Ֆլեշմոբների վերլուծումներ

Դեկտեմբերյան ֆլեշմոբի վերլուծություն

Այս համարում ներառված է մաթեմատիկական ֆլեշմոբի դեկտեմբեր ամսվա մասնակիցների ամփոփ վերլուծությունը:
Աշխատանքը վերլուծեց՝ Մկրտչյան Դավիթը, 6-4 դասարան:

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի բոլոր խնդիրները  ներկայացված են «Մաթեմատիկա» ամսագրում

#66 Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ

#68 Ֆլեշմոբյան խնդիրների լուծումները

Դեկտեմբեր ամսվա մասնակիցների թիվը – 680

Նշենք մասնակիցների թիվը ըստ մակարդակների.

  • Առաջին մակարդակ – 486
  • Երկրորդ մակարդակ – 163
  • Երրորդ մակարդակ – 17
  • Չորրորդ մակարդակ – 3
  • Սովորողներն են առաջարկում — 11

Նշենք մասնակիցների ցուցակը  ըստ դպրոցների և ըստ  մակարդակների թվի.

Դպրոց /պարտեզմակ.II մակ.III մակ.IV մակ.Սովորողներն են առաջարկում
Արևելյան10429000
Արևմտյան12640000
Հյուսիսային9413000
Հարավային1108001
Միջին դպրոց37721006
Ավագ դպրոց00403
Քոլեջ10210
Այլ դպրոցներ00000
Դպրոցը նշված չէ80010
Մեդիակենտրոն11111
Ծնող10000
Քոլեջ-պարտեզ50000

Ընդհանուր թիվը ըստ դպրոցների.

  • Արևելյան — 133
  • Արևմտյան — 166
  • Հյուսիսային — 107
  • Հարավային — 119
  • Միջին դպրոց — 125
  • Ավագ դպրոց — 7
  • Քոլեջ — 4
  • Այլ դպրոց — 0
  • Դպրոցը նշված չէ — 9
  • Մեդիակենտրոն- 5
  • Ծնող — 1
  • Քոլեջ-պարտեզ — 5

Ամենաշատ մասնակիցներն եղել են Արևմտյան դպրոցից ՝  166  մասնակից (ովքեր նշել են դպրոցը):

Առաջին մակարդակում 10 միավոր ստացել է 5 մասնակից, անունները ստորև՝

Գևորգ Հակոբյան — այլ — Մեդիակենտրոն

Սամվել Բաբաջանյան — երրորդ — Արևմտյան

լուսե Կուղյան — երկրորդ — Հարավային

Միա Կյուրեղյան — երկրորդ — Հարավային

Նանե Կյուրեղյան — երկրորդ — Հարավային

Երկրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 6 մասնակից`

Արիս Մաթևոսյան — երկրորդ — Արևելյան

Գևորգ Հակոբյան — այլ — մեդիակենտրոն

Ռուսլան Հովսեփյան — յոթերորդ — Միջին

Հարություն Կիրակոսյան — հինգերորդ — Արևմտյան

Էրիկ Օհանյան — վեցերորդ — Միջին

Անահիտ Ավետիսյան — երկրորդ — Հյուսիսային

Երրորդ մակարդակում 10 միավոր ստացել է  1 մասնակից՝

Գևորգ Հակոբյան — աշխատող — Մեդիակենտրոն

Չորրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 1 մասնակից 

Գևորգ Հակոբյան — աշխատող — Մեդիակենտրոն

Սովորողներն են առաջարկում 10 միավոր ստացել է 1 մասնակից՝

Գևորգ Հակոբյան — աշխատող — Մեդիակենտրոն

 10 միավոր ստացած մասնակիցները գրաֆիկորեն:

Ըստ մակարդակների կազմենք ցուցակորտեղ երևում էթե քանի՞ սովորող է
 կարողացել ճիշտ լուծել նշված համարի խնդիրը:

Խնդրի №մակ.II մակ.III մակ.IV մակ.Սովորողներն են առաջարկում
14311321219
2431116419
33181229111
440256412
51191021123
636964719
72911351017
837643219
92772516
10390162713

