Գրականություն 7

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 1-ից մարտի 13-ը
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
Տրիոլետներ,
Ոսկե հեքիաթ ժողովածու
Ակնկալվող արդյունքը`աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Քիմիա 7

Հունվարի 30-ից Փետրվարի 3 Քիմիա

Թթվածին։ Հասկացողություն Օքսիդների Եվ Հիմքերի Մասին

Սովորել էջ` 86-90

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է երեք կայուն իզոտոպների ձևով` 016(99,8%), 017և0:18

Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը 8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8 էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6: 6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը միացություններում երկվալենտ է:


Թթվածնի ատոմի կառուցվածքը

Թթվածին պարզ նյութի բնութագիրը`

Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝ Օ3:

Թթվածնի մոլեկուլի մոդել Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի գրաֆիկական բանաձևն է՝ O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32
Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը կամ ծավալի 21 տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:

Քիմիա 7

Հունվարի 30-ից Փետրվարի 3 Քիմիա

Քիմիական Տարրերի Պարբերական Համակարգը։Ատոմի Կառուցվածքը։

Սովորել էջ`84-86

Պարբերական համակարգը պարբերական օրենքի պատկերումն է։

Պարբերական համակարգում, յուրաքանչյուր տարրի հատկացված են խիստ որոշակի համարով առանձին վանդակ՝ «բնակարաններ», որտեղ գրվում են տվյալ տարրը բնութագրող մեծությունները:

Օրինակ՝ N արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը (վերջի երկու մեծությունների հետ կծանոթանաք հաջորդ թեմայում): 2s22p3 էլեկտրոնների բաշխումը ատոմում ըստ էներգիական մակարդակների, 5 և 2՝ հարաբերական ատոմային զանգվածը, 14,006՝ատոմային համարը (կարգաթիվը), 7՝ անվանումը, ազոտ` ազոտ տարրի քիմիական նշանն է,


Պարբերական համակարգը կազմված է յոթ հորիզոնական և ութ ուղղաձիգ շարքերից: Տարրերի հորիզոնական շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն: 1 -ին պարբերությունը անվանում են հատուկ, 2 -րդ և 3 -րդը՝ փոքր, 4 — 6 պարբերությունները՝ մեծ, իսկ 7 -ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A) և երկրորդական (B): A -ում ընդգրկված են և՛փոքր, և՛մեծ պարբերությունների տարրեր, իսկ B -ում ՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:

Մենդելեևն ստեղծեց պարբերական համակարգ, որի կարճ ձևը բերված է ստորև.

Պարբերական համակարգը բացահայտում է մի շարք օրինաչափություններ` տարրերի հատկությունների վերաբերյալ: Այդ համակարգում պարբերությունների և խմբերի համարները չափազանց կարևոր տեղեկություններ են տալիս տարրերի ատոմների կառուցվածքի, հետևաբար նաև քիմիական հատկությունների մասին:

Հայոց լեզու 7

Թվականներ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։

Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։

Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։

Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։

Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգերեք յոթերորդչորրորդ, տասնավոր
գ. վաթսունտասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկքառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդառաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդչորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդերկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի- հնգամյակ
մեկ ամիս- ամսական
ութ ոտք ունեցող-ութոտանի
հարյուր տարի- հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած- ութնյակ
հազար տարի-հազրամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռոտանի

Հանրահաշիվ 7

Պարապմունք 33

Կրկնողություն․
1.Քննարկում, լրացնում  և հրապարակում ենք հետևյալ խնդիրները
բլոգում։

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

102001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

8

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

57սմ

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

3

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

5 օր

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

5օր

 6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

525լ

7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

18սմ և 30սմ


8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։

36

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։

8 ժամ նեղ խողովակով։

10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 

1012


2.Տանը՝ փորձիր ուժերդ և լուծիր գոնե հինգ խնդիր այս
մակարդակից, լուծումները հրապարակիր բլոգում։

1,9
2,10
3,9
4,7/15
5,9

Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ես ընտրել եմ «Մաթեմատիկների » ջոկատը, ղեկավար՝ Լիանա Հակոբյան։

Իմ բլոգում ձմեռային ճամբարի հղումը տե՛ս այստեղ։

Մասնակցել եմ «Բնագիտատեխնիկական ստուգատեսին»։

Պատրաստել եմ մաթեմատիկական խաղ, տես հղումը։

Մասնակցել եմ Ազգագրական փառատոնին։

Գրել եմ տարազի մասին, հղումը տես այստեղ։

Մասնակցել եմ Դիջիթեք ստուգատեսին։

Պատրաստել եմ երկու կայք։ Դրանք են Ֆիզիկայի օրենքներով թնդանոթ և մաթեմատիկական խաղ։

Մասնակցել եմ Արտադրությամբ ուսուցման ստուգատեսին:

Պատրաստել եմ qrcode Python ծրագրավորման լեզվի օգնությամբ, հղումը տես այստեղ։

Լուծել եմ ոչ ստանդարտ խնդիրներ, տես հղումը:

