Գրականություն 7

Լյուդվիգ Թոմա: Քեռի Ֆրանցը

Մայրս նամակ ստացավ զորացրված սպա քեռի Ֆրանցից և ասաց, որ ինքն իսկապես ուրախ է, որ քեռի Ֆրանցը գրել է, թե կամենում է ինձ մի կանոնավոր տղամարդ սարքել, և դա մեզ վրա նստելու է ութսուն մարկ՝ յուրաքանչյուր ամիս։
Ես պետք է քաղաք փոխադրվեի, որտեղ ապրում էր քեռիս։ Նրանք չորրորդ հարկում էին և շուրջբոլորը բարձրահարկ տներ էին և ոչ մի այգի չկար այնտեղ։
Ես իրավունք չունեի երբեէ խաղալու և այնտեղ ոչ ոք չկար, բացի քեռի Ֆրանցից ու քեռակին Աննայից, որոնք ամբողջ ժամանակ զգույշ էին, որ ինձ որեէ բան չպատահի։ Քեռիս այնքան խիստ էր իմ նկատմամբ, որ ամեն անգամ, երբ աչքն ընկնում էր ինձ վրա, ասում էր` «Սպասիր, դո՛ւ, անբան, անդաստիարակ, ես քեզ մարդ եմ սարքելու»…
Պատուհանից կարելի էր թքել ցած և լսել ճտճտոցր սալահատակին, երբ չէր դիպչում թիրախին։ Բայց երբ թուքը անցորդների գլխին էր ընկնում, նրանք գազազած դեսուդեն էին նայում ու ահավոր հայհոյանքներ տեղում։ Հաճախ, իհարկե, ես ծիծաղում էի։ Բայց այդ գործը միշտ էլ տհաճ էր ինձ համար։
Ուսուցիչս ինձ տանել չէր կարողանում, ասում էր, որ շատ վատահամբավ եմ։ Մի բան, որն իհարկե ճիշտ չէր, վատ վկայականս էլ նրա համար էր, որ տիկին ռեկտորի ընթրիքի մեջ ալյուր փչող «ռումբ» էի դրել։
Արածս, իհարկե, գովելի բան չէր, բայց ուսուցիչն էլ չեմ կարծում՝ կարիք ունենար կաշիս քերթելու։ Քեռի Ֆրանցը նրան շատ լավ էր ճանաչում և քանիցս էլ եկավ նրան տեսություն։ Հետո էլ համաձայնության եկան, որ բոլորով ձեռք-ձեռքի տված՝ ինձ «մարդ» դարձնեն։
Երբ դպրոցից տուն էի գալիս, պարտադրված անմիջապես նստում էի ու սկսում դաս սովորել։
Քեռիս միշտ էլ հետևում էր ինձ ու ասում.
– Էլի նույն հիմարություններն ես անում։ Անդաստիարակ, անպատկառ, սպասիր, ես դեռ քեզ ցույց կտամ…
Մի անգամ էլ թվաբանության խնդիր էի փորձում լուծել, չէի կարողանում։ Դիմեցի քեռուս, որովհետև նա մայրիկիս ասել էր, որ ինքը կամենում է ինձ աջակցել։ Քեռակինս էլ ասել էր, որ քեռիս շատ սրամիտ է, և ես շատ բան կարող եմ սովորել նրանից։
Այդ պատճառով էլ նրան խնդրեցի օգնել լուծելու այդ խնդիրը։ Նա կարդաց խնդիրն ու ասաց.
– Տո´, անպե´տք դդում։ Էլի չես կարողանում։ Էլ սրանից հեշտ… Հետո նստեց ու սկսեց լուծել խնդիրը։ Բայց խնդիրը չէր լուծվում։
Քեռիս փորձում էր, փորձում։ Նա ճաշից հետո ամբողջ ժամանակն անցկացրեց դրա վրա։ Եվ երբ ես հարցրի նրան՝ արդյո՞ք գտել է պատասխանը, իսկույն գազազեց և շատ կոպիտ ու կոշտ հայհոյեց ինձ։ Արդեն պատրաստվում էինք ընթրել, երբ նա բերեց լուծումն ու ասաց.
– էս հո մի բան չէր, էշի՛ գլուխ։ Հիմա կարող ես արտագրել։
– Ես ուրիշ անելիքներ էլ ունեի այդ ժամանակ։
Ես արտագրեցի ու հանձնեցի ուսուցչիս։ Հինգշաբթի օրր նա բերեց պատասխանները։ Ես էլ այն կարծիքին էի, որ անպայման մի երկուսեմ ստանալու։ Նորից ու նորից հինգ էի ստացել։ Էջը լրիվ կարմրացրած էր, և ուսուցիչս ասաց.
– Նման հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
– Քեռիս է լուծել խնդիրը։ Ես միայն արտագրել եմ,- ասացի ես։ Եվ ամբողջ դասարանր պայթեց ծիծաղից։ Ուսուցիչս խիստ կարմրեց։
– Դու մի անպետք ստախոս ես,– վրա բերեց նա։  – Կյանքդ էլ բանտում ես ավարտելու։                             Հետո էլ ինձ երկու ամբողջ ժամ պատժված պահեց դպրոցում։ Քեռիս արդեն իսկ սպասում էր ինձ, որովհետև միշտ էլ, երբ պատժվում էի և ստիպված երկար մնում դպրոցում, նա ծեծում էր ինձ։ Բայց ես անմիջապես բղավեցի, որ մեղավորն ինքն է, քանի որ սխալ է լուծել խնդիրր, և ուսուցիչն ասել է՝ նման մի հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
Այստեղ նա իսկականից սկսեց ծեծել ինձ և դուրս գնաց: Հաջորդ օրը ուսուցիչս կանչեց ինձ ու ասաց.
– Ես քո լուծումր մի անգամ էլ վերանայել եմ, շատ էլ ճիշտ է, բայց կատարված է շատ հին ձևով, որն այսօր այլևս չի կիրառվում։ Բոլորովին վնաս չունի, որ դու երկու ժամ պատժված մնացիր դպրոցում։ Արտագրելիս սխալ ես թույլ տվել և արժանի ես եղել այդ պատժին։
Նրանք համաձայնության էին եկել, որովհետև քեռիս էլ ասաց.
– Ես խոսել եմ ուսուցչիդ հետ։ Լուծումը շատ էլ ճիշտ էր, բայց դու, հիմար անասունդ, արտագրելիս անուշադիր ես գտնվել և սխալ ես թույլ տվել։
– Ես ուշիուշով եմ արտագրել։ Լուծումը ամբողջովին սխալ էր։
Մայրս գրում էր ինձ, որ քեռիս իրեն գրել է, թե ինքն այլևս ինձ օգնել չի կարող, որովհետև ես, ամենահասարակ հաշիվները նույնիսկ արտագրել չեմ կարողանում, և ինքը շփոթմունքի մեջ է ընկնում այդ պատճառով։
Սրան ասում են՝ իսկական ստահակ։

