Երկրաչափություն 7

Պարապմունք 25

150. 25°

151. Оգտվելով եռանկյունների հավասարության երկրորդ II հայտանիշից

152. ա) Օգտվելով եռանկյունների հավասարության երրորդ III հայտանիշից

բ) Օգտվելով եռանկյունների հավասարության երրորդ III հայտանիշից

153. ա) Օգտվելով եռանկյունների հավասարության երրորդ III հայտանիշից

բ) Оգտվելով եռանկյունների հավասարության երկրորդ II հայտանիշից

154. Օգտվելով եռանկյունների հավասարության երրորդ III հայտանիշից և երրորդ I հայտանիշից

155. Օգտվելով եռանկյունների հավասարության երրորդ III հայտանիշից

Հայոց լեզու 7

Ածականի համեմատության աստիճանները, 16.12

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելուՕրինակ` գեղեցիկ պատկերնուրբ գործվածքկարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկավելի նուրբավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերըօրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր – ամենախոշոր, ամենից խոշոր, խոշորագույն, ավելի խոշոր, պակաս խոշոր
բարձր – ամենաբարձր, ամենից բարձր, բարձրագույն, ավելի բարձր, պակաս բարձր
նոր – ամենանոր, ամենից նոր, նորագույն, ավելի նոր, պակաս նոր
ազնիվ – ամենազնիվ, ամենից ազնիվ, ազնվագույն, ավելի ազնիվ, պակաս ազնիվ
գեղեցիկ – ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն, ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ
հին – ամենահին, ամենից հին, հնագույն, ավելի հին, պակաս հին
քաջ – ամենաքաջ, ամենից քաջ, ավելի քաջ, պակաս քաջ
խոր – ամենախոր, ամենից խոր, խորագույն, ավելի խոր, պակաս խոր
ուժեղ – ամենաուժեղ, ամենից ուժեղ, ավելի ուժեղ, պակաս ուժեղ
խելացի – ամենախելացի, ամենից խելացի, ավելի խելոք, պակաս խելոք


2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն: