չհնազանդեին նրա երգի ձայնին։

Ինքը չէր շարժվում, ոչխարներին նվագով կանչում էր մոտը։

Արածացնելու համար «Բերիկը», ջրելու համար «Խոզաթը» և հեզ անասուններին շուրջը ժողովելու համար՝ ածում էր «Ոչխարի կոչը»։

Ոչխարները լսելուն պես թողնում էին ամեն ինչ, անցնում ամեն բան, գալիս Հասոյի շուրջը հավաքվում։

Ապրում էր Հասոն այդպես երջանիկ, հեռու մարդկանցից, բնության գրկում, լեռների կրծքին։ Երջանիկ Էր նա որպես մի իշխան, սիրված իր հոտից, նվիրված իր երգերին։

Բայց մի օր Հասոն տեսավ աղայի միակ աղջկան։ Տեսավ ու սիրեց։

Սիրուն էր Զալխեն։ Կախարդիչ՝ աչքերը, սալվի էր բոյը, կամար՝ ունքերը, գողտրիկ՝ թշերը։

Զալխեն էլ տեսավ Հասոյին, Զալխեն էլ սիրեց Հասոյին։ Տխրեց խիստ Հասոն։ Կորցրեց աշխուժություն, կորցրեց զվարթություն։ Օրերով պտույտ էր գործում պալատի շուրջը, մինչև իսկ եթե ոչխարն այնտեղ ուտելու խոտ չգտներ։ Աչքը աշտարակին, նվագում էր տխրագին․ սիրտը սրնգի մեջ դնում ու արտասվում։

Զալխեն էլ տանջվում էր։ Թաքնված վարագույրի ետևում, աչքը Հասոյից չէր հեռացնում, ոչ էլ ականջը՝ նրա նվագից։ Ոչ ուտում էր և ոչ էլ խմում, տանջվում էր միայն։

Երկուսն էլ գիտեին, որ շատ հեռու են միմյանցից, որ աղայի աղջիկը հովվի կին չի լինիլ։

Բայց սերը աստուծո կրակն է, շատ զորեղ կրակ։ Նա կտրում, անցնում է ամեն հեռավորություն, թափանցում է ամեն խորություն։Սերը ոչ հեռավորություն է ճանաչում, ոչ էլ խտրություն։ Հեռատես էր աղան ու խիստ խորամանկ։ Շուտով նկատեց Հասոյի սերը։ Բարկացավ, կատաղեց, ուզեց սպանել հանդուգն հովվին․ բայց խոհեմ էր, չուզեց իր տան անունը կոտրել հավիտյան և մի հովվի արյունը մտնել ընդունայն։

Բայց ի՞նչ կասեին, եթե իմանային, որ մի չոբան նրա աղջկա ետևիցն է ընկել։ Պետք էր Հասոյին հեռացնել․ հեռացնել ինքնակամ, զոհ խորամանկության։ Պետք էր այնպես մի խաղ սարքել, որ Հասոն ինքը թողներ հեռանար և մեկ էլ այդ կողմերը չվերադառնար։

Մտածեց աղան երկար, մտածեց ու գտավ հնարք։

Մարդ ուղարկեց, կանչեց Հասոյին և ասաց նրան․

— Գիտեմ, Հասո,— ասաց չար աղան,— գիտեմ, որ սիրում ես դու իմ աղջկան։ Քաջ տղա ես ինքդ, լսել եմ, լավ էլ ածում ես սրինգ։ Աղջիկս քեզ կտամ, միայն կդնեմ մի պայման։

Լսել եմ, որ ոչխարները քեզ հնազանդում են և սրինգիդ ձայնից գրավված քեզ մոտ գալիս են։

Գետնից մինչև այդ բարձր աշտարակը տեսնո՞ւմ ես, նրան դնել կտամ փայտյա սանդուխքը․ դու կնստես այնտեղ, բարձրում, ոչխարները կժողովվեն ցածրում։ Ահա պայմանը։ Եթե դու բարձրից, սրինգդ հնչեցնելով, կարողացար ոչխարներին սանդուխքի վրայով քեզ մոտ վեր հանել, այն ժամանակ աղջիկս քեզ հալալ, առ ու վայելիր։

Ապա թե ոչ, խայտառակ եղիր, ինչ ունիս չունիս հավաքիր և քանի շուտ է, այս կողմերից հեռացիր։ Մի հովիվ աղայի փեսա չի լինիլ, այդ էլ խելքիցդ հանիր։

Հասոն ժպտեց, խոր գլուխ տվեց.

— Տեր ես, աղա,— ասաց.— ասածիդ համաձայն եմ։Եվ շինել տվեց աղան փայտյա սանդուխքը։ Իննսունևինն աստիճան ուներ նա։ Հասոյից ծածուկ կոտրեց նրա մեջտեղի մի աստիճանը, կոտրածը նույն կերպով դրեց իր տեղը այնպես, որ ոչինչ չէր երևում, բայց մի թույլ սեղմումն հերիք կլիներ փայտը ձգելու և մի աստիճանից դեպի մյուսը, մի գազաչափ տեղ բաց թողնելու։ Այսպիսով էլ ոչխարների անցնելը անհնար դարձնելու։

Օ, չա՛ր էր աղան․ հպարտ էր, հպա՜րտ։

Այդ խայտառակությունը արեց չար աղան։ Հասոյին աշտարակի ծայրը հանեց, Զալխեին՝ պատշգամբի վրա, ասաց հովվին.

― Ահա Զալխեն, խրախուսվիր, հալալ է քեզ նա, թե ասածս արիր։

Զալխեն տեսավ Հասոյին, ժպտեց նրան, կարմրեց և նշան արավ։ Իմացավ հովիվը, որ Զալխեն էլ սիրում էր իրեն։ Սիրտն ուրախությունով լցվեց։ Առավ սրինգը, բերնին դրեց, քոլոզը ծռեց, նվագն սկսեց։

Թնդաց սար ու ձոր, շարժվեցին ծառեր, դողացին քարեր։ Հուզվեց չար աղան, խելահեղ՝ Զալխեն․ քիչ մնաց թռներ ու ցած գնար, ոչխարի պես ընկներ Հասոյի ոտքերը։

Շարժվեցին ոչխարները, մոտեցան սանդուխքին ու սկսեցին միմյանց ետևից բարձրանալ աշտարակն ի վեր։―――――――――

— Լո՛, լո՛, լո՛, Սև-ջրի չոբան, սար ու ձոր մղկտացնող ջիվան, գագան մեղմացնող, քար ու ծառ հուզող չոբան։ Ինչո՞ւ հիմարի պես հավատացիր աղային, ինչո՞ւ բարձրացար ծայրն աշտարակի։ Ջուր դառնայիր մորդ փորում, Հասո։

Երանի չմտնեիր այս աշխարհը, որ լի է աղաներով։ Երանի չտեսնեիր արևի փայլը, որ քեզ այրեց, խորովեց, Սև-ջրի ալիքները, որ քեզ տրորեց, շամբի օրորվելը, որ քեզ կախարդեց։

Լո՛, լո՛, լո՛… Մի՞թե քուրդն այնքան անազնիվ եղավ, որ սերը ծաղրեց։ Մի՞թե նրա խիղճը կորավ, աստվածը մոռացավ։ Խեղճ Հասոյին ինչո՞ւ շեյթանի բաժին արավ, աշխարհը լաց ու սուգի մեջ դրավ… Լո՛, լո՛…――――――――――Հա՛ բարձրանամ էին ոչխարները, հրում միմյանց․ սրնգի ձայնիցը դյութված՝ մոռանում էին տակի անդունդը։ Աչքերը Հասոյին ուղղած՝ բարձրանում էին։ Աշխարհը զմայլած դիտում Էր։ Չար աղան քար էր կտրել, Զալխեն մինչև կես մեջքը կռացել, ձեռքերը Հասոյին պարզել՝ գոչում էր․

― Ես քոնն եմ, Հասո՛, քոնը հավիտյան։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չէր սիրում Լեյլան Մեջլունին։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, աշխարհն արևին և բույսը հողին։

Դու ես իմ ճրագը, դու ես իմ վարդը, դու իմ արևն ու դու իմ հողը…

Լսում էր Հասոն, սիրտը խշխշում։ Ածում էր, ածում, նվագն ուժովցնում։――――――――――

Հասավ ների այծը կոտրած աստիճանին, զգաց, որ մահը աչքի առաջն է, բայց դյութված էր, ոտքը դրեց փայտի վրա։

Շարժվեց փայտը, լսվեց մի մայուն և սիրուն ներին պտույտ գործելով օդի մեջ գնաց ջախջախվելու անդունդի քարերի վրա։

Մղկտաց Հասոն։— Հեյ վա՜խ, իմ սիրո՛ւն ների,— կանչեց սրտաբուխ, բայց աչքը երբ Զալխեին ընկավ, մոռցավ ներիին։ Սրինգը դրեց բերանին և սկսեց ածել։

Ոչխարները տեսան ներիի վիճակը, կանգ առան, մտածեցին ետ գնալ, բայց դյութված էին, առաջ գնացին։

