Հունվար, Ձմեռային ճամբար 2022

Թվաբանական ռեբուսներ

1+7=8
9-5=4
19+6=25
24-12=12
3*4=12
8/4=2

3+4=7
1+2=3

6-4=2
1+6=7
9-1=8

5+4=9
22+2=24
7+7=14
19+1=20
10-1=9
99+1=100
98+7=105
13+4=17
98+6=106
97+6=103
57-15=42

997+3=1000
985+19=1004
994+7=1001
999+1=1000

_____________________________________

99/9=11
25+25+25+25=100
9+1=10
50+50=100

5+6=11
5+1=6

9+9=18
9+1=10

6+5=11
6-5=1

311*5=1555
11*11=121
99+92=191
5*5=25
6346+3654=10000
99+1=100
9+91=100

___________________________

10*1-9=1
100*1-99=1
11*91=1001
98*9=882
11*11=121
11*90=990

____________________________

52512+2512+512+12+2=55550
9161+857=10018
2+9999+9999+9999=29999

Հունվար, Ձմեռային ճամբար 2022

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանը անցավ շատ հետաքրքիր։ Ես ստացա շատ գիտելիքներ, ոչ միայն իմ ուսուսչուհից, այլ նաև դասընկերներիցս։ Ես ինքս էլ փորձեցի ծրագիր սովորեցնել դա Unreal engine-ններ։ Ես մասնակցել եմ մարզական ստուգատեսին, մասնակցել եմ Ջրվեժ, Սահադաշտ ճամփորդություններին։ Ես մասնակցել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսին, պատրաստել եմ իմ լեգոն։ Ես նաև պատրաստել եմ Մյոբիուսի ժապավենը։ Ես գունավոր քառակուսիներով ստեղծել եմ իմ թվային  գորգը: Ես չեմ մասնակցել Մատենադարանի ճամփորդությանը։ Լուծել եմ մաթեմատիկական ռեբուսներ: Լուծել եմ խնդիր կշռումների վերաբերյալ:  Լուծել եմ խնդիրներ լուցկու հատիկներով: Պատրաստել եմ մաթեմատիկական խաղեր, խաչբառեր իմ դասընկերների համար։ Լուծել եմ ճամբարին առաջարկված ոչ ստանդարտ խնդիրները։

Ձմեռային ճամբար 2022

Հունվար, Ձմեռային ճամբար 2022

Խնդիրներ լուցկու հատիկներով

1.

2.

a)Տեղափոխեք 2 փայտիկ այնպես, որ հավասարությունը հիտ ստացվի:

b)Հեռացրեք լուցկու 2 փայտիկներ այնպես, որ առաջանան 2 հավասարակողմ եռանկյուններ:

c)Տեղարարժեք 3 փայտիկներ այնպես, որ առաջանան 3 քառակուսիներ:

d)ՏեղաՇարժեք 2 փայտիկներ այնպես, որ ստացվեն 3 եռանկյունիներ

e)Տեղարարժեք 3 փայտիկներ այնպես, որ առաջանան 2 քառակուսիներ:

f)Ավելացրեք 2 փայտիկներ այնպես, որ հավասարությունը ճիտ ստացվի:

g)ՏեղաՇարժեք 3 փայտիկներ այնպես, որ ստացվեն 4 միանման քառակուսիներ:

h)Տեղատարժեք 2 փայտիկներ այնպես, որպեսզի առաջանան 3 հավասարակողմ եռանկյուններ:

I)Տեղարարժեք 3 փայտիկներ այնպես, որ ստացվեն 3 միանման եռանկյունիներ:

Հունվար, Ձմեռային ճամբար 2022

Ձմեռային ճամբար 2022 հունվարի 18

Սիրելի ճամբարական, Միջին դպրոցում, հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-12:00 տեղի կունենա մաթեմատիկական մրցույթ, մասնակցության համար լրացրու  հայտը, հղումն՝  այստեղ:  Մրցույթին ներկայանալ համակարգչով:

Դասաժամ 1.
Լեգոյի օր /սովորողներն ցույց են տալիս իրենց կարողությունները, ստեղծագործում են/: 

Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար յուրաքանչյուր սովորող ստեղծում է իր ուսումնական խաղը, կամ խաղալիքը: Այսօր մի խումբ սովորողներ լեգոներով ցուցադրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները, շատ սիրուն էր ստացվել:
Խնդրում եմ, բլոգում նոր գրություն բացեք, գրեք ինչ հետաքրքիր խաղ կամ  խաղալիք  եք պատրաստել՝ թղթից, լեգոյից կամ այլ իրերից, նկարեք, դրեք բլոգում, մի քիչ պատմեք ընթացքի մասին, հղումը ուղարկեք ինձ: Լավագույն աշխատանքները կներկայացնենք մրցույթին:

Դասաժամ 2.
Տեղեկություն Մատենադարանի մասին, ճամփորդության համար վերջնական ցուցակագրում:
Ջրվեժի մասին պատում:

Օրվա խնդիրները.

1. 50 թիվը մեծացրին 3 անգամ, ստացված թիվը մեծացրին100-ով: Քանի՞ անգամ մեծացավ 50 թիվը երկու փոփոխությունների արդյունքում:

50×3=150

150×100=15000

15000:50=300

Պատ՝ 300


2. Երկուշաբթի խանութը վաճառեց 5 արկղ հավկիթ, իսկերեքշաբթի` 7 արկղ: Հայտնի է, որ խանութը հավկիթի վաճառքից երեքշաբթի
օրը 7200 դրամով ավելի հասույթ ստացավ, քան երկուշաբթիօրը: Քանի՞ դրամ հասույթ ստացավ խանութը հավկիթի երկու օրվավաճառքից:

7-5=2

7200:2=3600

3600×7=25200

3600×5=18000

25200+18000=43200

Պատ՝ 43200


3. Աղբյուրը 24 րոպեում տալիս է 1 տակառ ջուր: Քանի՞տակառ ջուր է տալիս աղբյուրը 1 օրում:

1 օր = 24 ժամ = 1440 ր

1440:24=60

Պատ՝ 60


4. Զբոսաշրջիկը, օրական 36 կմ անցնելով, 10 օրում հասավ նախատեսված վայրը: Օրական քանի՞ կմ պետք է անցնի նա, որպեսզի հետ վերադառնա 9 օրում:

36×10=360

360:9=40

Պատ՝ 40


5. Քանի՞ եղանակով կարելի է մանրել 500 դրամանոց թղթադրամը10 դրամ և 50 դրամ արժողություններ ունեցող մետաղադրամներով:

11

Հունվար, Ձմեռային ճամբար 2022

Մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։ Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։ 1920–1930-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։ 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ 1959 թվականի մարտի 3-ին՝ ԽՍՀ Մինիստրների խորհրդի N 71 որոշմամբ Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենք և վերածվել գիտահետազոտական կառույցի. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև ձախից աջ համապատասխանաբար՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։ 1962 թվականին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982), որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն` կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։ 1965-70-ին 2 հատորով հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը, իսկ 1984-ից սկսած՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ե հատորները, տպագրության են պատրաստ Զ և Է հատորները։ 1959-ից ցայսօր Մատենադարանը լույս է ընծայել ավելի քան 300 անուն գիրք։ 1982-2007 թվականներին Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ 2007-2016 թթ. Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը։ 2018 թվականից տնօրենն է Վահան Տեր-Ղևոնդյանը։ «Մատենադարան» հայերեն բառը Գրաբարի խոնարհման համակարգը «գրաբարում» նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։ Մի քանի հայկական վանական համալիրներ նույնպես ունեցել են մատենադարաններ, ինչպես օրինակ՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներն են։

Photo de la statue centrale représentant Machtots et son disciple Korioun.

Հունվար, Ձմեռային ճամբար 2022

Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Այսօր մենք գնացինք Ջրվեժի արգելոց։ Դպրոցից նստեցինք երթուղի և վերցրեցինք մեր հետ փչովի սահնակներ։ Այնուհետև շարժվեցինք դեպի Ջրվեժի արգելոց։ Ջրվեժի արգելոցում մենք անցանք մեծ ճանապարհ և անմիջապես հետո բարձունքից սկսեցինք իջնել մեր փչովի սահնակներով։ Մենք պլանավորում էին նաև դահուկ քշել։ Ապա մենք հանգսատացանք, հաց կերանք, թեյ խմեցինք և մի քանի անգամ սահելուց հետո վերադարձանք դպրոց։

May be an image of 7 people, people standing, snow and tree
Հունվար, Ձմեռային ճամբար 2022

Ձմեռային ճամբար 2022 օր 5

Դասաժամ 1. 2. Գունավոր քառակուսիներ, Սիրպինսկու նախշ:

Սպիտակ քառակուսիներով ստացի՛ր այս պատկերը paint ծրագրով կամ այլ ծրագրով:  2. Գտնելով  օրինաչափությունը՝  շարունակի’ր տողերը լրացնել քառակուսիներով  այնքան, որ վերջին տողում լինի 20-ից ոչ պակաս քառակուսի: 3.Վերցրո՛ւ  երկու  գույն, օրինակ`  կապույտ և կարմիր,  ներկի՛ր քառակուսիներով պատրաստած պատկերը հետևյալ կանոնով`

https://2.bp.blogspot.com/-n_YGjQZX3x8/V_sE0CBAfDI/AAAAAAAAAdg/qpWES8S5R1M1KUzVyn0C0NEjgQBOZLYXwCLcB/s640/%25D0%2591%25D0%25B5%25D0%25B7%25D1%258B%25D0%25BC%25D1%258F%25D0%25BD%25D0%25BD%25D1%258B%25D0%25B9.png



ա/ Յուրաքանչյուր  տողի առաջին և վերջին քառակուսիները ներկի՛ր կապույտ:

բ/Մնացած քառակուսիները ներկելու համար նայի՛ր այդ քառակուսու անմիջապես վերևում տեղադրված երկու քառակուսիների գույնին.

 1.Եթե նույնն են, ներկի՛ր կարմիր:
 2. Եթե տարբեր են, ներկի՛ր  կապույտ:
3.Ուսումնասիրիր ստացած  պատկերը: 4. Նախապես քառակուսիներով  կառուցած  բուրգը փորձում ենք դարձնել ԹՎԱՅԻՆ,  ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱՆՈՆՈՎ, ինչքան մեծ կառուցես բուրգը, այնքան լավ:
ա/Յուրաքանչյուր տողի առաջին և վերջին քառակուսիներում  գրի՛ր մեկ թիվը:

բ/Մնացած քառակուսիներում թվերը գրելու համար  հաշվի՛ր այդ քառակուսու անմիջապես վերևում տեղադրված երկու քառակուսիների   թվերի գումարը: գ/ Ընտրիր երկու գույն՝ կարմիր, կապույտ, բուրգի այն վանդակները, որոնց մեջ գրված է զույգ թիվ, ներկիր կարմիր, իսկ այն վանդակները, որոնց մեջ գրված է կենտ թիվ, ներկիր կապույտ: Արդյունքում կստանաս Սիրպինսկու նախշը: դ/ Թվային բուրգում մտածիր ինչ որ օրենք և գունավորիր քանդակները: Ինձ մոտ այսպես ստացվեց:


 
Դասաժամ 3. Դասը վարում է Մկրտչյան Դավիթը:

Օրվա խնդիրները:

  • Աշոտը իր մտապահած թվին ավելացրեց այդ թվի թվանշանների քանակը, արդյունքում ստացավ 2022: Գտիր Աշոտի մտապահած թիվը։
    2018
  • Լիլիթը ամանորյա ուտեստ պատրաստելու համար օգտագործեց՝ 1կգ իրիս, 100գ շոկոլադ, 100գ մարմելադ և 300գ պաղպաղակ։ Ուտեստի զանգվածի ո՞ր տոկոսն էր կազմում պաղպաղակը:
    1)1000+100+100+300=1500g
    2)1500 _ 100%
    300 _ ?%
    3)?=300*100/1500=20%
  • Ձմեռ պապիկը դասարանի 32 սովորողներից 23-ին նվիրեց տիկնիկ, իսկ ի 18-ին՝ մեքենա: Քանի՞ սովորող ստացավ և՛ մեքենա, և՛ տիկնիկ, եթե բոլոր սովորողներն էլ խաղալիք ստացան:
    23+18=41
    41-32=9
  • Ձմեռ պապիկը կարդում էր 120 էջանոց գիրք: Քանի՞ թվանշան է տպագրվել էջերը համարակալելու համար, եթե սկսվել է համարակալումը երրորդ էջից:
    3 — 9 = 7թիվ
    10 — 99 = 90 թիվ
    100 — 120 = 21թիվ
    7 + 90*2 + 21*3 = 250 թվանշան
  • Տղան զարդարում էր տոնածառը: Նա 5 խաղալիքը կախում էր 2 րոպեում: Աշխատելով նույն արագությամբ քանի՞ րոպեում կկախի այդպիսի 100 խաղալիքը:
    100։5=20ր
    20*2=40ր
  • Հյուսնը իր ունեցած 9 փայտե ձողերից մի քանիսը սղոցելով բաժանեց 5 հավասար մասերի, որից հետո ձողերի քանակը դարձավ 33: Քանի՞ փայտե ձող սղոցեց հյուսնը:
    6*5=30
    9-6=3
    30+3=33(30 հատ կտոր և 3 փայտե ձող)
    Պատասխան՝ 6
  • Հնարավո՞ր է ընտրել իրար հաջորդող այնպիսի 22 ամբողջ թվեր, որոնց գումարը լինի 11։
    -10 + (-9) + (-8) + (-7) + (-6) + (-5) + (-4) + (-3) + (-2) + (-1) + 1+2+3+4+5+6+7+8+9+10+11 = 11
  • Չորս երեխաներից յուրաքանչյուրը կա՛մ յոթ տարեկան, էր կա՛մ ութ: Ձմեռ պապիկի այն հարցին, թե միասին քանի տարեկան են, Անին պատասխանեց` 29, Եվան` 28, Գոռը՝ 30, Սոսը` 31: Հայտնի է, որ միայն յոթ տարեկան երեխաներն են սխալ հաշվել: Երեխաներից ո՞վ է ճիշտ պատասխանել:

Քանի որ բոլոր պատասխանները տարբեր էին ստացվում է՝ երեխաներից միայն մեկն է հարցին ճիշտ պատասխանել, հետևաբար կա միայն մեկ ութ տարեկան երեխա, այսինքն 7+7+7+8=29, այսինքն միայն Անին էր ութ տարեկան։