Մայրենի 6-րդ դասարան

Իմ դպրոցական վեց տարիները

Դպրոցը բոլորիս համար կարելի է համարել երկրորդ տուն, որտեղ մենք գտնում ենք մեր մյուս ընտանիքին։ Ես Մխիթար Սեբաստացի տեղափոխվել եմ հանրակրթական այլ դպրոցից։ Տարբերությունը դպրոցների միջև ակնհայտ էր։ Սեբաստացի կրթահամալիրում ես ունեցա ոչ միայն իմ տարիքային խմբում ընկերներ, այլև ավագ ընկերներ՝ մեր ուսուցիչները։ Մեր ուսուցիչները տարբերվում են մյուս դպրոցի ուսուցիչներից, քանի որ նրանք ավելի համբերատար են և ինձ ընդունեցին այնպես, ինչպես վաղեմի ծանոթները կընդունեին իրենց ընկերներին։ Ուսուցիչների  բարության շնորհիվ, մեր դասարանի երեխաները տարբերվում են նախորդ դպրոցի երեխաներից, քանի որ օգնում են միմյանց, ինչի արդյունքում ես ավելի ինքնավստահ և համբերատար դարձա։ Այս հինգ տարիների ընթացքում ես չեմ ձանձրանում դպրոց հաճախելուց և հաճույքով եմ մասնակցում դասերին։ Բավականին հետաքրքիր է անցնում հատկապես մեր ճամփորդությունները, ինչի արդյունքում մեր ուսուցիչները մեզ ծանոթացնում են մեր պատմամշակութային  արժեքներին և  մեր բազմադարյան պատմությանը։ Կրթահամալիրում այնքան հետաքրքրություն և բարություն կա, ինչի  արդյունքում մենք վայելում ենք մեր մանկության երջանիկ և անհոգ ամեն մի օրը։ Սեբաստացի կրթահամալիրում մեզ ոչ միայն լավ գիտելիքներ են փոխանցում, այլ նաև մեզ սովորեցնում են, թե ինչպես լինել լավ մարդ, որպեսզի հետագայում օգտակար լինենք մեր ընտանիքի, հասարակության և պետության համար։ Սեբաստացի կրթահամալիրում ես այս հինգ տարիների ընթացքում ես ստացել եմ այն բավարար գիտելիքները, որոնք ինձ կօգնեն հետագայում համալսարան ընդունվելու և կրթություն ստանալու համար։ Շուտով կսկսվի ամառային արձակուրդները և ես շատ կկարոտեմ իմ դպրոցը, ուսուցիչներիս և դասընկերներիս։

պատմություն

Պատմություն ինքնաստուգում

ւսումնական տարվա ամփոփում 

«Պատմությու » առարկա 

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան: 

Մենք ուսումնասիրում ենք Պատմություն առարկան, որպիսի ծանոթանանք մեր Հայաստանի անցյալը, ինչպես նաև դասեր քաղենք անցյալից։

  1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը:  Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները: 

Համահայկական առաջին թագավորությունը հայտնի էր Բիայնիլի, Նաիրի, Ուրարտու, Արարատյան թագավորություն անվամբ։ Նրա հզոր արքաներից էին Արգիշտի Ա-ն։ Պատճառը կայանում էր նրանում, որ Ալեքսանդր Մակեդոնիան արշավեց Աքեմենյան Իրան և Սկյութական ցեղերը հարձակվել են։

  1. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին: 

Երկրորդ համահայկական թագավորության հիմնադիրը Երվանդ Սակավակյացն է։ Սա ըստ Մովսես Խորենացու Տիգրան Երվանդյանն է։

ՙՍա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին  էլ  ոչ  քիչ  ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը. բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը՚։

  1. Ք.Ա. II դարում  Հայաստանում  հաստատվում է նոր թագավորական հարստություն:  Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները: 

Խոսքը գնում է Արտաշեսսյաների մասին։ Նրա հզոր արքաներից էին Տիգրան Մեծը, Արտաշ

ես Բարեպաշտը, Արտավազդ Բ-ն։ Նրանք հայտնի են իրենց գործնեությամբ։ Դրա անկման պատճառը դավաճանությունն էր։

  1. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը: 

Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է  մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը: 

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հայկական առասպելների մեծ մասը հասել է Մովսես Խորենացու շնորհիվ։ Իմ ամենադուր եկած առասպելը դա Տորք Անգեղն էր։

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման: 

Իմ ամենադուր եկած թեման դա Արտաշեսսյանների դինաստիան, հատկապես Արտաշես Բարեպաշտի և Տիգրան Մեծի ժամանակաշրջանը։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում 

.ամենադուր եկած թեման 

.քո նոր բացահայտումները 

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել 

 Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:  

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր 

Փետրվար  

Մարտ 

Ապրիլ 

Մայիս 

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը: 

9

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես: 

Մայրենի 6-րդ դասարան

Գործնական քերականություն

  1. Բառաշարքում ընդգծել բայերը:
    Զրնգալ, գազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ:

  1. Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:
    Հաճախորդ, անձրևորդ, բացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպան, իշխան:

  1. Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:
    Քարածուխ, կրակմարիչ, քաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակ, տասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ:

  1. Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:
    Գրաբեր, սուսեր, գրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր:

  1. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:
    Խստագույն, շագանակագույն, չարագույն, հզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույն, լավագույն, ցորնագույն:

  1. Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:
    Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջին, չորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ:

  1. Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:
    Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:

Տեղի – ամենուրեք, շուրջբոլորը, ներքև,

Ժամանակի – հավիտյան, այժմ, օրեցօր

Ձևի – բարեկամաբար, արագ-արագ, գաղտագողի

Չափի – ամբողջովին, ամենևին, շատ

  1. Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:
    Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար: