Русский язык 7

Нужно не закрывать глаза на происходящее вокруг.

По натуре человек он эгоистичен и не думает о других людях, кроме себя. Они не замечают ничего вокруг, кроме себя. Те люди, у которых есть семья, они заботятся о своей семье, забывая о чужих семьях. Но однажды другие люди могут относиться к ним с пренебрежением, ведь ваше безразличие всегда может научить других людей быть безразличными. Вы не должны быть безразличными и вы должны обращать внимание на то, что происходит вокруг вас։ Вы должны понять одну вещь, что в результате вашего безразличия люди могут умереть и быть несчастными. Особенно, нельзя быть безразличным к детям и пожилым людям. Помогать детям и пожилым людям, заботясь о них. Мы также не должны закрывать глаза на войны, потому что война это бедствие и всегда сопровождается гибелью людей. Поэтому вы должны быть внимательны к тому, что происходит вокруг вас и, если можете, помогать людям и не быть безразличным, ведь равнодушие провождает беразличие в других.

Գրականություն 7

Սուրբծննդյան օրվա առավոտը

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:

Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.

– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:

– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:

– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:

Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:

Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տաս-սենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:

-Հայրի’կ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:

-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:

Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…

Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:

Երևի թե քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնացած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սան-դուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ, դեռ շուտ էր:

Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:

– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:

Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրափրալից ու բուրումնավետ:

Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:

Վերադառնալով իր սենյակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.

– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:

– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:

Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:

– Ռո’բ…

– Այո, հայրի’կ…

Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.

– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը:

– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:

Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:

– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…

– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:

Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բերելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.

– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղա’ս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:

Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:

Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում, և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.

«Իմ թանկագին սեր…»:

Հեղինակ՝ Փիրըլ Ս. Բաք

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։

Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:

– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:

Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրափրալից ու բուրումնավետ:

Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիք։

Ստեղծագործության գլխավոր ասելիքը կայանում է նրանում, որ Սուրբ Ծնունդին անհրաժեշտ չէ թանկարժեք նվերներ, այլ անհրաժեշտ է սեր, հոգատարություն սիրելիների նկատմամբ։

5․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։

Նվիրել սիրում ենք բոլորս, սիրում ենք նաև ստանալ այն։ Լավ նվերը դա թանկարժեք նվերը չէ, որ կարելի է գնել խանութից։ Ցանկացած փոքրիկ նվեր, որը իր մեջ պարունակում է սեր և հոգատարություն, կարող է դառնալ քեզ համար ամենաթանկարժեք նվերը։

6․ Ստեղծագործական աշխատանք՝ «Մի նվերի պատմություն»․․․:

Գրականություն 7

Մի նվերի պատմություն

Դեռևս փոքր տարիքում մենք բոլորս հավատում ենք հրաշքների։ Հատկապես, երբ Ամանոր է մենք կարծում ենք, որ մեր նվերները մեզ Ձմեռ պապն է բերում։ Անցնում են տարիներ, մենք հասկանում ենք, որ Ձմեռ պապ չկա և մեզ նվերներ տալիս են մեր ծնողները։ Սա մի պատմություն է, որը պատմում է մի աղջկա մասին։ Նա ամեն Ամանոր տոնածառի տակ փնտրում էր այն նվերը, որի մասին երազում էր։ Ամեն տարի նամակներ էր գրում և խնդրում էր, որ Ձմեռ պապը իրեն նվիրի իր երազանքների նվերը։ Նվերը չկար և չկար, իսկ աղջիկը ամեն Ամանոր տխրում էր և նրա ծնողները չէին կարողանում հասկանալ, թե նա ինչ է ցանկանում։ Անցան տարիներ և ինչպես բոլոր մեծ երեխաները, նա նույնպես հասկացավ, որ Ձմեռ պապ չկա, առավել ևս հրաշքներ։ Նա հասկացավ, իր երազանքների նվերը նա երբեք չի ունենա։ Տարիներն անցնում էին, բայց նա չէր մոռանում նվերի մասին։ Եվ ահա մի Ամանորյա գիշեր նա պահեց երազանք և որոշեց, որ ինքը կարող է այդ նվերը պատրաստել և նվիրել այն ինքն իրեն և շրջապատին։ Նա երազում էր բարության մասին, որը պակասում էր մարդկանց մեջ։ Եվ նա սկսեց բարություն պարգևել շրջապատին, օգնելով այն մարդկանց, ովքեր ունեին օգնության կարիք։ Նա նաև հասկացավ, որ բարությունը տոնածառի տակ հնարավոր չէ դնել, և որ բարությունը երբեք չես կարող գնել, բայց կարող ես նվիրել այն քո ընտանիքին և շրջապատին։ Ուստի կարելի է ասել, որ հրաշքներ կարող են լինել, իսկ բարությունն ու հոգատարությունը հրաշք է։

