Աշխարհագրություն 7

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Դասի հղում։

Պրեզենտացիա

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

Սև – Նավթ արդյունահանող առաջատար երկրները

Կանաչ – Գազ արդյունահանոց առաջատար երկրները

Շականագույն – Ածուխ արդյունահանող առաջատար երկրները

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության եւ
ընդհանրապես համաշխարհային տնտեսության զարգացման կարեւորագույն նախադրյալն ու
բազային ճյուղն է: Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է
էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Այդ ճյուղն
արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկ-
ման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, քիմիական արդյունաբերությանը`
հումք: Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաեւ տնտեսության
տեղաբաշխման վրա:

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման կարևոր նախադրյալներ են բնական ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, զբաղեցրած տարածքը, կլիման և մարդկանց քանակն ու որակը։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

Երկրաչափություն 7

Պարապմունք 26

1. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում եռանկյուն: Geogebra ծրագրով գծեք եռանկյուն և ցույց տվեք նրա կողմերը, գագաթները և անկյունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:

Մի ուղղի վրա չգտնվող որևէ երեք կետ, որոնք միացված են հատվածներով, կոչվում է եռանկյուն:

2. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար:

Եռանկյունները հավասար են, երբ մեկը մյուսի վրա վերադրելով համընկնում են։ Նաև գոյություն ունեն Եռանկյունների հավասարության երեք հայտանիշներ։

3. Ի՞նչ է թեորեմը, և ի՞նչ է թեորեմի ապացուցումը:

Թեորեմը պնդումն է, որը կարիք ունի ապացուցելու։

4. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմած անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և նրանցով կազմած անկյուններին ապա այդ եռանկյունները հավասար են։

5. Բացատրեք, թե որ հատվածն է կոչվում տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայաց: Գծագրեք Geogebra ծրագրով։

Պետք է այնպես տանել հատվածը, որպեսզի ուղիղներով կազմած անկյունները լինեն 90օ։

6. Ձևակերպեք թեորեմ՝ տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայացի մասին:

Տրված կետից տրված ուղղին միայն մեկ ուղղահայաց ուղիղ։

7. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյունը քանի՞ միջնագիծ ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյան գագաթը կողմի միջնակետին միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ: Յուրաքանչյուր եռանկյուն ունի նորից 3 միջնագիծ։

8. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ: Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյան գագաթից դեպի կողմը տարած այն հատվածը, որը կիսում է գագաթի անկյունը 2 հավասար անկյունների, կոչվում է եռանկյան կիսորդ։ Յուրաքանչյուր եռանկյուն ունի երեք կիսորդ:

9. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմն ընդգրկող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն: Յուրաքանչյուր եռանկյուն ունի երեք բարձրություն:

10. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն: Ինչպե՞ս են կոչվում նրա կողմերը: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա որևէ երկու կողմերը հավասար են: Հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են սրունքներ, իսկ երրորդ կողմը՝ հիմք։

11. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:

12. Ի՞նչ թեորեմներ գիտես հավասարասրուն եռանկյան վերաբերյալ։

Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են։

13. Գծագրեք Geogebra ծրագրով բութանկյուն, սուրանկյուն, ուղղանկյուն եռանկյուններ։

Բութանկյուն

Սուրանկյուն

Ուղիղ անկյուն

14. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

15. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են: