Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանք

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

  1. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգկատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերանբարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

  1.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգկեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաքոսպապուր,

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

Սփրթնել-գունատվել
Ծաղրել-հեգնել
Սարսափել-ահաբեկվել
Աղաչել-աղերսել
Սաստկանալ-ուժեղանալ
Իշխել-տիրել

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:

Լուռումունջ-լռելյայն
Ազնիվ-անկեղծ
Մեծամիտ-գոռոզ
Չնաշխարհիկ-չքնաղ
Քաջ-խիզախ
Սրտացավ-գթասիրտ

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
    Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

Վախ-երկյուղ
Դրացի-հարևան
Մրրիկ-փոթորիկ
Երանգ-գույն
Տրտմություն-թախիծ
Կասկածանք-տարակուսանք

պատմություն

Պատմություն Դասարանական աշխատանք

Հնագույն հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր ինչ վկայություններ են հասել ։

Նյութական մշակույթը այն ամենն է, ինչը կարելի շոշափել, օրինակ՝ տաճարներ, ժայռապատկերներ, քանդակներ և այլն: Հոգևոր մշակույթն է օրինակի համար առասպելները, կրոնը, արվեստը և այլն: Ավելի կոնկրետ գառնու տաճարը նյութական մշակույթ է, Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գիրքը հոգևոր մշակույթ:

Ինչ են առասպելները։

Առասպելները աներևակայելի ու անհավանական հորինվածքներ են, որոնք մեզ հասել են ժողովրդից:

Ներկայացնել Վահագնի , Տորք Անգեղ մասին։

Վահագն

Վիշապաքաղ Վահագը հայկական դիցարանի երրորդ աստվածն էր: Նա վառվռուն ու խարտյաշ պատանի էր, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով: Նա ծնվել է տիեզերքում, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, ծովն ու երկիրը բռնվում են երկունքի ցավերով:

Տորք Անգեղյա

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա1 էին կոչում։

Ինչ է վիպերգը։

Վիպերգները թագավորների մասին իրական պատմություններ են:

Ներկայացնել Արտաշես և Սաթենիկ վիպերգի բովանդակությունը։

Այս նույն ժամանակներում ալանները1 կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Ներկայացնել հայկական դիցարանը։

Հայկական դիցարանը բաղկացած է 9 աստվածներից, դրանք են Արամազդը, Անահիտը, Վահագնը, Աստղիկը Նանեն, Միհրը, Տիրը, Ամանոր և Վանատուրը ու Սպանդարամետը:

Արամազդ-Արամազդը գլխավոր աստվածն էր, երկնքի և երկրի արարիչը:
Անահիտ-Անահիտը հայոց ամենասիրելի դիցուհին էր, նա Արամազդի քույրն էր, նաև կինը:
Վահագ-Վահագը ամպրոպի, ռազմի աստվածն էր:
Աստղիկ-Աստղիկը սիրո, ջրի դիցուհին էր:
Նանե-Նանեն ռազմի դիցուհին էր:
Միհր-Միհրը երկնային լույսի և արեգակի աստվածն էր:
Տիր-Տիրը իմաստության, գիտության աստվածն էրր:
Ամանոր և Վանատուր-Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին:
Սպանդարամետ-Սպանդարամետը հին ստորերկյա աշխարհի դիցն էր: