Հանրահաշիվ 7

Պարապմունք 31

Առաջադրանքներ․
1. Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով.

ա) (x-y)^3 = x^3 – 3x^2y + 3xy^2 – y^3 բ) (2-a)^3 =  8 – 12a + 6a^2 – a^3 գ) (y-3)^3 =  y^3 – 9y^2 + 27y – 9 դ) (2a-1)^3  = 2a^3 – 3a^2b + 3ab^2 – b^3

2.Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով.
ա) (a + b)^3 = a^3 + 3a^2b + 3ab^2 + b^3
բ) (a + 4)^3 = (a+4)(a+4)(a+4)= a^3 +
գ) (2a + 1)^3 = 2a^3 + 12a^2 + 6a + 1
դ)(2a + 3b)^3 = 2a^3 + 36a^2b + 54ab^2 + 27b^3

3.Երկանդամը վերլուծեք արտադրիչների.
ա) m^3 + n^3 = (m + n)(m^2 – mn + n^2)
բ) p^6 + q^6 = (p^2 + q^2) (p^4 – p^2q^2 + q^4)
գ) b^3 + 8 = (b + 2) (b^2 – 2b + 4)
դ) c^6 + 125d^3 = (c^2 + 5d) (c^4 – 25dc^2 + b^2)

4.Արտահայտությունը ներկայացրեք բազմանդամի տեսքով.
ա) (m + n)(m – n) = m^2 – n^2
բ) (2 – p)(p + 2) = 4 – p^2
գ) (7 + n)(n – 7) = 49 – n^2
դ) (a – 3b)(a + 3b) = a^2 – 9b^2

1.4

2.169

Հայոց լեզու 7

Ածականի տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:

Երկաթյա դարպաս, Մետաքսե թաշկինակ, Լեռնային գոտի, Ծովային կենդանի, որդիական սեր, Աշակերտական պայուսակ, Դպրոցական հասակ, Զինվորական ջոկատ, Գյուղական կյանք, Օդային ուղիներ, Մարմարյա սյուն, Բյուրեղյա արցունք, Հերոսական արարք, Ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները: Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:

 Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 

Երկերեսանի, կեղծավոր, շողոքորթ, երեսպաշտ

Խոշոր, հսկա, աժդահա, ահռելի, մեծ, վիթխարի

Առատ, պտղաբեր, արգավանդ, բեղուն, բերրի, բարեբեր

Մեծահռչակ, արգավանդ, նշանավոր, հանրածանոթ, երևելի, ականավոր, հանրաճանաչ, անվանի