* Գերմանիայում մեկը ամենաբարձր նիշն է, գերազանցը, հինգը՝ ամենավատը:

Աղբյուրը

Առաջադրանքներ:

Անհասկանալի բառերը բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ։
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։

Ստեղծագործության իմաստը կայանում է նրանում, որ հաճախ մեկ ուրիշին օգնության դիմելու դեպքում հայտնվում ես անհարմար դրության մեջ, քանի որ նա կարող է անբան և տգետ լինել ։ Կարելի առանձնացնել նաև այն պահը, որ տգետ մարդիկ իրենց հմտությունները գերագնահատում են և չեն հասկանում իրենց հնարավորությունների չափը։


Քո հիմնավորված կարծիքը և վերաբերմունքը ստեղծագործության մասին։

Ստեղծագործությունը այդքան էլ ինձ դուր չեկավ, քանի որ այստեղ քեռին բռնության էր ենթարկում զարմիկին, հայոյում նրան, որը կարծում եմ անընդունելի էր և տհաճ, անգամ ընթերցողի համար։ Քեռու կերպարը շատ վատն էր և նա վատ օրինակ էր ծառայում զարմիկի համար։ Այսքանից կարելի էր ասել, որ զարմիկը քեռու կողմից դաժան վերաբերմունքի էր արժանանում, ինչը տհաճություն է առաջացրեց ինձ մոտ։

Ֆիզիկա 7

Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Թեման.Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Դասարանում քննարկվող հարցեր

Մի քանի փորձերով ներմուծել <<Նյութի խտություն>>մեծությունը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծություն, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծություն, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

3.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

Միավորների ՄՀ-ում խտության միավորը 1կգ/մ^3-ն է (կարդացվում է` մեկ կիլոգրամ` խորանարդ մետրում): Դա այն նյութի խտությունն է, որի 1 մ3 ծավա- լով մարմնի զանգվածը 1կգ է: Մոտավորապես այդպիսի խտություն ունի օդը:

4.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

Մարմնի ծավալը հավասար է նրա զանգվածի և խտության հարաբերությանը:

