Մայրենի 6-րդ դասարան

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 7-ից մարտի 14
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։


Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ

Վահան Տերյանի ստեղծագործական, ըստ լեզվի զարգացման, կարելի է բաժանել չորս մասի։

Առաջին փուլ-Առաջին փուլն իր մեջ ընդգրկում է բանաստեղծի գրական գործունեության սկզբնական շրջանը մինչև 1908 թվականը` «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի հրատարակությունը։ Հիմք ընդունելով բանաստեղծի ընկերոջ` Պողոս Մակինցյանի կատարած թվագրումները` կարելի է համոզված պնդել, որ դեռևս 1903-1904 թվականներին արդեն գոյություն են ունեցել զուտ տերյանական խոսքով գրված բանաստեղծություններ` «Հրաժեշտ», «Էլեգիա», «Անծանոթ աղջկան» և այլն։ Ստեղծագործական վաղ շրջանում Տերյանի խոսքարվեստն անմիջականորեն կրում էր նաև լեզվի զարգացման նախորդ շրջանի ազդեցությունը։

Երկրորդ փուլ-Տերյանի լեզվի զարգացման երկրորդ փուլը 1909-1912 թվականներ բանաստեղծի արվեստի գեղարվեստական հասունացման կարևորագույն շրջանն էր, որի լավագույն վկայությունը «Բանաստեղծությունների» առաջին հատորն էր՝ հրատարակված 1912 թվականին։ Վերջինս, բացի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի վերամշակված ու լրացված տարբերակից, ընդգրկում էր նաև «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ» և «Վերադարձ» բանաստեղծական շարքերը։ Մանրակրկիտ վերամշակման ենթարկելով տարիներ առաջ գրված բանաստեղծությունները` Տերյանն իր չափածոյի լեզուն զտեց նախորդ շրջանի լեզվական վերապրուկներից։

Երրորդ փուլ-1910-ական թվականների տերյանական պոեզիայի նոր աստիճանը դրսևորվեց նաև բանաստեղծի լեզվի զարգացման երրորդ փուլում։ 1913 թվականից սկսվեց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական գործունեության հաջորդ` պետերբուրգյան շրջանը։ Թեմատիկ, ժանրային, տաղաչափական ու լեզվաոճական նոր հնարավորությունների արդյունք էին «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի», «Ոսկե շղթա» շարքերում զետեղված բազմաթիվ ստեղծագործություններ։

Չորրորդ փուլ-Լեզվական որոնումներով ուշագրավ է նաև Տերյանի ստեղծագործական ուղու վերջին` հետհոկտեմբերյան փուլը։ Բանաստեղծը հեղափոխական շրջանի տրամադրություններն արտացոլող տողերով, հրապարակախոսական մի շարք հոդվածներով տվեց իր անցած ուղու յուրօրինակ գնահատականը։


Տերյանը` մարդ

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։ 1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։ 1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։


Տերյանը երաժշտության մեջ

Նա երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել։ Հայ երաժշտական ոգին, հայոց երաժշտությունը` խոսքի մեջ, թերևս, ամենազգայուն ու նուրբ ձևով Տերյանի պոեզիայի մեջ է: Ուրիշ պոետներ հասնում են դրան, եթե պետք է լինում, կամ եթե կարողանում են, կամ եթե նյութն է պահանջողը: Բայց Տերյանը մշտապես է այնտեղ: Օրինակ, Չարենցի հնչողությունների մեջ այնպիսի արտառոց գեղեցկության հայերեն կա, հնչողությունների իմաստով, մանավանդ երբ առնական շերտն է լեզվի: Սա Չարենցի մոտ, իսկ Տերյանի պարագայում համակ երաժշտականությունն է հայ լեզվի մեջ։

Ահա Տերյանի խոսքերը երաժշտության վերաբերյալ․

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն: 


Տերյանական նամականի

Տերյանի նամակների ժողովածու


«Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Գիշեր և հուշեր ժողովածուն
Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Leave a comment