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 12/14/2022

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Աղմկոտ, պատկերավոր, հմայելի, յուղոտ, գիշերային, ցավոտ, տձև, գովելի, շողուն, հուզելի, վաստակավոր, հրապուրիչ, ժպտուն, անգույն:

2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:

Հաստաբուն, թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, առատաձեռն, հորդառատ։

ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:

աստղազարդ, փշատերև, քաղցրահամ, շիկահեր, արագավազ, գրկաբաց։

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:

հարազատ — օտար
խորը — ծանծաղ
երկչոտ — աներկյուղ
շնորհալի — ապաշնորհ
միամիտ — խորամանկ
ցնծուն — տրտում
զուլալ — պղտոր

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

Հռչակավոր, անվանի, նշանավոր
Աժդահա, վիթխարի, հսկա
Դաժան, անգութ, անողոք
Պարծենկոտ, մեծամիտ, գոռոզ
Հզոր, զորեղ, հուժկու

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար: (հեշտ, դժվար)
Վատ կտորից լավ վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

Պատմություն 7

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ, դեկտեմբերի 12-20-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Խաչակրաց արշավանք

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։ Սելջուկ թուրքերն ուզում էին գրավել Երուսաղեմը։ Բյուզանդիան Երուսաղեմն ազատագրելու և Հիսուս Քրիստոսի գերեզմանը փրկելու համար կազմակերպվում է խաչակրաց արշավանքը։

  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը

Առաջին խաչակրաց արշավանքը 1096 — 1099

1095 — Կլերմոնտի տաճար. Հռոմի Պապ Ուրբան II- ի կոչը խաչակրաց արշավանք `մուսուլմանների ձեռքից սուրբ գերեզմանի ազատագրման և անհավատներով լեփ-լեցուն Բյուզանդիայի օգնության անունով:

1096 — քարոզչություն ժողովրդի շրջանում Պիտեր Հերմիտ և Վալտեր Գոլյակ խաչակրաց արշավանքի համար: Հրեական ջարդերը գերմանական քաղաքներում: Խեղճերի խաչակրաց արշավանք: Փոքր Ասիայում սելջուկների կողմից գյուղացիական խաչակիրների չկազմակերպված բազմության ոչնչացումը: Ազնվականների խաչակրաց արշավանքի սկիզբը: Դրա հիմնական մասնակիցներն են Թուլուզի Ռայմոնդը, Գոտֆրիդ Բոուլոնը, Գոտֆրիդի եղբայր Բալդվինը, Բորեմունդ Թարենցը իր եղբորորդու ՝ Թանկրեդի հետ, Ֆրանսիայի թագավոր Ուգո Վերմանոուզի եղբայրը, Անգլիայի թագավոր Ռոբերտ Նորմանի եղբայրը: Կոստանդնուպոլսում խաչակիրների առաջնորդների հավաքույթն ու նրանց մեծ մասի վասալ երդումը Բյուզանդական կայսր Ալեքսեյ Կոմնինին ՝ արևելքում ապագա նվաճումների համար:

1097 — խաչակիրների կողմից Նիկիայի գրավումը և դրա տեղափոխումը Բյուզանդիային: Խաչակիրները Դորիլեյում հաղթում են սելջուկներին

1098 — Առաջին արշավանքի խաչակիրների կողմից Էդեսայի և Անտիոքի գրավումը: Անտիոքի մեջ

գտնվող ասպետների անհաջող պաշարում Մոսուլի էմիր Քերբոգայի կողմից

1099 — խաչակիրների կողմից Տրիպոլիի գրավումը: Խաչակիրները ջախջախեցին Եգիպտոսի բանակի Ասկալոնին, որը եկել էր նրանց Երուսաղեմից վտարելու համար, օգոստոսի 12:

1101 — Փոքր Ասիայում սելջուկների կողմից նոր մեծ խաչակրաց բանակի արշավախումբ դեպի արևելք:

1123 — Արևելքում տաճարականների միաբանություն  օրդեն հիմնում:

1124 — Խաչակիրների կողմից Տիռի գրավումը։

Երկրորդ խաչակրաց արշավանքը 1147 — 1149

1144 — խաչակիրների վտարումը Էդեսսաից։

1147 — Երկրորդ խաչակրաց արշավանքի սկիզբ: Հիմնական մասնակիցներն են Ֆրանսիայի թագավոր Լուդվիգ VII- ը և Հոհենստաուֆենի գերմանական կայսր Կոնրադ III- ը:

1148 — Եվրոպացիների ևԵրուսաղեմի զորքերի արշավանոքը դեպի Դամասկ չի ստացվում։

1149 — Լուդվիգ VII- ի վերադարձը Եվրոպա: Երկրորդ խաչակրաց արշավանքի ավարտը։

Երրորդ խաչակրաց արշավանքը 1189-1192

1187 — Եգիպտոսի սուլթան Սալադինի կողմից Հիտինի տակ խաչակիրների պարտությունը: Երուսաղեմի կողմից Սալադինի գրավումը Երրորդ խաչակրաց արշավանքի առիթ է:

1189 — Երրորդ խաչակրաց արշավանքի սկիզբ: Դրա հիմնական մասնակիցներն են Գերմանիայի կայսր Ֆրեդերիկ Բարբարոսան, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Օգոստոսը և անգլիական թագավոր Ռիչարդ Առյուխի սիրտը: Պաղեստինյան խաչակիրները պաշարել են Ակրը, բայց նրանց բանակն այս քաղաքում, իր հերթին, շրջապատված է Սալադինի բանակով:

1190 — Սելիջուկների Ֆրիդրիխ Բարբարոսայի պարտությունը Իկոնիումում և նրա մահը Սելեկ գետի հատման ժամանակ (1190 թ. Հունիսի 10): Գերմանական խաչակրաց արշավանքի ավարտը:

1191 — Ֆրանսիացի և Անգլիական խաչակիրների կողմից Սիցիլիայի արևելք մեկնում: Ռիչարդ Առյուծի սիրտի կողմից Կիպրոսի նվաճումը:

1192 — Ռիչարդ Առյուխի սիրտը երկու անհաջող արշավներ դեպի Երուսաղեմ: Ռիչարդ արքայի զինադադարը Սալադինի հետ. Խաչակիրները պահում են ամբողջ ափերը Տյուրոսից մինչև oppոպպա, բայց իրենք իրենց չեն վերադարձնում Երուսաղեմը: Երրորդ խաչակրաց արշավանքի ավարտը:

Չորրորդ խաչակրաց արշավանքը 1202-1204

1202 — Խաչակիրների բանակը, որը նախատեսում էր նավարկել Վենետիկից Եգիպտոս, քարոզարշավը սկսում է քրիստոնեական Զառայի թալանով: Ժամանում Բյուզանդական արեարևիչ Ալեքսեյի խաչակիրների ճամբարում: Նա ասպետներին խնդրում է վերականգնել իր հոր ՝ նախկին կայսր Իսահակ II հրեշտակի գահը, որը պահվում է իր սեփական եղբոր ՝ Ալեքսեյ III- ի կողմից: Որպես պարգև ՝ իշխանը խոստանում է հունական եկեղեցին հանձնել Պապին, մեծահոգաբար պարգևատրել խաչակրաց առաջնորդներին և օգնել նրանց մահմեդականների դեմ ուղղված արշավում:

1203 — Չորրորդ խաչակրաց արշավանքի զորքերի ժամանում Կոստանդնուպոլսի պատերին: Խաչակիրների հիմնական առաջնորդներն են Ֆլանդրիայի Բալդվինը, Մոնֆերատի Բոնիֆասը և Դանդոլոյի վենետիկյան աղավնը: Բյուզանդական մայրաքաղաքի ասպետների պաշարումը: Կայսեր Ալեքսեյ III- ի թռիչքը, վերելքը Իսահակ Երկրորդի և areարևիչ Ալեքսեյի գահին: Խաչակիրների ամբարտավանությունը շուտով հանգեցնում է նրանց և հույների միջև բախումների վերսկսմանը:

1204 — Ալեքսանդր Մուրցուֆլայի հայրենասիրական հեղաշրջում Պոլսում: արեարևիչ Ալեքսեյի սպանությունը, Իսահակ Երկրորդի մահը: Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումը: Կաթոլիկ Լատինական կայսրության հռչակումը Բյուզանդիայի եվրոպական մասում: Նրա ընտրությունը ՝ որպես Ֆլանդրիայի կայսր Բալդվին:

1212 — երեխաների խաչակրաց արշավանք: Այն լեգենդը, որ Երուսաղեմը երեխաների կողմից կազատվի մահմեդականների ձեռքերից, հանգեցնում է Ֆրանսիայում և Գերմանիայում կրոնական վեհացման: Շարժումը ղեկավարում են տղաները ՝ Ստեֆան և Նիկոլայ: Երեխաների բազմությունը Ֆրանսիայից և Գերմանիայից ուղևորվում է ծովային նավահանգիստներ, բայց մասամբ մահանում է ճանապարհի դժվարություններից, մասամբ գերեվարվում են ստրուկների կողմից Մուհամմադ ծովահենների կողմից:

Հինգերորդ խաչակրաց արշավանքը 1202-1204

1219 — խաչակիրների Դամիետտայի գրավումը

1220 — Խաչակիրները դանդաղ են զարգացնում իրենց հաջողությունները Եգիպտոսում: Հանգստություն ստանալով ՝ եգիպտական սուլթանը կառուցում է հզոր ամրացված ճամբար ՝ Մանսուրու ՝ Նեղոսի հակառակ ափին:

1221 — Հինգերորդ արշավի խաչակիրները փորձում են նորացնել հարձակումը եգիպտացիների դեմ, բայց նրանք բացում են Նեղոսի կողպեքները և հեղեղում քրիստոնեական բանակի գտնվելու վայրը: Ասպետները լքում են Դամիտետան և նահանջում Եգիպտոսից: Հինգերորդ խաչակրաց արշավանքի ավարտը

Վեցերորդ խաչակրաց արշավանքը 1228-1229

Յոթերորդ խաչակրաց արշավանքը 1248-1254

1244 — Կենտրոնական Ասիայից մոնղոլներից փախած Խորեսմ թուրքերը կրկին թալանում են քրիստոնյաների Երուսաղեմը ՝ Յոթերորդ խաչակրաց արշավանքի պատճառը:

1248 — Ֆրանսիայի թագավոր Լուդվիգ IX սենթը նավարկություն է կատարում Մարսելի խաչակրաց արշավանքի համար և Կիպրոսում ձմեռում:

1249 թ. — Նեղոսի դելտայում խաչակիրների վայրէջքը, նրանց զբաղմունքը լքված Դամետտայի բնակիչների կողմից:

1250 — Մուսուլմանները ծանր կորուստներ են հասցնում Մանսուրի «Յոթերորդ խաչակրաց արշավանքի» անդամներին և շրջապատում են նրանց ճամբարը ՝ այն կտրելով Դամիետտայից:

Ութերրորդ խաչակրաց արշավանքը 1270

1260 -Եգիպտական սուլթան դառնում է Բեյբարը, որը Պաղեստինի մի քանի արշավանքներից հետո տեղի քրիստոնյաներից տանում է բոլոր քաղաքները, բացառությամբ Տրիպոլիի և Ակրի:

1270 — Սենթ Լուիսը նավարկում է Ութերորդ խաչակրաց արշավանքի համար: Դրա սկզբնական նպատակը Եգիպտոսն է, բայց Լուիսի եղբայրը ՝ Անջուի Սիցիլիայի թագավոր Կարլը, շուտով, իր օգտի համար, խաչակիրներին դրդում է նավարկվել Թունիս: Թունիսում վայրէջքից հետո ասպետների շրջանում սկսվում է վնասաբերություն: ԼուդվիգIX- ը մահանում է նրանից, և Կարլ Անջուն խաղաղություն է հաստատում մուսուլմանների հետ և ավարտում ութերորդ խաչակրաց արշավանքը:

  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին

Սալահ ադ Դինը չսպանեց քրիստոնյաններին և նույնիսկ ազատ թողնեց նրանց։ Նա չոչնչացրեց եկեղեցիները։

  • Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին
  • 1212 թվականին Ֆրանսիացի և գերմանացի հազարավոր մանուկներ մեկնում են Խաչակրաց արշավանքի։ Հենց այդ տարում նրանք պարտվում են և զոհվում են տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։