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

Մարմնի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին։

Լրացուցիչ առաջադրանք

Սավորել Է.Ղազարյանի դասագրքից սովորել էջ49-ից- 52-ը 

Լուծել .Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից

էջ33 -39 առաջադրանքները

Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների զանգվածի չափման միավորները և պատրաստել նյութ:Հղումը ուղարկեք ինձ(g.mkhitaryan@mskh.am)

Հանրահաշիվ 7

Պարապմունք 28

Թեմա՝ Կրճատ բազմապատկման բանաձևերը
Գումարի քառակուսին


Տարբերության քառակուսին

Քառակուսիների տարբերությունը

Աշխատանք գրքից, համար՝ 169, 182, 206
ԽՆԴԻՐՆԵՐ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՄԱԹ․ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ

ա) (m+n)^2 =  (m + n)(m + n) = m^2 + mn + nm + n^2 = m^2 + 2mn + n^2
(m + n)^2 = m^2 + 2mn + n^2

բ)(2 + x)^2 = (2 + x)(2 + x) = 2^2 + 2x + 2x + x^2 = 4 + 4x + x^2
(2 + x)^2 = 4 + 4x + x^2

գ)(y + 4)^2 = (y + 4)(y + 4) = y^2 + 4y + 4y + 4^2 = y^2 + 8y + 16
(y + 4)^2 = y^2 + 8y + 16

դ)(1 + p)^2 = (1 + p)(1 + p) = 1^2 + p + p + p^2 = p^2 + 2p + 1
(1 + p)^2 = 1 + 2p + p^2

ե)(2x + 1)^2 = (2x + 1)(2x + 1) = 4x^2 + 2x + 2x + 1^2 = 4x^2 + 4x + 1
(2x + 1)^2 = 4x^2 + 4x + 1

զ)(2 + 3a)^2 = (2 + 3a)(2 + 3a) = 2^2 + 6a + 6a + 9a^2 = 4 + 12a + 9^2

(2 + 3a)^2 = 4 + 12a + 9^2

է)(3m + 5n)^2 = (3m + 5n)(3m + 5n) = 9m^2 + 15mn + 15mn + 25n^2 = 9m^2 + 30mn + 25n^2
(3m + 5n)^2 = 9m^2 + 30mn + 25n^2

ը)(3x + 4y)^2 = (3x + 4y)(3x + 4y) = 9x^2 + 12xy + 12xy + 16y^2 = 9x^2 + 24xy + 16y^2
(3x + 4y)^2 = 9x^2 + 24xy + 16y^2

ա)(a – b)^2 = (a – b)(a – b) = a^2 – ab – ab + b^2 = a^2 – 2ab + b^2
(a – b)^2 = a^2 – 2ab + b^2

բ)(x – 3)^2 = (x – 3)(x – 3) = x^2 – 3x – 3x + 3^2 = x^2 – 6x + 9
(x – 3)^2 = x^2 – 6x + 9

գ)(1 – m)^2 = (1 – m)(1 – m) = 1^2 – m – m + m^2 = 1 – 2m + m^2
(1 – m)^2 = 1 – 2m + m^2

դ)(5 + p)^2 = (5 + p)(5 + p) = 25 + 5p + 5p + p^2 = 25 + 10p + p^2
(5 + p)^2 = 25 + 10p + p^2

ե)(2a – 3)^2 = (2a – 3)(2a – 3) = 4a^2 – 6a – 6a + 9 = 4a^2 – 12a + 9
(2a – 3)^2 = 4a^2 – 12a + 9

զ)(4 – 3y)^2 = (4 – 3y)(4 – 3y) = 4^2 – 12y – 12y + 9y^2 = 16 – 24y + 9y^2
(4 – 3y)^2 =

է)(3m + 2n)^2 = (3m + 2n)(3m + 2n) = 9m^2 + 6mn + 6mn + 4n^2 = 9m^2 + 12mn + 4n^2
(3m + 2n)^2 = 9m^2 + 12mn + 4n^2

ը)(5p – 2q)^2 = (5p – 2q)(5p – 2q) = 25p^2 – 10pq – 10pq + 4q^2 = 25p^2 – 20pq + 4q^2
(5p – 2q)^2 = 25p^2 – 20pq + 4q^2

ա)(p + q)(p – q) = p^2 – q^2

բ)(a – b)(a + b) = a^2 – b^2

գ)(c + d)(d – c) = d^2 – c^2

դ)(y – x)(x + y) = y^2 – x^2

ե)(a – 3)(3 + a) = a^2 – 9

զ)(2 – b)(b + 2) = 4 – b^2

է)(2 – b)(b + 2) = 4 – b^2

ը)(m + 1)(m – 1) = m^2 – 1

  1. 140կմ
  2. 27
  3. 32