Փորձեց առաջին ոչխարը, ետ-ետ քաշվեց, առջևի ոտքերը բարձրացրեց և ուզեց թռնել։ Մի մայուն արձակեց և գնաց այծի ետևից։

— Վա՜խ, վա՜խ, իմ անմե՛ղ ոչխար,— մղկտաց Հասոն։

Նայեց Զալխեին, մոռցավ ոչխարին, ուժ տվավ նվագին։

— Փորձեց երկրորդ ոչխարը․ մինչև իսկ թռավ, բայց կպավ աստիճանին, մի պտույտ գործեց, խղճուկ կերպով մայեց և գնաց դեպի խոր անդունդը։

— Թռե՚ք, անցե՛ք, իմ սիրուն ոչխարներ,― երգում էր Հասոն.― թռեք, իմ թավամազ գառնուկներ, եկե՛ք ձեր տիրոջ մոտ։Ոչխարները էլ չէին շարժվում, ետ-ետ էին գնում։

Կատաղեց Հասոն, բացվածքը չէր տեսնում։ Որքան սեր ուներ ու զգացմունք, ներշնչեց սրնգին, գեղգեղանքներով քարացրեց բնությանը… բայց ոչխարները ետ-ետ էին գնում։

Ամաչեց աղան իր գործից, կիսամեռ եղավ Զալխեն հուսահատությունից։

Փոխեց Հասոն եղանակը։

Այժմ ինքն էլ չգիտեր ինչ էր նվագածը։

Դադրել էր քամին, կանգնել էր ջուրը, լռել ամեն ինչ։

Ո՞վ չի լսել «Լար-դա-լուր»-ը, որին չի դիմանալ ոչ մի քար սիրտ։ Որին լսելով, կթրթռա սիրող սիրտը, կմարի։ Որին լսելով, կգժվի սիրող աղջիկը․ կգժվի և դեպի սիրածը կսլանա։

Սքանչելի էր նա, երգերի փառքն է նա։

Հրեշտակների մրմունջը, Հասոյի հոգին է նա։――――――――――――

Շարժվեցին ոչխարները, գլորվեցին շատերը։

Շարժվեց և Հասոն, կռացավ, տեսավ բացվածքը։

Հասկացավ ամեն ինչ, նայեց աղային։

Զգաց, որ Զալխեն կորած էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

Շարժվեց Զալխեն էլ, նայեց աղային, նայեց Հասոյին։

Զգաց, որ Հասոն կորել էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

Եվ լռեց ամեն ինչ…

«Լուր-դա-լուր»-ը դադարեց, նրա խաղի վերջին թրթռումը գնաց մեռնելու օդի մեջ…

Հետո… լսվեց մի ճիչ։

Ու երկու մարմիններ արագ պտույտ գործելով օդի մեջ, գնացին միասին ջախջախվելու անդունդի խորքում… և միմյանց գրկում։Հասոն ու Զալխեն էին դրանք…

Русский язык 6

Басни Крылова

Попрыгунья Стрекоза
Лето красное пропела;
Оглянуться не успела,
Как зима катит в глаза.
Помертвело чисто поле;
Нет уж дней тех светлых боле,
Как под каждым ей листком
Был готов и стол, и дом.
Всё прошло: с зимой холодной
Нужда, голод настаёт;
Стрекоза уж не поёт:
И кому же в ум пойдёт
На желудок петь голодный!
Злой тоской удручена,
К Муравью ползёт она.
„Не оставь меня, кум милой!
Дай ты мне собраться с силой
И до вешних только дней
Прокорми и обогрей”. – „Кумушка, мне странно это:
Да работала ль ты в лето?”
Говорит ей муравей.
„До того ль, голубчик, было?
В мягких муравах у нас
Песни, резвость всякий час,
Так что голову вскружило”.
„А, так ты…”
„Я без души лето целое всё пела”.
„Ты всё пела? Это дело: так поди же, попляши!”

Беседа по басне “ Стрекоза и муравей” ( учебник, слайд. 11), словарная работа по упр. 11 ( сл.13). Как вы думаете, какие из данных слов подходят для характеристики
Муравья и Стрекозы?


Муравей – Трудолюбивый, умный, хитрый, справедливый, спокойный,

Стрекоза – весёлая, беззаботная, ленивая, глупая, беспечная

Работа над пословицами ( зад. 15), закрепление их в ситуациях. Соcтавьте и запишите пословицы. Какие пословицы лучше всего
выражают главную мысль басни?

Семь раз отмерь один раз отрежь. Работа не волк в лес не убежит. Белые ручки чужие труды любят. Много захочешь последнее потеряешь. Поспешишь людей насмешишь.