Հայոց լեզու 7

Ածականի կազմությունը

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ
ան-անգութ
ապ-ապաշնորհ
բաց-բացարձակ
գեր-գերբնական
դժ-դժգոհ
ընդ-ընդարձակ
հակա-հակադիր
համա-համադաս
տ-տգետ
չ-չտես

վերջածանցներ
-ագին-ահագին
-ագույն-մեծագույն
-ալի-հրաշալի
-ածո-գտածո
-ական-գյուղական
-ային-տնային
-ան-կծան
-անի-լեզվանի
-ավետ-հոտավետ
-ավոր-գունավոր
-ատ-գունատ
-ացի-խելացի
-ե-ոսկե
-ելի-սիրելի
-եղ-զորեղ
-ենի-հայրենի
-ի-կատաղի
-իչ- գրավիչ
-իկ-փոքրիկ
-լիկ-պստլիկ
-կան-խռովկան
-կոտ-նեղացկոտ
-յա-փայտյա
-ովի-ծալովի
-ոտ-ժանգոտ
-ուն-փխրուն

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:

նախածանցներ՝
ամենա- ամենամեծ, ամենափոքր, ամենալայն
ան-անգութ, անհետաքրքիր, անիմաստ
ապ-ապաշնորհ, ապաբախտ, ապօրինի
բաց-բացարձակ, բացահայտ, բացազատ
գեր-գերբնական, գերագույն, գերնոր
դժ-դժգոհ, դժկամ, դժբախտ
ընդ-ընդարձակ, ընդհանուր, ընդունակ
հակա-հակադիր, հակառակ, հակադարձ
համա-համադաս, համավար, համարձակ
տ-տգետ, տգեղ, տկար, տհաս
չ-չտես, չկամ, չհաս

վերջածանցներ
-ագին-ահագին, ցավագին, սրտագին
-ագույն-մեծագույն, լավագույն, հնագույն
-ալի-հրաշալի, ցավալի, ողբալի
-ածո-գտածո, դրածո, չափածո
-ական-գյուղական, ռազմական, հարաբերական
-ային-տնային, փողոցային, լեռնային
-ան-կծան, հաչան, լծան
-անի-լեզվանի, երկձեռնանի, չորսձեռնանի
-ավետ-հոտավետ, բուրումնավետ, հարմարավետ
-ավոր-գունավոր, ահավոր, հրեշավոր
-ատ-գունատ, պոչատ, կռնատ
-ացի-խելացի, իրավացի, կանացի
-ե-ոսկե, երկաթե, պղնձե
-ելի-սիրելի, զզվելի, իմաստալի
-եղ-զորեղ, ուժեղ, թիկնեղ
-ենի-հայրենի, վայրենի, մասրենի
-ի-կատաղի, աղի, բարի
-իչ- գրավիչ, գրիչ, բացիչ
-իկ-փոքրիկ, երջանիկ, գեղեցիկ
-լիկ-պստլիկ, հաստլիկ, բկլիկ
-կան-խռովկան, լացկան, վարձկան
-կոտ-նեղացկոտ, վախկոտ, բամբասկոտ
-յա-փայտյա, մետաղյա, արծաթյա
-ովի-ծալովի, մտովի, բացովի
-ոտ-ժանգոտ, կեղտոտ, մրոտ
-ուն-փխրուն, կանգուն, կարկաչուն



2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, նուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտականդժվարտգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույնդժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախվարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված – ճահճապատ
մանրէներ ծնող – մանրէածին
միայմակ ապրող – մենակյաց
մեգով պատված – միգապատ
անուշ բուրող – անուշաբույր
թախծոտ դեմքով – թախծադեմ
միրգ տվող – մրգատու
նոր տնկած – նորատունկ
շահույթ բերող – շահութաբեր
շեկ մազերով – շիկահեր
շատ շնորհներ ունեցող – շնորհաշատ
ոսկուց ձուլված – ոսկեձույլ;

Հանրահաշիվ 7

Պարապմունք 30

Թեմա՝ Կրճատ բազմապատկման բանաձևերը
(a + b)^2 = a^2 + 2ab + b^2

(a – b)^2 = a^2 – 2ab + b^2

a^2 – b^2 = (a – b) (a + b)

a^3 + b^3 = (a + b) (a^2 – ab + b^2)

a^3 – b^3 = (a – b) (a^2 + ab + b^2)Оրվա աշխատանքը
Դասագրքից փորձիր հետևյալ համարները՝
221, 224, 226,  233, 237, 239 բոլոր համարների  ա, բ, գ, դ

ա) (x + y) * (x^2 – xy + y^2) = x^3 + y^3

բ) m^3 + n^3 = (m + n) * (m^2 – mn + n^2)

ա) m^3 + n^3

բ) q^3 + p^3

գ) a^3 + 1

դ) x^3 + 8

ա) 5^3

բ) 2^3

գ) (3x)^3

դ) (4y)^3

ա)x^3 – y^3

բ)(m-n)(m^2 + mn + n^2)

ա)x^3 – y^3

բ)125 – a^3

գ)4m^2 – 25n^2

դ)49p^2 – q^2

ա) (m – 1)(m^2 + m + 1)
բ) (p – 3q)(p^2 + 3pq + 9q^2)
գ) (5x – 2y)(25x^2 + 10xy + 4y^2)
դ) (4a + 10b)(8a^2 – 40ab + 100b^2)



Lրացուցիչ աշխատանք մաթ․ օլիմպիադայից

1. 21

2. 1

3. 6