Պատմություն 8

Բորենիների ժամը Տիգրան Հայրապետյան

Հոդվածում ներկայացվում է հասարակության բողոքը, ընդդեմ տվյալ պահին գործող իշխանության կողմից իրականացվող քաղաքականության։ Իշխանությունը ժողովրդի կողմից բարձրացված բողոքը ճնշում է, մինչդեռ այդ բողքը մարդու իրավունքն է։ Իշխանության բռնաճնշումների և վարած քաղաքականության դեմ արտահայտվելու պատճառով, մարդիկ ենթարկվում են բռնության և իր կողմից վերահսկվող ուժային կառույցների ներկայացուցիչներին ուղարկում անպաշտպան և անզեն ժողովրդի դեմ։ Ուժային կառույցի ներկայացուցիչներն էլ ունենալով բորենու հոգեբանություն, մինչև վերջ պայքարում են սեփական ազգի դեմ։ Ամեն ինչ երկրում վերածվում է անհասկանալի մի իրավիճակի, երբ անգամ կարելի է ասել, որ Մովսեսը որպես խորհրդանիշ է դիտվում, իսկ Ողբը ոչինչ չի սովորեցնում։ Հեղինակը տիրող իշծանության վարած քաղաքականությունը համեմատում է Տրոցկու կատարած ոճրագործությունների հետ, մինչդեռ տարբերություն կա նրանց միջև։ Տարբերությունն այն է, որ Տրոցկին <<կարմիր տեռորն>> իրականացնում էր հավասարազոր ուժի դեմ, իսկ այս իշխանությունը սեփական անպաշտպան ժողովրդի դեմ։ Փրկությունն միայն հեղափոխությունն է, սակայն այդ էլ է դժվար իրականացնել , քանի որ շատերը դրան չեն մասնակցի, քանի որ ունեն իրենց անձնական շահերը և վախը, ինչպես նաև արտագաղթը։ Մարդիկ լինելով անսկզբունք և հարմարվող մտնում են պետական կառույցներ և երկիրը տանում դեպի կործանման։ Պետք է միշտ զգույշ լինել իշխանությունից, քանի որ իշխող ուժը միշտ որպես զոհ զոհասեղանին դնում է սեփական ազգին, որպեսզի պահպանի իր սեփական իշխանությունը։ Իշխանությունը միշտ ուրանալու է սեփական ժողովրդին առանց խղճի խայթի։

Leave a comment