Մայրենի 6-րդ դասարան

Վիլյամ Սարոյան Սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
— Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա,— հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ,— ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ,— ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:

Արամի կարծիքով դա գողություն էր։ Իմ կարծիքով էլ դա գողություն է։


3. Բնութագրիր Արամին:

Արամը նպատակասլաց և ազնիվ տղա էր: Նա դեմ էր ձիու գողացմանը, բայց նաև նա ասաց, որ մինչև չսովորի ձի քշել, ձին չեն վերադարձնի:


4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:

Ես չեմ կարող արդարացմել, որովհետև գողություն է կատարել, ինչը շատ վատ արարք է։ Մուրադը խելագար էր։


4. Բնութագրիր Խոսրով քեռուն:

Խոսրով քեռին անտարբեր էր ցանկացած իրադարձության և դրա հետևանքների նկատմամբ, նրա համար միևնույն էր, թե ինչ է կատարվում իր շուրջը։


5. Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ:

Ձին դարձել էր ավելի ուժեղ ու մեղմ, քանի որ Մուրադը ձիերի լեզուն գիտեր։

բնագիտություն 6

Մայիսի 2-6 բնագիտություն

Սովորել՝ Բջջի կառուցվածքը։

Պատասխանել հարցերին։

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Կորիզավոր բջիջը բաղկացած է բջջաթաղանթից, ցիտոպլզմայից և կորիզից:

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը բջիջում ունի պաշտպանողական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում որոշակի նյութեր, և դուրս գալիս բջիջի համար ոչ պիտանի նյութեր:

  1. Ո՞րտեղ է գտնվում բջջահյութը և ինչ է այն պարունակում։

Բջջահյութը հեղուկ է՝ ջրի մեջ լուծված շաքարով և զանազան այլ նյութերով: Բջջագյութ շատ կա հասուն պտուղների բջիջներում և բույսերի հյութալի օրգաններում:

  1. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։

Բույսրերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, գազարում կան նարնջագույն պլաստիդներ, հասած պտուղներում կան կարմիր, դեղին պլաստիդներ: Իսկ օրինակ բույսի արմատներում պարունակվում են անգույն պլաստիդներ:

Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանք 5/3/2022

Լրացնել բաց թողնված տառերը`է կամ ե:

Միջօրե  էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջ բոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Մայրենի 6-րդ դասարան

Գործնական քերականություն

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը ազատվում է անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով ընթանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում զարթնում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով նայում է հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով հարձակվում է, և թվում է,  թե գետն է սպառնագին գրավել մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա վախեցնում է քեզ. հանկարծ քշի հոլիկը:


Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ նկատվում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ ննջում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ թեքելով, խուլ ձայնով քարերն է տեղափոխում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է սփռում չորս կողմը: Խավարի մեջ պատկերվում են արծաթազօծ լեռնագագաթները:

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարորություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկորյակ, ընդօրինակել, թիկնօթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակօծ, հոդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, ով, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, հանապազորդ,  միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղօրդայն, վաղօրոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Պարապմունք 103

Թեմա՝ Հավասարումներ
Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:

Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:

Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:

Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:

1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  

2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի: 

  1. Օրինակ

Լուծենք x−12=6 հավասարումը:

Հավասարման երկու մասերին գումարենք 12: Ստանում ենք՝ 

x−12+12=6+12
x=18

  1. Օրինակ

Լուծենք 4x+3=0 հավասարումը: 

Հավասարման երկու մասերից հանենք 3: Ստանում ենք՝

4x+3−3=−3
4x=−3

Հիմա հավասարման երկու մասերիը բաժանենք 4-ի: Ստանում ենք՝ 

4x /4=−3/4
x=−3/4

Առաջադրանքներ դասագրքից՝




այո

ոչ

այո

այո

այո

այո

647. x = 2

x = -4

x = -100

x = 11

x = 3

x = 4

x = 5

x = 0

x = 12

648. x = -2

x = 2

x = -9

x = -20

x = 0

x = 8



Լրացուցիչ աշխատանք արագ աշխատողների համար:

927. x = 15

x = 17

x = 30

x = 14

x = 0,5

x = 4

928. այո

ոչ

ոչ

այո

այո

այո

929. 2 < 4 < 8

0 < 5 < 10

-7 < 0 < 12