Ձմեռային ճամբար 2023

Ոչ ստանդարտ խնդիրների լուծում

  1. Առաջին դասարանում կա 25 սովորող։ Ամանորյա հանդեսին այդ դասարանի
    ծնողներից ներկա էին 21 մայրեր և 15 հայրեր: Հայտնի է, որ յուրաքանչյուր
    սովորողի ծնողներից գոնե մեկը ներկա էր: Քանի՞ սովորող կա,
    որոնց 2 ծնողներն էլ ներկա էին։
    Պատ․՝11
  2. Հանրապետության հրապարակի տոնածառի խաղալիքները 2 անգամ ավել
    են, քան «Երազ» թաղամասի տոնածառի խաղալիքները։ Քանի՞ խաղալիք կա
    Հանրապետության հրապարակի տոնածառի վրա, եթե միասին օգտագործվել է
    2880 խաղալիք։
    Պատ․՝ 1920 խաղալիք
  3. Շրջանագծով գրված են 10 թվեր: Հայտնի է, որ ցանկացած 3 հարևան թվերի
    գումարը 7 է: Ինչի՞ է հավասար այդ 10 թվերի գումարը։
    Պատ․՝21
    4.Քանի՞ հատված կա նշված գծապատկերում։

Պատ․՝15

  1. Վարդանը 2, 3, 4, 5 և 6 թվերից ընտրում է չորսը և յուրաքանչյուր վանդակում
    գրում մեկն այնպես, որ հաշվարկը ճիշտ լինի։ Հինգ թվերից քանի՞սը կարող էր
    Վարդանը գրել մոխրագույն վանդակում
    Պատ․՝5
  1. Ջոնը 3, 4, 5, 6, 7, 8 և 9 թվերը շրջաններում գրեց այնպես, որ յուրաքանչյուր
    գծի վրա երեք թվերի գումարներն իրար հավասար եղան։ Ո՞րն է երեք թվերի
    հնարավոր ամենամեծ գումարը, որը կարող է ստանալ Ջոնը։
    18
Captionless Image
  1. Ինչի՞ է հավասար 9 ∗ 8 ∗ 4 հնգանիշ թվի աստղանիշների փոխարեն գրված
    թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ
    թիվը կբաժանվի 36-ի:
    15
  2. Ունենք երեք համակենտրոն շրջաններ՝ նրանց ընդհանուր կենտրոնով
    անցնող չորս ուղիղ գծերով (տես նկարը)։ Պատկերի ո՞ր տոկոսն է կազմում
    մոխրագույն մասը։
    Պատ․՝ 50%
Captionless Image
  1. Գտեք 3 տասնավոր ունեցող այն երկնիշ թիվը, որի կրկնապատիկը մեկով մեծ
    է նույն թվանշաններով, բայց հակառակ դասավորությամբ գրված թվից։
    37
  2. Ճշտախոսների և ստախոսների կղզում 25 մարդ հերթ էին կանգնած: Բացի
    առաջինից հերթի յուրաքանչյուր մարդ ասաց, որ իր առջև կանգնած մարդը
    ստախոս է, իսկ առաջին կանգնածն ասաց, որ իրենից հետո կանգնած բոլոր
    մարդիկ ստախոս են: Քանի՞ ստախոս կար հերթում:
    13
Ձմեռային ճամբար 2023

Ոչ ստանդարտ խնդիրների լուծում

Հունվար-2023, հունվարի 16-20

1.Միքայելը թիվը բաժանում է 5-ի և 9-ի, այնուհետև ստացված մնացորդները բազմապատկում։ Նշվածներից ո՞ր թիվը նա կարող է ստանալ։
1) 25   2) 27   3) 30   4) 32

2․ Ուղղաթիռը 1 վայրկյանում անցնում է 45 մ։ Ինչքա՞ն ժամանակում այդ ուղղաթիռը կանցնի 270 կմ։ 

1) 1 ժամ 40 րոպե
2) 1 ժամ 20 րոպե
3) 1 ժամ 30 րոպե
4) այլ պատասխան

 3.Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը հանգստանում։ Առաջին անգամ երբ նա գնաց աշխատանքի երկուշաբթի էր։ Շաբաթվա ի՞նչ օր էր, պահակի 25-րդ աշխատանքային օրը։ Շաբաթ, կիրակի օրերը համարել ոչ աշխատանքային։
1) երկուշաբթի
2) երեքշաբթի
3) չորեքշաբթի
4) հինգշաբթի 

4.Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Ուղղի վրա առաջացած այն հատվածների քանակը, որոնց ծայրակետերը նշված կետերն են, 30-ից շատ են, 40-ից՝ քիչ։ Քանի՞ կետ է նշված ուղղի վրա։ 

1) 7
2) 8
3) 9

 4) 10

5.Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 32 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկն երից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 115 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
1) 17
2) 18
3) 19
4) 20

6.Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը 6-ից շատ է: Ամենաքիչը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
1) 37
2) 38
3) 39
4) 40

7.Բաժանելին 7 անգամ մեծ է բաժանարարից, իսկ քանորդը 7 անգամ փոքր է բաժանարարից: Ինչի՞ կարող է հավասար լինել բաժանելին:
1) 7
2) 49
3) այլ պատասխան
4) 1

8. Ինչի՞ է հավասար 9 ∗ 8 ∗ 4 հնգանիշ թվի ∗-երի փոխարեն գրված թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ թիվը կբաժանվի 36-ի:
1) 15
2) 12
3) 27
4) 14 

9.Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը հավասար է 24-ի:
1) 24
2) 21
3) 12
4) 6

10. 1 համարիչով 3 իրարից տարբեր սովորական կոտորակների գումարը 1 է: Գտնել նրանցից ամենափոքրի հայտարարը:
1) 3
2) 6
3) 5
4) 12

11. 203 թիվը ներկայացրել են մի քանի բնական թվերի գումարի տեսքով այնպես, որ գումարելիների արտադրյալը ևս լինի 203: Քանի՞ գումարելի ունի 203 թվի այդպիսի ներկայացումը:
1) 169
2) 167
3) 203
4) 202

12. Հայտնի է, որ Արամի և Արմենի տարիքների գումարին, եթե ավելացնենք նրանց տարիքների արտադրյալը, կստանանք 34: Որքա՞ն է նրանցից ավագի տարիքը:
1) 8
2) 7
3) այլ պատասխան
4) 6 

13. Նկարում պատկերված 3×3 չափսերի քառակուսու 9 վանդակներում 1; 3; 5; 12; 14; 16; 23; 25; 27 թվերը դասավորված են այնպես, որ բոլոր տողերում, սյունյակներում և անկյունագծերում գտնվող երեքական թվերի գումարները լինեն հավասար: Գտնել այդ գումարի արժեքը:


1) 40
2) 41
3) 42
4) 43

14. 1000-ը ներկայացրել են միմյանց հաջորդող 16 բնական թվերի գումարի տեսքով: Գտնել այդ գումարելիներից փոքրագույնի արժեքը:
1) 55
2) 54
3) 53
4) 52

Ձմեռային ճամբար 2023

ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Քանի՞ տատիկ է ունեցել ձեր տատիկի պապիկը: 
2

2. Քանի՞ ուղղանկյուն է պատկերված նկարում:

11
 

3. 4765 թիվը կազմված է չորս հաջորդական թվանշաններից: Գտնել այդ հատկությամբ օժտված 4765-ից մեծ հաջորդ թվի թվանշանների գումարը:
14



4. Խաչիկն ու Վաչիկը միասին ունեն 137 խնձոր, ընդ որում Խաչիկի խնձորների քանակը Վաչիկի խնձորների քանակի կեսից 5-ով ավելի է: Գտնել Խաչիկի և Վաչիկի ունեցած խնձորների քանակների արտադրյալը: 
Լուծում
88 – Վաչիկ
49 – Խաչիկ
4312

5. Գումարման գործողության մեջ զույգ թվանշանները փոխարինել են *-երով:  Գտնել *-երի գումարը: 
26

6. Դպրոցի 5-րդ դասարաններում սովորում են 270, իսկ 6-րդ դասարաններում̀ 180  աշակերտներ: Հայտնի է, որ 5-րդ դասարանցիների տղաները երկու անգամ շատ են աղջիկներից, իսկ 6-րդ դասարանցիների աղջիկները չորս անգամ շատ են տղաներից: Յուրաքանչյուր դասարանում քանի? աղջիկ, քանի տղա? էր սովորում։
5 դասարան աղջիկ – 90, տղա – 180
6 դասրան` աղջիկ – 144, տղա – 36


7. Վազգենն իրար հետևից գրում է բնական թվերը՝ 12345678910111213… և դադարեցնում է գրելը, երբ առաջին անգամ նկատում է իրար հետևից երեք անգամ գրված 4 թվանշանը:  Քանի՞ թվանշան գրեց Վազգենը: 
45 թիվ, 81 թվանշան

8. Զամբյուղում եղած 500 գնդակների 80%-ը կարմիր է, իսկ մնացածը̀ կապույտ: Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ է պետք հանել զամբյուղից, որպեսզի դուրս գա կարմիր գնդիկ։
101
 

9. Ամիսներից մեկն ունի 4 հատ հինգշաբթի և 5 հատ ուրբաթ: Շաբաթվա ի՞նչ օր է այդ ամսվա 10-ը: 
Կիրակի

10. Տաքսի ծառայության գնացուցակն այսպիսին է՝ մինչև 4 կիլոմետրն արժե 300 դրամ,  այնուհետև յուրաքանչյուր կիլոմետր երթևեկելն արժե 60 դրամ: Առավելագույն քանի՞ կիլոմետր կարող է երթևեկել Լևոնը, եթե նա ունի 3600 դրամ:
59 կմ