 

Այժմ ըստ մակարդակների նշենք ամենահեշտ և ամենաբարդ խնդիրները:

Առաջին մակարդակ

Ամենահեշտը 1-ին և 2-րդ խնդիրներն էին՝ 2022թ․ փետրվարի 18-ը ուրբաթ է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի 2022թ․ մարտի 8-ը։

Ձմեռ պապիկը տուփերում հերթականությամբ դնում է հետևյալ քանակով նվերներ՝ 6, 9, 13, 18, 24, _: Գտնելով օրինաչափությունը նշի՛ր հաջորդ տուփում եղած նվերների քանակը: 

Ամենադժվարը 9-րդ խնդիրն էր՝ Սլաքավոր ժամացույցը, ուղիղ ժամը վեցին, խփում է վեց զարկ, որը տևում է երեսուն վայրկյան: Ամանորի գիշերը տասներկու զարկը քանի՞ վայրկյանում կզարկի:

Երկրորդ մակարդակ

Ամենահեշտը 10-րդ խնդիրն էր՝ Ռետինե գնդակն ընկնում է 16 մետր բարձրությամբ տան տանիքից: Գետնին բախվելուց հետո այն յուրաքանչյուր անգամ բարձրանում է իր նախորդ բարձրության 1/2-ի չափով: Քանի՞ անգամ գնդակը կհայտնվի պատուհանի առջև, որի ստորին եզրը գտնվում է գետնից 7 մետր, իսկ վերինը՝ 9 մետր բարձրության վրա:

Ամենադժվարը 8-րդ խնդիրն էր՝ Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին:

Երրորդ մակարդակ

Ամենահեշտը 1-ին խնդիրն էր՝ Ձմեռ Պապին իր բոլոր նվերները երեխաներին բաժանեց երկու օրում։ Առաջին օրը բաժանեց բոլոր նվերների 35%-ը, իսկ երկրորդ օրը՝ մնացածի 75%-ը և վերջին 26 նվերը։ Քանի՞ նվեր ուներ Ձմեռ պապին։

Ամենադժվարը 8-րդ խնդիրն էր՝ Հարթության վրա տաս ուղիղներ քանի՞ հատման կետ կունենան, եթե նրանցից միայն երկուսն են զուգահեռ, և միայն երեքն են, որ ունեն մեկ ընդհանուր հատման կետ:

Չորրորդ մակարդակ

Ամենահեշտը 5-րդ խնդիրն էր` Մի քաղաքում կար երեք հուշարձան։ Մի անգամ այս քաղաք եկավ 42 զբոսաշրջիկներից կազմված խումբ։ Նրանցից յուրաքանչյուրը հուշարձանի մոտ լուսանկարվել էր մեկից ոչ ավել անգամ։ Երբ նայեցին իրենց լուսանկարները պարզվեց, որ ցանկացած երկու զբոսաշրջիկների մոտ կար 3 հուշարձաններից էլ մեկական լուսանկար ։ Ամենաքիչը քանի՞ լուսանկար կարող էին անել բոլոր զբոսաշրջիկները միասին։

Բոլոր խնդիրները դժվար էին բացառությամբ 5-րդը:

Սովորողներն են առաջարկում

Ամենահեշտը 3-րդ խնդիրն էր՝  Ձմեռ պապիկը դասարանի 32 սովորողներից 23-ին նվիրեց տիկնիկ, իսկ իսկ 18-ին՝ մեքենա: Քանի՞ սովորող ստացավ և՛ մեքենա, և՛ տիկնիկ, եթե բոլոր սովորողներն էլ խաղալիք ստացան:

Ամենադժվարը 4-րդ խնդիրն էր՝ Ձմեռ պապիկը կարդում էր 120 էջանոց գիրք: Քանի՞ թվանշան է տպագրվել էջերը համարակալելու համար, եթե սկսվել է համարակալումը երրորդ էջից:

Leave a comment