Կենսաբանություն 7

Արևորդի բնապահպանական միջազգային փառատոն

Ծերությունը մարդուն իմաստություն է տալիս, որի արդյունքում մարդը սկսում է գնահատել կյանքի ամեն մի պահը։ Այս տխուր, բայց միառժամանակ գեղեցիկ պատմությունը միայնակ ծերունու մասին է, ով իր վերջին օրն է ապրում երկրի վրա։ Նա ապրում էր փոքրիկ տնակում, որի դիմացը բացվում էր տեսարան դեպի անծայրածիր անտառ։ Եվ ահա եկավ վերջին առավոտը։ Նա պետք է հրաժեշտ տար այդ անտառին, որին միշտ նայում էր իր պատուհանից։ Արահետով դանդաղ քայլերով նա հասավ անտառ։ Այն հիասքանչ էր, արևը ժպտում էր նրան, իսկ թռչունները իրենց գեղեցիկ երգն են երգում։ Ինչ հրաշալի էր այնտեղ ճաշելը։ Անտառային երաժշտության ներքո հանգստանալուց հետո ծերունին շարունակեց իր ճանապարհը։ Նա գնում էր վայելելով ծառերի բույրը, սակայն նրա դիմաց բացվեց մի տեսարան, որը անտառի համար դժոխային էր և ցավալի։ Դա էր՝ մարդու ներկայությունը, որը միշտ կործանում է։ Ծառի վրա կար մի ցուցանակ, որի վրա գրված էր <<Վտանգավոր է>>։ Ծերունին առանց երկմտելու անցավ ժապավենների տակից և ինչ, տեսարանը սարսափելի էր։ Մարդու ձեռքն էր դիպչել անտառին։ Ծառերը կտրված էին, հավանաբար ինչ որ բան էին կառուցելու։ Մարդուն միշտ ամեն ինչ քիչ է, նա միշտ ավելին է ուզում։ Ծերունին իր գրպանից հանեց մեկ սերմ։ Ծնկի գալով նա այդ սերմը դրեց հողի մեջ և դողացող ձեռքերով խնամքով ծածկեց այն։ Արդեն գիշեր էր, ամեն ինչ հանդարտ էր, միայն լսվում էին ծղրիդների երգը, իսկ երկինքը պատվել էր աստղերով։ Ծերունին մտել էր հավերժ քուն, բայց հողի տակից լսվում էր այն սերմի սրտի ձայնը։ Սերմը դժվարությամբ հանեց իր գլուխը հողի տակից։ Ծերունին հրաժեշտ տվեց բնությանը, սակայն նոր կյանք պարգևեց նրան։

Leave a comment